English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label Concert. Show all posts
Showing posts with label Concert. Show all posts

Sunday, October 14, 2012

Համերգ Էրեբունի-Երևան 2794

Հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Անգլիական այգում տեղի ունեցավ համերգային միջոցառում նվիրված Էրեբունի-Երևան 2794 ամյակին: Որտեղ ՀՀ ազգային փոքրամասնությունները ներկայացնում էին իրենց ազգային երգ-երաժշտությունը: Միջոցառմանը ներկա էին գտնվում պետական պաշտոնյաներ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների փորձագետ Սիաբանդ Բաքոյանը: Եզդիական համայնքը ներկայացնում էր Ազիզ Թամոյանի անվան ''Եզդիստան'' համույթը, եզդիական "Գովընդ", "Բըշերի" եզդիական ազգային պարերով և "Ասմար", "Դալալ", "Ֆինջան" երգերով, երգիչ` Համիկ Թամոյանը, երգչուհի` Մարինա Իբրահիմյան, գեղարվեստական ղեկավար Խդր Հաջոյան:

Saturday, April 28, 2012

Ազգային Փոքրամասնությունների փառատոն 2012

Այսօր Երևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ազգային փաքրամասնությունների ազգային-մշակութային միությունների գործունեությունը համակարգող խորհրդի կողմից կազմակերպված ՀՀ ազգային փոքրամասնությունների փառատոնը Փառատոնը սկսվեց Հյուսիսային պողոտայում  ՀՀ ազգային փոքրամասնությունների ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին ՀՀ-ում գործող 11 ազգային փոքրամասնություններ: Ցուցահանդես-տոնախմբությունը   Հյուսիսային պողոտայում տևեց մինչեւ ժամը 17.00: ՀՀ-ում եզդիական, ասորական, լեհական, ուկրաինական, հրեական, ռուսական, հունական, վրացական, բելառուսական, գերմանական, քրդական համայնքները ներկայացնող միջոցառման ծրագրում` տաղավարների ցուցադրություններ, երաժշտական, պարային կատարումներ:

Յուրաքանչյուր համայնք ներկայացված էր յուրովի: Եզդիական համայնքը ի դեմս Եզդիների ազգային միության ներկայացնում էին եզդիական համայնքի մշակույթի գծով պատասխանատու Օմար Մամոյանը, Էզդիխանա թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, ՀՀ եզդիների վաստակավոր երգիչ Համիկ Թամոյանը,  փողային գործիքների երաժիշտ Սլո Խանոյանը, Ազիզ Թամոյանի անվան ''Եզդիստան'' պարի համույթի անդամ Իշխան Օզոյանը): Եզդիները ներկայացնում էին եզդիական ազգային տարազը, եզդիերեն` էզդիկի լեզվի և գրականության 1-8 դասարանների դպրոցական դասագրքերը, ազգային պաշտոնաթերթը, Ազիզ Թամոյանի հեղինակությամբ դասագրքեր (որտեղ ներկայացվում էր եզդիների պատմությունը, կրոնը և այլն), եզդիների ազգային դրոշը, ազգային ուտեսները` եզդիական գաթան և հալվան (ինչն ըստ հանդիսատեսի շատ համեղ էր) եզդիական պաստառներ, վրան պատկերված եզդիների հերոսները, սուրբ Լալըշը, Ղարաբաղյան պատերազմում զոհված եզդի ազատամարտիկների նկարներ և այլն: Ինչպես նաև ազգային երաժշտական գործիքներ` զուռնա և դհոլ: Հանդիսատեսի համար շատ գրավիչ էր հատկապես եզդիական պարերը` Գովընդ, Գենըմո, Բասո և այլն: 




Cultures Diversity
The Yezidi Community with Russian Community

From Right Husik Amaryan, Khdr Hajoyan, Amir Tamoyan,
Omar Mamoyan, Hamik Tamoyan, Ishkhan Ozoyan
Այնուհետև միջոցառման մասնակիցները երթով յուրաքանչյուրն իր դրոշը բարձր պահած երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ''Առնո Բաբաջանյանի'' համերգասրահ, որտեղ տեղի ունեցավ ՀՀ ազգային փոքրամասնությունների Գալա համերգը: Եզդիական համայնքը ներկայացնում էր երգիչ Համիկ Թամոյանը, երգչուհի Մարինա Իբրահիմյանը և ''Եզդիստան'' պարային համույթը:

Sunday, April 22, 2012

Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք

ՀՀ Ազգային փոքրամասնությունների գրքերի ցուցահանդես

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ «Երևան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք»  ծրագրի բացման առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությունից հետո, Հանրապետության ղեկավարը և պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները քաղաքապետի ուղեկցությամբ շրջել են տոնական Երևանի կենտրոնական հատվածներով ու հետևել կազմակերպված միջոցառումներին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնատար 
անձինք եզդիական տաղավարի մոտ

Երևանի քաղաքապետարանից մինչև  Հանրապետության հրապարակ տանող հատվածումմասնավորապես, Մյասնիկյանի արձանին հարակից այգում Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կազմակերպել էին իրենց մայրենիներով հրատարակված գրականության ցուցահանդես վաճառք: Ցուցահանդեսին ներկայացված Եզդիական համայնքը` ի դեմս Եզդիների ազգային միության ներկայացնում էր Ազիզ Թամոյանի և Հասան Թամոյանի հեղինակությամբ եզդիերեն լեզվի և գրականության 1-ից մինչև 8-րդ դասարանների դպրոցական  դասագրքեր, ''Էզդիխանա'' պաշտոնաթերթը, ինչպես նաև եզդիների պատմության, կրոնի  վերաբերյալ, մասնավորապես Եզդիների ազգային պատմագիտության և աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր` Ազիզ Թամոյանի «Մենք Եզդի ենք», «Մի Գերդաստանի պատմություն» «Եզդիների մասնակցությունը Արցախյան պատերազմում» և այլն:
Իշխան Օզոյան

Միջոցառման ընթացքում մասնակից ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրն ասմունք կատարեցին իրենց մայրենի լեզվով: Եզդիական համայնքը ներկայացնող Իշխան Օզոյանը կատարեց եզդի բանաստեղծ Օրդիխանե Լազգի (1958-1997թթ.) «Мьләт т'әв wәйә» (թարգմանաբար` ժողովուրդը ձեզ հետ է) ստեղծագործությունը:





Мьләт т’әв wәйә

Oрдиxaне Ләзги
(1958-1997)
Щәфaк’еше мьләт – Ә’зизе Ә’мәр,
Әwи биркьрьбу мaл, haл у нәфәр,
Щәфеwи мери чa нәшекьриньн?.
Щaмере ӧсaр'a, wәрә. Әм шaвьн

Бьрoе Дәwреш дит гәләк зә'мәт,
Бoй нaве эздийa бәр ә'мьр нәк'әт,
Дьгoт: ''Р'oж haтийә, мә лaзьмә к'oмәк''.
Ле, тә'ләбәxтр'a, xaйинбу фәләк.

К'әрәме Шеx Сьлo бь мьләтh'ьзи,
Әwи избaткьр пе h'әзaр пьрси:
- Мьләте эзди hәбуйә, wе hәвә,
Нaве эздитие wе тьм сәр мәвә.

Һун мьләтh'ьзьн, әм т'әви wәнә,
Әм эзди т'әмaм wәр'a шaнә,
Мьләтр'a к'е пьрсa qәнщие дьxwәзә,
Xwәйи мьләтh'ьзә, әwи мерxaсә.

Әм эздибунә, эзди бьминьн,
Wәрә, әм мьqaти нaве мьләтвьн,
Дәнге мә, эздийa, бьрa дьниaе hьлдә,
Мә нәлaзьмә тӧ нaве зедә.


Р'әнгa мә р'aстә у тӧнә мьнәт,
Нaв мәдa hәвьн нaмус у xирәт,
Ве пьрсa мәр'a к'е qaйил нинә,
Бьрa әw т'ьме waрa бьминә.


У гәләк, гәләк, гәләке мaйин
Әмьре xwә дьдьн бoнa нaве дин,
Әм дьвежьн: ''Сәрикә у әв oxьрә,
T’әк бoнa нaве Эздиде Сoрә’’.

Бoй нaве мьләт к’е мәр’a шaйә,
Щәм xирәт hәйә у т’әви мәйә,
Ве пьрсa мәр’a к’е qәнщ дьxwәзә,
Әw бьре мәйә у мьләтh’ьзә.

Wednesday, April 18, 2012

Համերգ նվիրված Եզդիների Նոր Տարվան` Սարսալ

2012 թ. ապրիլի 18-ին Երևանում  ''Եզդիների ազգային միությունը''  ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' հասարակական կազմակերպության` ի դեմս ղեկավար Կարեն Բադալյանի, հետ համագործակցությամբ  անցկացրեց միջոցառում համերգային տեսքով նվիրված եզդիների ''Նոր Տարի` Մալաքե Թաուսի'' (Չարշամա Սարսալե 6762) տոնին:


''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' ՀԿ
Նախագահ` Կարեն Բադալյան
Հայաստանի Հանրապետական Կուսակցության
ընտրական Կենտրոնական շտաբի պատասխանատու
Խաչատուր Վարդանյան
Ուկրաինական համայնք`
Մերի Տիրացույան և Անի Պոտուրյան
Հունական համայնք
Արթուր Խաչատրյան (Խարիդիս)


Միջոցառմանը ներկա էին գտնվում Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբի ներկայացուցիչներ Խաչատուր Վարդանյանը և Անահիտ Կիրակոսյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատու Աննա Սաֆարյանը, ''Հայասա'' երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Մկրտչյանը, ''Սինջար'' երիտասարդ եզդիների միավորում հկ-ի ղեկավար Բորիս Թամոյանը, Ռուստամ Բաքոյանը, ինչպես նաև Ուկրաինական և Հունական համայնքի ներկայացուցիչներ ի դեմս Մերի Տիրացույանի, Անի Պոտուրյանի և Արթուր Խաչատրյանի, ովքեր իրենց հերթին շնորհավորեցին եզդիներին` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Միջոցառման ընթացքում ընթերցվեց Եզդիների ազգային միության նախագահ պր. Ազիզ Թամոյանի շնորհավորական ուղերձը Եզդի ժողովրդին:


Ազիզ Թամոյանի անվան ''Եզդիստան'' պարի համույթ
Կլոճ` եզդիական ավանդական գաթան

Հանդես եկան կենդանի կատարումներով երգիչ Համիկ Թամոյանը` Ամիր Թամոյանի նվագակցությամբ, ''Էզդիստան'' պարի համույթը, ուկրաինական համայնքը: Միջոցառման ավարտին հանդիսատեսին տրվեցին հետաքրքիր հարցեր կապված եզդիների հետ, ինչու չէ նաև ներկայացվեց եզդիական կլոճը` գաթան, որի մեջ դրված էր ուլունքը: Նշենք, որ ըստ եզդիների ավանդության յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը եզդիների ''Նոր Տարի'', Մալաքե Թաուսի տոնն է, և այս տարի իրենց մոտ 6762 թվականն է և այս տոնը շատ մեծ շուքով է նշվում հատկապես Իրաքի հյուսիսային մասում, եզդիական սուրբ Լալըշում (եզդիների գլխավոր սրբավայր), որտեղ դուրս է բերվում սուրբ Մալաքե Թաուսի ‘’Սինջակը’’ և ժողովուրդը խոնարհվում է և թողնում է նվերներ, դրամական պարգևներ:

Thursday, December 16, 2010

Համերգ նվիրված ազգային փոքրամասնություններին

Դեկտեմբերի 16-ին 2010թ. ազգային փոքրամասնությունները տոնում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակը:


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ընթանում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ինչպես նաև Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանը,  ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում բացված ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների 11 համայնքների դեկորատիվ արվեստի ցուցանմուշներ, իսկ համերգի ընթացքում նրանք ներկայացնում են իրենց ազգային երգն ու պարը:


Եզդիական համայնքը ներկայացնում էին համերգի մասնակից, եզդիների վաստակավոր երգիչ  Համիկ Թամոյանը, <<Էզդիխանա>> թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, Ազիզ Թամոյանի անվան պարի անսամբլի պարուհի Բելլա Հաջոյանը, ղեկավար Օմար Մամոյանը:


Իր խոսքում Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների նպատակն է պահպանել իրենց ազգայինը, զարգացնել, առաջ ընթանալ ժամանակի հետ միասին և նախապես շնորհավորեց հոբելյանական երեկոյի կապակցությամբ:

Մշակույթի նախարարության արվեստի վարչության առաջատար մասնագետ Արմենուհի Դեմիրճյանն էլ ասաց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին, եզակի երկրներից է, որ հնարավորություն է տալիս նրանց պահպանել իրենց ազգային արվեստը, զարգացնել այն: Ըստ նրա` Խորհուրդը կարևոր գործունեություն է ծավալում` կապ ապահովելով պետական գերատեսչությունների ու ազգային փոքրամասնությունների միջև: 

Ցուցահանդեսում ներկայացված էին նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից հրատարակված գեղարվեստական գրականություն, իսկ կրթության և գիտության նախարարություն կողմից հրատարակված դասագրքեր ազգային փոքրամասնությունների լեզուներով:
Նշենք, որ Խորհուրդը ստեղծվել է ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեությանը նպաստելու նպատակով, տարեկան պետբյուջեից 10 միլիոն դրամ է հատկացվում խորհրդի անդամ 11 համայնքները ներկայացնող կազմակերպություններին: 

Նշենք, որ ՀՀ նախագահի 2000թ. հունիսի 15-ի կարգադրությամբ հավանություն է տրվել ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի ստեղծմանը։ Խորհուրդն ունի 22 անդամ, որոնք ընտրված են ՀՀ ազգային փոքրամասնությունների 11 համայնքներից, յուրաքանչյուրից՝ 2 հոգի:


Խդր Հաջոյան

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More