English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label ոստիկանություն. Show all posts
Showing posts with label ոստիկանություն. Show all posts

Friday, March 23, 2012

74-ամյա կնոջը սպանել էր 23-ամյա համագյուղացին

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ   ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ   Է


Ջրաշենում կատարված սպանությունը բացահայտված է,- այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը։ Հիշեցնենք, որ մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել էր տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը` պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:


Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:


Ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ հանցագործությունը շատ արագ բացահայտվեց. մարտի 22-ին, ժամը 19.10-ին, ոստիկանները բերման են ենթարկել Ջրաշեն գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Գևորգ Սարգսյանին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Չինար Խուդոյանին դանակահարել և սպանել է ինքը:


Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սպանությունից հետո Չինար Խուդոյանից հափշտակած և իրեղեն ապացույց հանդիսացող «Սամսունգ» բջջային հեռախոսը:
Գևորգ Սարգսյանը ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
հղում`

Thursday, March 22, 2012

Երեկ կեսօրին Արարատի մարզի Ջրաշեն գյուղում ազգությամբ եզդի կնոջ դաժան սպանությունըն

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


Սպանված կինը իր ամուսնու հետ Ջրաշենում ապրել է միայնակ, իսկ նրանց 5 զավակները երկար տարիներ է, ինչ Հայաստանում չեն բնակվում: Նրանց որդիներից մեկը բնակվում է Մոսկվայում, իսկ մյուս որդին և երկու աղջիկները բնակվում են Գերմանիայում, երրորդ աղջիկն էլ Ֆրանսիայում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` տարբեր մարդկանց կողմից երկար ժամանակ է, ինչ այս ընտանիքի հասցեին սպառնալիքներ են հնչում:

Նշենք, որ սպանության ժամանակ 74-ամյա Չինար Խուդոյանին ամուսինը գտել է տանը` սպանված վիճակում, իսկ թե ով կարող է լինել այս սպանության հետևում` առայժմ պարզ չէ:
Սպանելուց հետո հանցագործը նամակ է թողել, որտեղ հայտնել է, որ սպանությունը եղել է նրանց որդու` Ռուբենի պատճառով, ով բնակվում է Գերմանիայում և կուտակված խոշոր չափի պարտքեր ունի: Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ աե :

Նշենք, որ Ռուբեն Խուդոյանը գտնվում է հետախուզման մեջ՝ մի շարք խարդախություններ կատարելու կասկածանքով:

Ի դեպ Slaq.am-ի տեղեկություններով սպանվածի ամուսինը` Թորգոմ Խուդոյանը, ՀՀ նախագահին առընթեր ազգային փոքրամասնությունների անդամ է հանդիսանում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Դեպքի մասին այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հղում`

Նոր մանրամասներ Ջրաշենի դաժան սպանությունից
 
 
 
 

 Yezdistan.com-ը իր ցավակցությունն է հայտնում Չինար Խուդոյանի ընտանիքին

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More