English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label Ազիզ Թամոյան. Show all posts
Showing posts with label Ազիզ Թամոյան. Show all posts

Friday, March 8, 2013

Ա. Թամոյանը շնորհավորում է ՄԱՐՏԻ 8-ը

Ա. Թամոյանը շնորհավորում է 
ՄԱՐՏԻ 8-ը

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է կանանց գարնան առաջին տոնի` մարտի 8-ի կապակցությամբ, նրանց մաղթում սեր, երջանկություն, համերաշխություն իրենց ընտանիքներում: Ինչպես հայտնի է կանանց միջազգային օրը ամբողջ աշխարհում ընդունված է նշել մարտի 8-ին:

Thursday, February 28, 2013

Առևանգված եզդի աղջիկը գտնվել է

Առևանգված եզդի աղջիկը գտնվել է


Ինչպես տեղեկացնում է pukmedia.com-ը, Ահմեդ Շինգալին գրում է, որ Իրաքի Հյուսիսային մասում գտնվող Խարզա տարածքից առևանգված ազգությամբ եզդի աղջիկը գտնվել է, իսկ հանցագործները ձեռբակալվել են: Մինչ այդ Եզդիների ազգային միությունը և այլ եզդիական կազմակերպությունները տարբեր երկրներում, դիմում նամակներ էին հղում ինչպես Իրաքի իշխանություններին, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպություններին, քայլեր ձեռնարկելու եզդի աղջկան գտնելու հարցում: Նշենք նաև, որ Գերմանիայում եզդիական համայնքը մեծ ցույց էր իրականացրել այդ կապակցությամբ: Եզդիների ազգային միությունը ուրախությամբ տեղեկացավ այս լավ լուրի մասին:

Saturday, February 9, 2013

Посетили святилище Eзидов

Այցելություն Սրբավայր


Այսօր Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը` իր համախոհների, միության ներկայացուցիչների հետ, այցելել է ՀՀ Արմավիրի մարզում գտնվող Եզդիների սրբավայրը: ''ԵԱՄ'' նախագահ Ա. Թամոյանը իր շնորհակալական խոսքն է հղել սրբավայրը կառուցող Միրզա Սլոյանին, սուրբ-ազգանվեր գործի համար:

Նշենք, որ սրբավայրը կառուցվել է եզդի բարերար` Միրզա Սլոյանի կողմից:


Сегодня Президент Национального Союза Езидов Азиз Тамоян, со своими сторонниками, с представителями союза, посетили святилище Eзидов, в марзе Армавир РА.

Отметим,  что святыня Eзидов былa построена  филантропом Езидов,  Мирзой Слояном.

Monday, January 28, 2013

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է ՀՀ բանակի կազմավորման 21-րդ ամյակը

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է ՀՀ  բանակի կազմավորման 21-րդ ամյակը


Եզդիների ազգային միության նախագահ Ա. Թամոյանը շնորհավորում է բոլոր զինծառայողներին, սպաներին Հայոց բանակի 21-րդ տարելիցի կապակցությամբ: Նշելով,  որ այս տոնը շատ խորհրդանշական տոն է և ինչո՞ւ չէ, տոն է նաև Հայաստանաբնակ եզդիների համար, որոնք նույնպես ունեն իրենց լուման բանակի կայացման գործում: 

"Այսօր տարբեր զորամասերում ծառայում են նաև ազգությամբ եզդի զինվորներ, ովքեր նույնպես ջանք չեն խնայում պաշտպանելով մեզ` ՀՀ  քաղաքացիներիս: Նշեմ, որ հայերը և եզդիները լինելով դարավոր բարեկամ ժողովուրդներ, միշտ կանգնած են եղել կողք կողքի ու պայքարել ընդհանուր թշնամու դեմ,  այն ապացուցող բազում փաստեր կան, այն է Անդրանիկ Զորավարի և Ջահանգիր Աղայի բարեկամությունը, որը փայլատակեց Բաշ-Ապարանի ճակատամարտի ժամանակ,   Ղարաբաղյան շարժման ժամանակ իմ գլխավորությամբ 500 հոգանոց եզդիական կամավորական ջոկատով մեկնելը մարտի դաշտ, պաշտպանելու Հայոց հողը, տալով 30-ից ավելի զոհեր" նշում է Ա. Թամոյանը: 

"Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս ու աշխարհում գտնվող ամբողջ հայությանը":

Tuesday, January 15, 2013

Ազիզ Թամոյանը կոչ է անում եզդիներին սատարել Սերժ Սարգսյանին

Ազիզ Թամոյանը կոչ է անում եզդիներին սատարել 
Սերժ Սարգսյանին


Աշխարհի և Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը  եզդիներին կոչ է անում նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ 

Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսին: 

Նշենք, որ 2013 թվականի հունվարի 14-ին տեղի էր ունեցել Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը, որին իրենց մասնակցությունն էին բերել Միության Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերի մասնաճյուղերի ներկայացուցիչները: Նիստի օրակարգում եղել է մեկ հարց.  Միության և նրա կառույցների վերաբերմունքը 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների նկատմամբ: Ելույթներով հանդես են եկել Միության բոլոր կառույցների ներկայացուցիչները և միաձայն որոշել են կոչ անել Հայաստանի Հանրապետության եզդի համայնքին. պաշտպանելու ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը գալիք  նախագահական ընտրություններում:

Ելույթներում ասվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուշադիր ու հոգատար է եղել հանրապետության բոլոր ազգային փոքրամասնությունների, հատկապես` թվով ամենամեծ` եզդի համայնքի նկատմամբ և ժամանակին լուծում է տվել նրա ազգային-մշակութային խնդիրներին:

Saturday, October 6, 2012

Եզդիների կրթամշակութային կյանքը Հայաստանում ակտիվանում է

Եզդիների կրթամշակութային կյանքը Հայաստանում ակտիվանում է

«Եզդիերեն գրքերը մեզ լուսավորություն են բերելու: Մենք լուսավորություն ենք ուզում տարածել, բոլոր եզդիները պետք է լիարժեք տիրապետեն իրենց մայրենի լեզուն» - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ կառավարության աջակցությամբ եզդիների համար մայրենի լեզվի դասագրքերի լույս տեսնելուն, ասաց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Ա. Թամոյանի համոզմամբ՝ առաջին անգամ է, որ եզդիների կրթա-մշակութային կյանքը ակտիվանում է իրենց 2-րդ հայրենիքում՝ Հայաստանում, և նշեց, որ ՀՀ կառավարության աջակցությամբ հրատարակվել են եզդիերեն այբենարան, ինչպես նաև մինչև 9-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված դասագրքեր, իսկ ուսուցման ծրագիրն այս տարի ամբողջությամբ ներդրվել է եզդիական դպրոցներում:
Նրա խոսքով, ըստ կրթության և գիտության նախարարության հետ ունեցած պայմանագրերի, պետք է հետագայում հրատարակվեն 10 և 11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքեր: Ա. Թամոյանը գոհունակություն հայտնեց, որ 37 գյուղերում դասավանդվում են եզդիերեն լեզուն, պատմությունը, մշակույթը: Միևնույն ժամանակ նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանի 93 գյուղերի եզդի աշակերտները ևս նման հնարավորություն ունենան:

Աշխարհի եզդիների միության նախագահն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, կառավարությանը և ՀՀ նախագահին՝ եզդիներին աջակցելու և օժանդակալու համար: Ա. Թամոյանը ընդգծեց հայերի և եզդիների միջև դարավոր անկեղծ բարեկամության փաստը և որ երկու ժողովուրդների պատմության էջերում որևէ սև էջ չի արձանագրվել:

«Իմ հրամանատարությամբ 500 եզդիների հետ միասին մասնակցել ենք Ղարաբաղյան պատերազմին: Ունեցել ենք 30-ից ավելի զոհ: Հայաստանը մեր հայրենիքն է, մենք պարտավոր ենք հայրենիքին: Նույն պատրաստակամությամբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ 100 հոգով կազմակերպեցինք և տասնյակ հայրենակիցների օգնեցինք դուրս բերել փլատակների տակից»,- նշեց Ա.Թամոյանը՝ հավելելով, որ Հայաստանում երբեք եզդիները որևէ խորթություն չեն տեսել, և միշտ երկու ժողովուրդներով օգնել են միմյանց:

Friday, August 17, 2012

ԵԶԴԻՆԵՐԸ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

ԵԶԴԻՆԵՐԸ    ՄԵՐՕՐՅԱ    ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

Լրացավ Արցախյան շարժման 15 ամյակը: Հերոսական բազմաթիվ էջեր գրվեցին: Արցախյան գոյամարտը, իրոք Հայաստանում ապրող եզդիների համախմբման, հավաքական ուժ դառնալու, հայ ժողովրդին սատար կանգնելու իսկական փորձաքար էր:


Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը չափազանց կարճ ժամանակամիջոցում, շարժման առաջին օրերից համախմբեց եզդի երիտասարդներին: Նրա նախաձեռնությամբ Զովունի գյուղում միության կազմակերպված ընդլայնված նիստում առաջին անգամ պաշտոնապես հնչեց ահազանգ-կոչը` ոտքի կանգնել պաշտպանելու հայոց հողը, կանգնել հայ եղբայրների կողքին: Հաջորդ օրը Երևանի պետական համալսարանում կազմակերպեց մեծ հանրահավաք, որին մասնակցում էին շուրջ 500 եզդի երիտասարդներ: Նրանք ոգևորված արձագանքեցին ազգային միության կոչին` եզդի ազատամարտիկների ղեկավար ընտրելով:

Շուտով ստեղծվեց ղարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե, որի նախագահը դարձյալ Ազիզ Թամոյանն է: Եզդիների միության առընթեր ստեղծված ռազմանակ շտաբը ռազմաճակատ ուղարկելու համար ընտրում էր առավել տոկուն երիտասարդների: Եզդիները կռվում էին Հայաստանի սահմանամերձ, ղարաբաղյան բոլոր ռազմաճակատներում` կռվում անձնուրաց, արժանանալով հայ ազատանարտիկների, մարտական ջոկանտների հրամանատարների բարձր գնահատականին...

Եզդիների միության ակտիվիստների ջանքերով հայոց բանակի համար հանգանակվեց վեց միլիոն ռուբլի, որը տրանադրվեց Ղարաբաղի օգնության հիմադրամին, ազատամարտիկների ընտանիքներին: Ազգային միության Նաիրիի շրջանային կոմիտեի նախագահ Սուրիկ (Սուտո) Ավդալյանն իր անձնական ունեցվածքից տասնմեկ տոննա միս ուղարկեց ռազմաճակատ: Այդպիսի նվիրյալներից են Ուսկե Շաբաբյանը, Աբաս Ուսոյանը, Ամարե Բագեն, Մհե Կակեն և շատ ուրիշներ, որոնք իրենց անշահախնդիր օգնությամբ նպաստեցին հաղթանակի գործին: Իսմայիլ Շարոյանի (Իսո), Թեմուր Զեյդինյանի, Գագիկ Հաջոյանի աճյուններն ամփոփված են Եռաբլուրում: Հերոսի լուսապսակով են զարդարված Օմար Ավդալյանի, Մուսա  Բաքիրյանի, Ագիտ Սադոյանի, Սահիդ Միրզոյանի, Բրո Գալոյանի, Բարզանի Խուդոյանի, Ղուլիխան Սուլթանյանի և մյուս զոհված ազատամարտիկների անունները, մարտիկներ, որ անմահացան կռվի ճամփեքում, դարձան հավերժի ճամփորդներ: Ազիզ Թամոյանին այսօր մտահոգված է ոչ միայն զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու հարցերով, այլև զգալի աշխատանք է տանում զոհված եզդիների անունով փողոցներ, դպրոցներ, նույնիսկ գյուղ անվանակոչելու ուղղությամբ:

Ձախից` Եզդի Արաբ Սուրիկ
Նա շեշտում է այն մեծ դերը, որ ունեն ազգային միության առընթեր ռազմական շտաբը, եզդի զինվորականների հետ տարվող ընտանիքների գծով հանձնաժողովը. միջոցառումներ կապված հայոց բանակում այսօր ծառայող եզդիների արցախյան հերոսամարտի բովով անցած Անդրանիկ Կասոյանի (Արտաշատ), Ասո Հասանյանի (Արաքսավան), Օնիկ Խուդոյանի (Այգեստան), եղբայրներ Քալաշ, Զահար, Ֆերո Մստոյանների (Նորաշեն), Սարո, Ահմադ Թամոյանների, Քյարամ Միրզոյանի (Բերքանուշ), Արցախում վիրավորված Մշիրե Խուդեդայի, Ուսուբե Աթերի, Ալիկ Թամոյանի, ճանաչված ազատամարտիկ, ռազմաճակատում ոտքը կորցրած Ասյայի և մյուսների հետ: Աշխատանքներն ու մտահղացումները  բազմաբնույթ և բազմաթիվ են, որոնք եզդիների ազգային միությունը և ռազմական շտաբը կենսագործում են առանձին նվիրումով:

Ալբերտ    Փարսադանյան

Tuesday, August 14, 2012

Ազիզ Թամոյանը դատապարտում է 2007 թ. եզդիների կոտորածը

Ազիզ Թամոյան

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը դատապարտում է 2007 թվականի օգոստոսի 14-15-ին քուրդ ահաբեկիչների կողմից իրականացրած եզդիների կոտորածն: Թամոյանը նշում է, որ եզդիները չունեն պետականություն և իրենց բնօրրան` Իրաքի հյուսիսում ենթարկվում են հալածանքների ու միջազգային խոշոր կազմակերպությունները  չեն արձագանքում: Դիմում ենք աշխարհին այն մասին, որպեսզի տեր կանգնեն եզդի ժողովրդի իրավունքներին, կանխելով նման ոճրագործությունները, քանի որ եզդիները համարվում են աշխարհի ամենահնագույն ազգերից մեկը, ունեն իրենց ուրույն, հետաքրքիր և գեղեցիկ ավանդույթները:

Հիշեցնենք, որ 2007 թվականի օգոստոսի 14-15-ին Իրաքի Հյուսիսային մասում գտնվող Սինջարի տարածքում քուրդ ահաբեկիչները եզդիական երկու գյուղեր  հողին հավասարեցրին, հազարից ավելի եզդի կոտորվեց: Որից հետո ապրիլ ամսին 23 եզդիներ գնդակահարվեցին: Նշենք նաև, որ Իրաքի Հյուսիսային հատվածում է գտնվում եզդիների գլխավոր սրբավայր Լալըշը:

Monday, May 28, 2012

Мероприятие, посвященное памяти Джангир Аха

Միջոցառում նվիրված Ջահանգիր աղայի հիշատակին


Այսօր` մայիսի 28-ին, տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Եզդի ազգի մեծանուն զավակ, ազգային հերոս, մեծ զորավար Ջահանգիր աղայի (Խատոյան) ու նրա ղեկավարած եզդիական 2000-անոց հեծյալ գնդի մարտիկների վառ հիշատակին, ովքեր մասնակցել էին 1918թ.-ին մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Կարսի, Սարիղամիշի ճակատամարտերին` մարտնչելով մինչև վերջին շունչը: Միջոցառումը տեղի ունեցավ ք.Երևանում, 1-ին Մասիվ, Ֆ.Նանսենի անվան այգում, որտեղ տեղադրված է Ջահանգիր աղայի հուշարձանը: Միջոցառումը լուսաբանվում էր ԶԼՄ-ների կողմից:




Եզդի ազգը երբեք չի մոռանա իր քաջարի զավակների իրականացրած սխրանքները: Ջահանգիր աղայի ու նրա զինակիցների հիշատակը վառ պահելու և միջոցառմանը մասնակցելու համար ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ ու հեղինակավոր անձինք, այդ թվում Ջահանգիր աղայի կրտսեր որդին` Սուրիկ աղան և վերջինիս ընտանիքը, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, Նոր Նորքի վարչական շրջանի նորընտիր ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Նոր Նորքի վարչական շրջանի երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը, Ներքին գործերի փոխգնդապետ Օլչի Ամոյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան մի շարք փոխգնդապետեր, հոգևորականներ, և հեղինակավոր ու մեծարգո շատ ու շատ այլ անձինք: 


Համիկ Թամոյան
Նրանք բոլորը եկել էին նշելու Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման տոնը, ինչպես նաև իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1918թ.-ին Մայիսյան ճակատամարտերին մասնակցած եզդի ու հայ քաջարի մարտիկներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն իրենց ընտանիքների, ազգի, հայրենիքի: Շնորհիվ նրանց` մենք այսօր ապրում ենք խաղաղ ու անվտանգ երկրում, և մեր պարտքն է ամեն անգամ հիշելու նրանց ազգանվեր գործերը, քաջագործությունները ևն:

Միջոցառման ընթացքում եզդի երգիչները կատարեցին մի շարք հայրենասիրական երգեր (եզդիերեն և հայերեն լեզուներով)` նվիրված Մայիսյան ճակատամարտերում մարտնչած եզդի ու հայ քաջարիներին:

Սաիդ Ավդալյան


Եզդիների ազգային միութունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին հանձինս Արման Օզմանյանին

Wednesday, April 25, 2012

Եզդիները դատապարտում են ցեղասպանությունը

Ո՞ւր է Էրմենիստանը… Ազիզ Թամոյան


97 տարի առաջ Թուրքիան բարբարոսաբար վերաբերեց հայ և եզդի ազգերին` կոտորելով 1.5 միլիոն հայ և 500 հազար եզդի, ինչը դատապարտելի է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:


Նրա խոսքով` ամբողջ աշխարհը պետք է դատապարտի այդ ծանր հանցագործությունը, որպեսզի աշխարհում այլևս ցեղասպանություներ չլինեն: «Այսօրվա դրությամբ Արևմտյան Հայաստանում ապրած հայերից և եզդիներից շատ քչերն են մնացել. ո՞ւր են նրանք, ի՞նչ են եղել, ո՞ւր է Էրմենիստանը»,- ասաց Ա.Թամոյանը:

Վերջինս գտնում է, որ ուշ թե շուտ Թուրքիան ընդունելու է իր կատարած ոճրագործությունը, չնայած որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի ընդունում իր նախնիների արածը: «Նրանք հանդես են գալիս ժխտողական քաղաքականությամբ, բայց կան հստակ փաստեր` Սևրի պայմանագիրը»,- ընդգծեց Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահը:

Thursday, February 9, 2012

Պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած եզդիները

Պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած եզդիները`
Ազիզ Թամոյանի Հրամանատարությամբ


ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, փետրվարի 9-ին 2012 թ. «ՀՀ Զինված Ուժեր 20 տարիե հոբելյանական հուշամեդալով  պարգևատրեց  ազգությամբ եզդի 10 ազատամարտիկների, որից 2-ը «մարտական  ծառայության» մեդալով: Միջոցառմանը ներկա էին գտնվում Եզդիների ազգային միության նախագահ` Ազիզ Թամոյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Շուշանիկ Սարատիկյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, ՀՀ Ազգային փոքրամասնությունների Հանրային խորհրդի ներկայացուցիչ Սլավիկ Ռաֆայելիսը, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի փարձագետ Սիաբանդ Բաքոյանը, Էզդիխանա թերթի խմբագիր Խդր Հաջոյանը (Թամոյան):

Ձախից աջ` Սլավիկ Ռաֆայելիս, Սիաբանդ Բաքոյան,
Ազիզ Թամոյան, Շուշանիկ Սարատիկյան

Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանն ասաց,  որ եզդիները ղարաբաղյան պատերազմում հերոսաբար մասնակցել են:


«Հայոց բանակն իր էությամբ եւ պատրաստակամությամբ բարձր հիմքերի վրա է դրված: Մեր բանակը հաղթող բանակ է: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։ Պատերազմից մենք հաղթանակով դուրս եկանք, թեև ցավը դեռևս չի մոռացվել։ Այսօր մենք խոնարհվում ենք նրանց շիրիմների առջև։ Եզդիները շարժմանը մասնակցելով՝ բարձր պահեցին մեր անունը», -միջոցառման ժամանակ նշեց  Ա. Թամոյանը:

Ձախից աջ` Սիաբանդ Բաքոյան, Ֆելիքս Պողոսյան,
Ազիզ Թամոյան, Խդր Հաջոյան, Ռուստամ Բրոյան


Նշենք նաև, որ Ղարաբաղյան պատերազմին Ազիզ Թամոյանի գլխավորությամբ մասնակցել է 500 եզդի ազատամարտիկներ, որից ունեցել են 30-ից ավելի զոհեր և անհայտ կորածներ:

«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մասնակցել ենք կռիվներին ամենաթեժ ժամանակահատվածում՝ 1990-1994թթ.։ Պատրաստ ենք հետագայում էլ մեծ նվիրվածությամբ գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,-վստահեցրին պարգևատրվածները։


Վերջում Ա.Թամոյանն իր երախտիքի խոսքը հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար պր. Սեյրան Օհանյանին, որը բազմաթիվ անգամ իր հարգանքն է ցուցաբերում ազգությամբ եզդի ազատամարտիկներին:


հղում`
http://armenpress.am/arm/news/679230/pargevatrvecin-xarabaxyan-paterazmin-masnakcats-ezdinery.html


Tuesday, January 10, 2012

''Եզդիների ազգային հերոս'' մեդալով պարգևատրվեցին 4 եզդի

ՀՀ Եզդիների ազգային միությունը պր. Ա. Թամոյանի ղեկավարությամբ պարգևատրեց ներքոհիշյալ նվիրյալների` «Եզդիների ազգային հերոս»-ի հուշամեդալներով

2012 թ. հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը
ՀՀ  Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի նախագահությամբ և Խդր Հաջոյանի քարտուղարությամբ: Օրակարգում կար մեկ հարց: Պարգևատրումներ Միության գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած, միության հեղինակության բարձրացման նպաստած անձանց, ՀՀ Եզդիների ազգային միության  նախագահ Ա. Թամոյանի հրամանով «ՀՀ Եզդիների ազգային հերոս» կոչումով և մեդալով պարգևատրել ներքոհիշյալ անձանց:

1988թ.,  երբ Հայաստանի եզդիական համայնքը իր արժանավոր զավակի` Ա. Թամոյանի գլխավորությամբ ոտքի կանգնեց և հզոր խորհրդային ռեժիմի առջև պահանջ դրեց` վերականգնելու տասնյակ տարիներ արգելված եզդի ժողովրդի նախահոր Եզիդի անունը, որը այսպես ասած գտնվում էր փակի կամ կալանքի տակ և Եզդիների ազգային միության` ի դեմս նախագահ պր. Ազիզ Թամոյանի ջանքերով Կարմիր Սուլթան Եզիդ անունը ազատվեց կալանքից և սա է պատճառը, որ Ազիզե Ամարին, նույն ինքը` Ազիզ Թամոյանին համարում են երկրորդ Եզիդ, իր կատարած ջանքերի եզդի անվանումը վերականգնելու համար: Այդ նվիրական շարժմանը մասնակցեցին հազարավոր եզդիներ, հասկանալի է, Ա. Թամոյանը պետք է ունենար, և ունեցավ, անմիջական օգնականներ, աջակիցներ ու գաղափարակիցներ: Ա. Թամոյանը հենց այդ նվիրյալների շնորհիվ եզդիական շարժման գաղափարները հասցրեց և հասցնում է եզդի համայնքի բոլոր անդամներին: Չուրանալով և չմոռանալով եզդի ժողովրդի մեծագույն զավակ Ա. Թամոյանի ներդրումն ու առաջնորդությունը եզդիական շարժման մեջ, բայց պետք է չմոռանալ և չթերագնահատել հենց այն մարդկանց ջանքն ու եռանդը, ովքեր եզդի ժողովրդի անվան վերականգնման գործում ունեն իրենց ուրույն և գնահատման արժանի ներդրումը: 

Իհարկե նրանք բոլորն էլ վաղուց էին արժանի ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի հրամանով արժանանալու «Եզդիների ազգային հերոս» պատվաբեր և պարտավորեցնող կոչմանը, սակայն, կարծում ենք հիմա էլ ուշացած չէ ներքոհիշյալ անձանց պարգևատրել և  խրախուսել այս բարձր կոչումով: Ներքոհիշյալ անձինք արժանանալով այս բարձր կոչմանը, մենք հավատացած ենք, որ նրանք իրենց ակտիվությունը չեն թուլացնի և ավելի մեծ եռանդով կնվիրվեն եզդի ժողովրդի նկարագրի պահպանմանը, հատկապես եզդիերեն լեզվի կրթության, ուսուցման, մշակույթի զարգացման ու պահպանման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորելով եզդի ժողովրդի նորընծա հերոսներին, խնդրում և խորհուրդ ենք տալիս նրանց իրենց ամենօրյա աշխատանքով մտածել եզդի ժողովրդի պահպանմանն ու զարգացմանը:  Պարգևատրվեցին հետևյալ անձինք`Ջամալ Չոլոյի Մստոյան, Խատիֆ Ջմոյի Աջամյան, Սահիդ Ագիտի Ավդալյան, Ալիկ Ղաչաղի Խուդոյան:
Ջամալ Մստոյան
Խատիֆ Աջամյան

Սահիդ Ավդալյան
Ալիկ Խուդոյան

Saturday, June 11, 2011

Մալակե Թաուսի Սինջակը

ԱՄՆ-ի նախագահ պր. Բարաք Օբամայի և Աշխարհի և ՀՀ Եզդիների ազգային միությունների նախագահ պր. Ազիզ Թամոյանի խոնարհանքը, խնկարկումը  «Սուրբ Սինջակ»-ի առջև



Հարգելի ԱՄՆ նախագահ պր. Բարաք Օբամա, եզդի ժողովուրդը իր խորին երախտիքի խոսքն ուղղում է Ձեզ այն առումով, որ Դուք խոնարհվում եք ինչպես Հնդիկ ժողովրդի, այնպես էլ Եզդի ժողովրդի աշխարհի 40 հրեշտակների գերագույն հրեշտակ Մալակե Թաուսի առջև, որի սիմվոլն է սիրամարգ թռչունի տեսքով «Սինջակը»:

Թող Եզդի ժողովրդի աշխարհի գերագույն հրեշտակը` Մալակե Թաուսը լինի Ձեր, ինչպես նաև Աշխարհի և ՀՀ Եզդիների ազգային միությունների նախագահ Ա. Թամոյանի պահապանը:


Wednesday, February 16, 2011

Խըդըր Նաբիի Տոնը


2011 թվականի Փետրվարի 18-ին Ուրբաթ օրը Խըդըր Նաբիի (Խըդըր Էյլազի) տոնն է:

Յուրաքնչյուր տարվա փետրվարի 13-ից հետո եկող շաբաթվա առաջին երկուշաբթի օրը մատաղ են անում, սակայն նոր վախճանվածների ընտանիքները ծոմ են պահում հանգուցյալների համար (բարվա Ռադըվըն), իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորը (ռադըվնը պաշիվե):

Ուրբաթ օրը Խըդըր Նաբիի ( Խըդըր Էյլազի) տոնն է:

Ծոմի երեք օրերի ընթացքում  շեխերից կամ փիրերից մեկը պարտադիր կարգով պետք է այցելի գերեզմանատուն, աղոթք կարդա հանգուցյալների համար  (ղավըլ ու բայթ):
Ծոմից առաջ, կիրակի լույս երկուշաբթի արթնանում են  ժամը 4-5-ը, ուտում-խմում են, չոգտագործելով սակայն կանեփ, կաղամբ խոզի միս: Լույսը չբացված քնում են մինչև առավոտվա 9-10-ը: Մութն ընկնելուց հետո արդեն կարող են ուտել, խմել ուրախանալ: Ծոմ օրերին ցերեկով չի կարելի ուտել, խմել, ծխել, քնել, ծամոն ծամել, չի կարելի շոր լվանալ, լողանալ, տղամարդիկ իրավունք չունեն սափրվելու, կնոջ անկողին մտնելու: 

Մութն ընկնելուն պես սնվում են, քնում ու դեռ լույսը չբացված` նորից են սնվում (բարվա Ռադըվըն)  և այսպես շարունակ` 3-4 օր: Երբ երեկոյան աղոթք են անում, սովորաբար ասում են` ղաբուլ վը ռոժյա ուը, այսինքն` ընդունելի լինի ձեր ծոմը: Հինգշաբթի երեկոյան գնում են սպասավորների` շեխերի ու փիրերի տուն, համբուրում են օջախները, սրբերը և այնտեղ դրամ են թողնում, այսպիսով մեղքերի թողություն հայցում և սրբագործվում:

Հինգշաբթի օրվա գիշերը բոլորն ուրախանում են, նվագում, զվարճանում, զուռնա-դհոլ են հնչեցնում, և իհարկե մինչև լույս չեն քնում: Այդ գիշերը կոչվում է Լայլա Կադըր: Նույն գիշերը երեխաները տնից-տուն շրջելով` երդիքներից իջեցնում են թելից կապված տոպրակներ, որոնք լցված են մրգերով և քաղցրավենիքներով: Դա կոչվում է Դոլի Դանգ:

Միայն Խըդըր Նաբիի` Խըդըր Էյլազի Լայլա Կադըրի գիշերը չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում (տոտկա շոռ), որ երազում տեսնեն իրենց ընտրյալին` ապագա ամուսնուն կամ կնոջը, պատի վրա ալյուրի մեջ թաթախված մատով նշան են անում (նիշանա Խըդըր Նաբի), որպես թե նա գալու է, ուստի դիմավորում են:

Երեխաներն ու հիվանդներն ազատվում են բոլոր տեսակի ծիսակատարություններից, որոնք կատարվում են այդ օրերին: Նրանք կարող են ուտել, խմել, շարունակել իրենց առօրյա կյանքը: Տոնի օրը միմյանց տներ այցելելիս պետք է ներկայանալ նվերներով:

 Ուրբաթ օրը բուն տոնն է` Խըդըր Նաբի` Խըդըր Էյլազ: Տոնը շարունակվում է շաբաթ օրը` արաֆաթ, որի ընթացքում բոլորը պարտադիր այցելում են գերեզմանատնեը` անպայման իրենց շեխի կամ փիրի հետ:
Տոնը շարունակվում է նաև կիրակի օրը` շարաֆաթ: Ժողովուրդն ասում է` բըմբարակ վը այդա մըրիա ու զենդիա, այսինքն` շնորհավոր ապրողների ու հանգուցյալների տոնը:

Այդ Երեք օրվա ծոմերից առաջին օրը պետք է մատաղ անել, երեկոյան`դեռ մութը չընկած սինու մեջ դրված ամանով ճաշ ու մրգեղեն են տանում չքավոր հարևաններին` որպես Խըդըր Նաբիի` Խըդըր Էյլազի խեր (պատարագ): Իսկ մեկ օր անց, հինգշաբթի օրը տալիս են հանգուցյալների հաց (նանե խերա մըրիա): Իսկ երբ գիշերները վեր են կենում (երեք գիշեր) նույն ձևով  հաց են տալիս` բապիրի պաշիվի: 

Բապիրի պաշիվին այդ արարողության
 հրեշտակն է: Ծոմի բուն օրը` ուրբաթ, առավոտ վաղ, սինու մեջ ամանով ճաշ ու մրգեր են տանում հարևաններին` որպես Խըդըր Նաբիի` Խըդըր Էյլազի հաց` պատարագ:
Այդ սուրբ օրերը ազգային մեծ տոն է, բոլորը պարտադիր կարգով, նվերներով պետք է այցելեն այդ տարվա հանգուցյալների տները, ինչպես նաև միմյանց տները, իրար հետ  պետք է հաշտվեն բոլոր նեղացածները, խռովածները, վիրավորվածները: Չհաշտվողները չեն կարող եզդի համարվել:


Խըդըր Հաջոյան

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More