English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label gold medal. Show all posts
Showing posts with label gold medal. Show all posts

Tuesday, January 10, 2012

«ԵԱՀ» հուշամեդալով պարգևատրվեցին եզդի նվիրյալներ

ՀՀ Եզդիների ազգային միությունը պր. Ա. Թամոյանի ղեկավարությամբ պարգևատրեց ներքոհիշյալ նվիրյալների` «Եզդիների ազգային հերոս»-ի հուշամեդալներով

2012 թ. հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը ՀՀ  Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի նախագահությամբ և Խդր Հաջոյանի քարտուղարությամբ: Օրակարգում կար մեկ հարց: Պարգևատրումներ Միության գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած, միության հեղինակության բարձրացման նպաստած անձանց, ՀՀ Եզդիների ազգային միության  նախագահ Ա. Թամոյանի հրամանով «ՀՀ Եզդիների ազգային հերոս» կոչումով և մեդալով պարգևատրել ներքոհիշյալ անձանց:

1988թ.,  երբ Հայաստանի եզդիական համայնքը իր արժանավոր զավակի` Ա. Թամոյանի գլխավորությամբ ոտքի կանգնեց և հզոր խորհրդային ռեժիմի առջև պահանջ դրեց` վերականգնելու տասնյակ տարիներ արգելված եզդի ժողովրդի նախահոր Եզիդի անունը, որը այսպես ասած գտնվում էր փակի կամ կալանքի տակ և Եզդիների ազգային միության` ի դեմս նախագահ պր. Ազիզ Թամոյանի ջանքերով Կարմիր Սուլթան Եզիդ անունը ազատվեց կալանքից և սա է պատճառը, որ Ազիզե Ամարին, նույն ինքը` Ազիզ Թամոյանին համարում են երկրորդ Եզիդ, իր կատարած ջանքերի եզդի անվանումը վերականգնելու համար: Այդ նվիրական շարժմանը մասնակցեցին հազարավոր եզդիներ, հասկանալի է, Ա. Թամոյանը պետք է ունենար, և ունեցավ, անմիջական օգնականներ, աջակիցներ ու գաղափարակիցներ:

Ա. Թամոյանը հենց այդ նվիրյալների շնորհիվ եզդիական շարժման գաղափարները հասցրեց և հասցնում է եզդի համայնքի բոլոր անդամներին: Չուրանալով և չմոռանալով եզդի ժողովրդի մեծագույն զավակ Ա. Թամոյանի ներդրումն ու առաջնորդությունը եզդիական շարժման մեջ, բայց պետք է չմոռանալ և չթերագնահատել հենց այն մարդկանց ջանքն ու եռանդը, ովքեր եզդի ժողովրդի անվան վերականգնման գործում ունեն իրենց ուրույն և գնահատման արժանի ներդրումը:

Իհարկե նրանք բոլորն էլ վաղուց էին արժանի ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի հրամանով արժանանալու «Եզդիների ազգային հերոս» պատվաբեր և պարտավորեցնող կոչմանը, սակայն, կարծում ենք հիմա էլ ուշացած չէ ներքոհիշյալ անձանց պարգևատրել և  խրախուսել այս բարձր կոչումով: Ներքոհիշյալ անձինք արժանանալով այս բարձր կոչմանը, մենք հավատացած ենք, որ նրանք իրենց ակտիվությունը չեն թուլացնի և ավելի մեծ եռանդով կնվիրվեն եզդի ժողովրդի նկարագրի պահպանմանը, հատկապես եզդիերեն լեզվի կրթության, ուսուցման, մշակույթի զարգացման ու պահպանման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորելով եզդի ժողովրդի նորընծա հերոսներին, խնդրում և խորհուրդ ենք տալիս նրանց իրենց ամենօրյա աշխատանքով մտածել եզդի ժողովրդի պահպանմանն ու զարգացմանը:
Պարգևատրվեցին հետևյալ անձինք`Ջամալ Չոլոյի Մստոյան, Սահիդ Ագիտի Ավդալյան, Ալիկ Ղաչաղի Խուդոյան, Խատիֆ Ջմոյի Աջամյան:

Thursday, August 18, 2011

Քիք-բոքսինգի միջազգային խոշոր մրցաշար



Եզդի ժողովրդի սպորտայի աշխարհի

 նոր պարծանքը



Եզդիները Հայերի բարեկամներն են: 
The President Kickboxing federation of Armenia
Garnik Hayrapetyan
Դեռևս Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նրանք իրենց առաջնորդ պր. Ա. Թամոյանի գլխավորությամբ կանգնել են իրենց եղբայր հայ ժողովրդի կողքին: Այսօր էլ նույն կերպ են մարզաշխարհում: Պետք է ասել, որ Հայաստանի «Քիք-բոսինգ»-ի առիթով շատ ելույթներ են ունեցել եզդի մարզիկները: Որոնց շարքերում են եղել` Ամար Թամոյանը, որը մեծ հաջողությունների է հասել միջազգային խոշոր մրցաշարերում, Սուրիկ Հաջոյանը, ով 2011թ. օգոստոսի 18-ին փայլուն հաղթանակ տարավ Ուկրաինայի Յալթա քաղաքում տեղի ունեցած WAKO (Քիք-բոքսինգի Համաշխարհային ասոցիացիա կազմակերպություն)-ի  միջազգային խոշոր առաջնությունում, նվաճելով 1-ին պատվավոր տեղը և ձեռք բերեց մասնակցելու սեպտեմբերին կայանալիք Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Այդ ամենը ասում է  ՀՀ «Քիք-բոքսինգ»-ի ազգային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ պր. Գառնիկ Հայրապետյանը: 










Նա նշեց նաև, որ շնորհակալություն է հայտնում այն մարզիկներին, ովքեր այս մարզաձևում Հայաստանը ներկայացնում են բազմաթիվ խոշոր մրցաշարերում:



Surik Hajoyan
Ուկրաինայի Յալթա քաղաքում տեղի ունեցած միջազգային խոշոր առաջնությունում, որը հեղինակություն էր բերելու սպասվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար: Նրանում ընդգրկված էին 7 երկրներ, Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկ:

Հետևյալներն էին.



1. Սուրիկ Հաջոյան`  1-ին տեղ
2. Մելսիկ Բաղդասարյան`  1-ին տեղ
3. Արման Սեդրակյան`  1-ին տեղ
4. Զալիբեկ Համբարձումյան` 2-րդ տեղ
5. Իշխան Ասատրյան` 3-րդ տեղ



Հայաստանը վաստակեց 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ:

Trainer Amar Tamoyan with his Lion Club 
 Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող, ազգությամբ եզդի Սուրիկ Հաջոյանը լրագրողի հետ հարցազրույցում ասաց հետևյալը.  «Այս հաղթանակը ինձ համար շատ կարևոր էր, հպարտ եմ, որ եզդի եմ և ջանում եմ իմ ազգի անունը միշտ բարձր պահել, թե Հայաստանում և թե աշխարհում: Այսուհետ առավել ևս ավելի շատ եմ մարզվելու, քանի որ  ինձ վրա դրված է մեծ պարտականություն: Ես գնում եմ մասնակցելու գալիք մեծ մրցաշրջանի առաջնությանը, իհարկե` հաղթելու ակնկալիքներով: Ամեն դեպքում իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ «Քիք-բոքսինգ»-ի ազգային ֆեդերացիայի նախագահ պր. Գ. Հայրապետյանին, նման հնարավորություն ընձեռելու համար: Եվ առաջին հերթին իմ արժանավոր մարզիչ Ամար Թամոյանին, որը ինձ այսպիսի պատվի արժանացրեց»:


Խդր Հաջոյան

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More