English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label Tavush. Show all posts
Showing posts with label Tavush. Show all posts

Saturday, March 10, 2012

«ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ» ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ

«ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ» ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ  

«Այնտեղ, որտեղ դու թերանում ես քո պարտականությունները կատարելիս՝ խաղտվում են քո իրավունքները»,- այս միտքը հայտնեց մարտի 10-ին «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպված «Մարդու իրավուքներ և բազմազանություն»  թեմայով սեմինարին ներկաներից մեկը՝ մանկավարժ Մարիետա Սահակյանը:
Սեմինարը անցկացվում էր «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպության գրասենյակում՝ իրենց կամավորների, Իջևանի ակտիվ քաղաքացիների, երիտասարդների, հետաքրքրասեր և հոգով երիտասարդների համար:

  

Երեք ժամյա սեմինարի ժամանակ խոսքով հանդես եկան «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի նախագահ Կարեն Բադալյանը և հասարակական կազմակերպության այն կամավորները՝ ովքեր սույն թվականի հունվար ամսին կազմակերպության կողմից իրականացրած մեկ այլ՝ եռօրյա սեմինարի՝ «Մարդու իրավունքներ և բազմազանություն»  մասնակիցներն էին:

Կամավորները կիսվեցին իրենց տպավորություններով, փորձով  և «Մարդու իրավունքների» վերբերյալ իրենց ունեցած գիտելիքներով և դրանց նպատակային ու ճիշտ կիրառման մասին:
Կամավորների թվում էր նաև ազգությամբ եզդի՝ «Եզդիների ազգային միության» առաջին տեղակալ Խդր Հաջոյանը:   Նա ներկայացրեց եզդի ազգի պատմությունը,  ավանդույթները և սովորույթները, ինչպես նաև «Եզդիների ազգային միության» (ի դեմս նախագահ Ազիզ Թամոյանի) գործունեությունը:
Սեմինարը ընթանում էր մասնակիցների ակտիվ, անմիջական ու բուռն քննարկումներով՝ համեմված իրենց անձնական օրինակներով:


Լիանա Հովհաննիսյան

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More