English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Friday, August 17, 2012

ԵԶԴԻՆԵՐԸ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

ԵԶԴԻՆԵՐԸ    ՄԵՐՕՐՅԱ    ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

Լրացավ Արցախյան շարժման 15 ամյակը: Հերոսական բազմաթիվ էջեր գրվեցին: Արցախյան գոյամարտը, իրոք Հայաստանում ապրող եզդիների համախմբման, հավաքական ուժ դառնալու, հայ ժողովրդին սատար կանգնելու իսկական փորձաքար էր:


Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը չափազանց կարճ ժամանակամիջոցում, շարժման առաջին օրերից համախմբեց եզդի երիտասարդներին: Նրա նախաձեռնությամբ Զովունի գյուղում միության կազմակերպված ընդլայնված նիստում առաջին անգամ պաշտոնապես հնչեց ահազանգ-կոչը` ոտքի կանգնել պաշտպանելու հայոց հողը, կանգնել հայ եղբայրների կողքին: Հաջորդ օրը Երևանի պետական համալսարանում կազմակերպեց մեծ հանրահավաք, որին մասնակցում էին շուրջ 500 եզդի երիտասարդներ: Նրանք ոգևորված արձագանքեցին ազգային միության կոչին` եզդի ազատամարտիկների ղեկավար ընտրելով:

Շուտով ստեղծվեց ղարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե, որի նախագահը դարձյալ Ազիզ Թամոյանն է: Եզդիների միության առընթեր ստեղծված ռազմանակ շտաբը ռազմաճակատ ուղարկելու համար ընտրում էր առավել տոկուն երիտասարդների: Եզդիները կռվում էին Հայաստանի սահմանամերձ, ղարաբաղյան բոլոր ռազմաճակատներում` կռվում անձնուրաց, արժանանալով հայ ազատանարտիկների, մարտական ջոկանտների հրամանատարների բարձր գնահատականին...

Եզդիների միության ակտիվիստների ջանքերով հայոց բանակի համար հանգանակվեց վեց միլիոն ռուբլի, որը տրանադրվեց Ղարաբաղի օգնության հիմադրամին, ազատամարտիկների ընտանիքներին: Ազգային միության Նաիրիի շրջանային կոմիտեի նախագահ Սուրիկ (Սուտո) Ավդալյանն իր անձնական ունեցվածքից տասնմեկ տոննա միս ուղարկեց ռազմաճակատ: Այդպիսի նվիրյալներից են Ուսկե Շաբաբյանը, Աբաս Ուսոյանը, Ամարե Բագեն, Մհե Կակեն և շատ ուրիշներ, որոնք իրենց անշահախնդիր օգնությամբ նպաստեցին հաղթանակի գործին: Իսմայիլ Շարոյանի (Իսո), Թեմուր Զեյդինյանի, Գագիկ Հաջոյանի աճյուններն ամփոփված են Եռաբլուրում: Հերոսի լուսապսակով են զարդարված Օմար Ավդալյանի, Մուսա  Բաքիրյանի, Ագիտ Սադոյանի, Սահիդ Միրզոյանի, Բրո Գալոյանի, Բարզանի Խուդոյանի, Ղուլիխան Սուլթանյանի և մյուս զոհված ազատամարտիկների անունները, մարտիկներ, որ անմահացան կռվի ճամփեքում, դարձան հավերժի ճամփորդներ: Ազիզ Թամոյանին այսօր մտահոգված է ոչ միայն զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու հարցերով, այլև զգալի աշխատանք է տանում զոհված եզդիների անունով փողոցներ, դպրոցներ, նույնիսկ գյուղ անվանակոչելու ուղղությամբ:

Ձախից` Եզդի Արաբ Սուրիկ
Նա շեշտում է այն մեծ դերը, որ ունեն ազգային միության առընթեր ռազմական շտաբը, եզդի զինվորականների հետ տարվող ընտանիքների գծով հանձնաժողովը. միջոցառումներ կապված հայոց բանակում այսօր ծառայող եզդիների արցախյան հերոսամարտի բովով անցած Անդրանիկ Կասոյանի (Արտաշատ), Ասո Հասանյանի (Արաքսավան), Օնիկ Խուդոյանի (Այգեստան), եղբայրներ Քալաշ, Զահար, Ֆերո Մստոյանների (Նորաշեն), Սարո, Ահմադ Թամոյանների, Քյարամ Միրզոյանի (Բերքանուշ), Արցախում վիրավորված Մշիրե Խուդեդայի, Ուսուբե Աթերի, Ալիկ Թամոյանի, ճանաչված ազատամարտիկ, ռազմաճակատում ոտքը կորցրած Ասյայի և մյուսների հետ: Աշխատանքներն ու մտահղացումները  բազմաբնույթ և բազմաթիվ են, որոնք եզդիների ազգային միությունը և ռազմական շտաբը կենսագործում են առանձին նվիրումով:

Ալբերտ    Փարսադանյան

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More