English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label Ахмад Тамоян. Show all posts
Showing posts with label Ахмад Тамоян. Show all posts

Thursday, October 28, 2010

Ցավակցություն

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2010 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտակարգ նիստ, նիստին ներկա էին գտնվում միության անդամները:


Խոր կսկիծով դիմում և ցավակցում ենք աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին, նրա եղբոր` Ահմադ Թամոյանի մահվան կապակցությամբ: Ահմադ Թամոյանը աշխատում էր եզդիների ազգային միությունում և իր ակտիվ մասնակցությունը բերեց Ղարաբաղյան պատերազմում, ազգային պատկանելության շարժմանը: 

Ահմադ Թամոյանի մահվան լուրը հաղորդում ենք համայն աշխարհի եզդիներին, Ձեզ ներկայացնում ենք Ահմադ Թամոյանի կենսագրությունից մի հատված` Ահմադ Թամոյանը ծնվել է 1934 թվականին Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղում, ունի միջնակարգ կրթություն, ԽՍՀՄ- ի ժամանակ աշխատել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի և Զովաշենի կոլտնտեսություններում, որպես պահեստապետ,  ՀՀ անկախացումից հետո աշխատել է եզդիների ազգային միությունում 1991-ից մինչև իր կյանքի վերջ, որպես նախագահի խորհրդական, ինչպես կոլեկտիվում այնպես ել եզդիական և հայկական  համայնքներում մեծ հարգանք էր վայելում: Ահմադ Թամոյանը ուներ 10 զավակ, 6 տղա և 4 աղջիկ:


 Այսօր եզդիների ազգային միությունը կրկին խոր կսկիծով ցավակցում է եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանին, Ահմադ Թամոյանի մահվան կապակցությամբ, նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում:

Ահմադ Թամոյանը վախճանվել է 28.10.2010, հուղարկավորությունը տեղի կունենա իր բնակավայր ՀՀ կոտայքի մարզի Ամո եզդիական գյուղի գերեզմանատանը 30.10.2010 ժամը 13:00-ին:







Եզդիների Ազգային Միություն`              Հասան Թամոյան
            Խըդըր Հաջոյան

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More