English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label New Year. Show all posts
Showing posts with label New Year. Show all posts

Wednesday, April 18, 2012

Համերգ նվիրված Եզդիների Նոր Տարվան` Սարսալ

2012 թ. ապրիլի 18-ին Երևանում  ''Եզդիների ազգային միությունը''  ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' հասարակական կազմակերպության` ի դեմս ղեկավար Կարեն Բադալյանի, հետ համագործակցությամբ  անցկացրեց միջոցառում համերգային տեսքով նվիրված եզդիների ''Նոր Տարի` Մալաքե Թաուսի'' (Չարշամա Սարսալե 6762) տոնին:


''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' ՀԿ
Նախագահ` Կարեն Բադալյան
Հայաստանի Հանրապետական Կուսակցության
ընտրական Կենտրոնական շտաբի պատասխանատու
Խաչատուր Վարդանյան
Ուկրաինական համայնք`
Մերի Տիրացույան և Անի Պոտուրյան
Հունական համայնք
Արթուր Խաչատրյան (Խարիդիս)


Միջոցառմանը ներկա էին գտնվում Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբի ներկայացուցիչներ Խաչատուր Վարդանյանը և Անահիտ Կիրակոսյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատու Աննա Սաֆարյանը, ''Հայասա'' երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Մկրտչյանը, ''Սինջար'' երիտասարդ եզդիների միավորում հկ-ի ղեկավար Բորիս Թամոյանը, Ռուստամ Բաքոյանը, ինչպես նաև Ուկրաինական և Հունական համայնքի ներկայացուցիչներ ի դեմս Մերի Տիրացույանի, Անի Պոտուրյանի և Արթուր Խաչատրյանի, ովքեր իրենց հերթին շնորհավորեցին եզդիներին` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Միջոցառման ընթացքում ընթերցվեց Եզդիների ազգային միության նախագահ պր. Ազիզ Թամոյանի շնորհավորական ուղերձը Եզդի ժողովրդին:


Ազիզ Թամոյանի անվան ''Եզդիստան'' պարի համույթ
Կլոճ` եզդիական ավանդական գաթան

Հանդես եկան կենդանի կատարումներով երգիչ Համիկ Թամոյանը` Ամիր Թամոյանի նվագակցությամբ, ''Էզդիստան'' պարի համույթը, ուկրաինական համայնքը: Միջոցառման ավարտին հանդիսատեսին տրվեցին հետաքրքիր հարցեր կապված եզդիների հետ, ինչու չէ նաև ներկայացվեց եզդիական կլոճը` գաթան, որի մեջ դրված էր ուլունքը: Նշենք, որ ըստ եզդիների ավանդության յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը եզդիների ''Նոր Տարի'', Մալաքե Թաուսի տոնն է, և այս տարի իրենց մոտ 6762 թվականն է և այս տոնը շատ մեծ շուքով է նշվում հատկապես Իրաքի հյուսիսային մասում, եզդիական սուրբ Լալըշում (եզդիների գլխավոր սրբավայր), որտեղ դուրս է բերվում սուրբ Մալաքե Թաուսի ‘’Սինջակը’’ և ժողովուրդը խոնարհվում է և թողնում է նվերներ, դրամական պարգևներ:

Եզդիների Նոր Տարին - Չարշամա Սոր

ՀՀ Նախագահ պր. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը Եզդիների Նոր տարվա կապակցությամբ



Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսելու միմյանց ուրախությունը, անկեղծ բարեմաղթանքի խոսքեր հղելու մեր ընկերներին ու բարեկամներին, Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:  Համոզված եմ, որ հայերի և եզդիների միջև առկա ջերմ հարաբերություններն այս նոր տարում ավելի են ամրանալու և խորանալու, մանավանդ որ նրանք բռնել են դարերի քննությունը: 

Հայաստանի իշխանությունները պատասխանատու են հանրապետության բոլոր քաղաքացիների առջև, բայց մենք առանձնահատուկ պատասխանատվություն ենք զգում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ուշադրություն և հոգածություն նրանց խնդիրների նկատմամբ՝ ահա մեր սկզբունքը: Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության տարի, հաջողությունների և երջանկության տարի:

-----------------------------------------------------------------------------------------------

Տարեսկզբի Չորեքշաբթին և եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան օրը եզդիները՝ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը (60 հազար), նշում են մեծ շուքով: Ամեն տարի` ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը, աշխարհի բոլոր եզդիները հավաքվում են իրենց հարազատների գերեզմաններում: Իրենց ավանդույթին հավատարիմ՝ տղամարդկանց և կանանց համար առանձին խնջույքի սեղաններ են բացում ու նշում իրենց տարեմուտի տոնը, որն այս տարի ապրիլի 18-ին էր: Նշենք, որ տոնի ժամանակ` եզդիերեն ռադիոհաղորդումների խմբագիր Հասան Թամոյանի կողմից ընթերցվեց Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահի շնորհավորական խոսքը:

Եզդիների ‘‘Նոր Տարի’’ – Չարշամա Սարսալե (բառացի նշ. Չարշամ` չորեքշաբթի, սարսալ` տարեսկիզբ): ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի, Ամո եզդիական թաղամասի գերեզմանատանը հավաքվել էին տարբեր մարզերից եկած մոտ 300-ից ավելի եզդիներ: Միջոցառմանը ներկա էին գտնվում ՀՀ Նախագահի խորհրդականի օգնական` Նարինե Գուլյանը, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ` Բաքըր Սադումյանը, Շուշանիկ Սարատիկյանը: 


«Մեր ազգային ավանդույթը դարեր շարունակ պահելով՝ այս օրը մենք հավաքվում ենք գերեզմաններում, քանի որ առաջին հերթին շնորհավորում ենք մեր հանգուցյալների տոնը, այնուհետև` կենդանիների»,- ասում է Ազիզ Թամոյանը:
Ըստ եզդիական օրացույցի՝ այս տարի նրանց մոտ 6762 թվականն է: Եզդիների կրոնական հավատալիքների համաձայն՝ Մալաքե Թաուսը համարվում է եզդիների առաջնորդ հրեշտակը, ով 40 հրեշտակների գլխավորն է: «Այսօր նրա ծննդյան օրն է, և նա այցելում է իր ժողովրդին, թեև անտեսանելի է, բայց մեր կրոնական օրենքներով մեզ հետ է»,- ասում է Թամոյանը:

60-անց Զինե Ավդալյանը նշում է, որ այս տոնին իրենք ուտում են տավարի և գառի միս, իրենց ավանդույթներից ելնելով, խոզի միս ընդհանրապես արգելվում է ուտել: «Գերեզմանում նշելուց հետո տոնը շարունակում ենք տներում»,- ասում է Զինա Ավդալյանը ու շրջվում իր սեղանին կից նստած հարևանների կողմը՝ եզդիերեն լեզվով շարունակելով զրույցը: Տոնի կարևոր ծիսակատարություններից մեկը կլոճի բաժանումն է: Այն կլոր քաղցր գաթա է, որի մեջ դնում են ուլունք և, կլոճը կտրելիս, ում ընկնում է այդ ուլունքը, համարվում է այդ տարվա հաջողակը: Եվ ահա այս տարի այն բաժին հասավ քիք-բոքսինգ մարզաձևում հանդես եկող, աշխարհի գավաթակիր Սուրիկ Հաջոյանին:

Ամբողջ աշխարհում ապրում է 3 մլն եզդի, որից միայն 1 մլն 300 հազարը` Իրաքի հյուսիսում: Նրանց դրոշը կարմիր և սպիտակ գույնի է, դրոշի վերին ձախ անկյունում պատկերված արևը, որը խորհրդանշում է նրանց` որպես արևապաշտ ժողովրդի, իսկ արևի միջի սիրամարգը Սուրբ Մալաքե Թաուս հրեշտակապետի խորհրդանշանն է:

---------------------------------------------------------------------------------

Եզդիների ազգային միության նախագահ պր. Ազիզ Թամոյանի շնորհավորական խոսքը Եզդի ժողովրդին



Սիրելի իմ ժողովուրդ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ`  Մալաքե Թաուսի - Եզդիների Նոր Տարվա կապակցությամբ: Ուզում եմ նշել, որ անցած այս մեկ տարին բավականին հաջողություններ ունեցանք` կապված ազգապահպանության հետ, ինչն ինձ համար շատ ուրախալի է: Ցանկանում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել ժողովրդիս աստեղային ժամի համար, ազգային զարթոնքի, միահամուռ կամքի, միասնության և միաբանության, իր ինքնաճանաչման գիտակցությամբ դարի ճակատին արձանագրելու, կորցրածը ետ բերելու համար: ժողովուրդ, որը տեսել է բավականին շատ դառնություններ, 72 անգամ ցեղասպանության ենթարկվելով, կարողացել է պահպանել իր բոլոր ավանդույթները: Կրկին անգամ շնորհավորելով բոլոր եզդիներին, մաղթում եմ սպասելիքների ու ցանկությունների իրականացում, հաջողություններ, խաղաղություն, երջանկություն եւ բարօրություն ձեր ընտանիքներին:

Բըմբարակվա Չարսամա Սարսալե – Շնորհավոր Տարեսկզբի Չորեքշաբթի

Sunday, January 1, 2012

Եզդի բռնցքամարտիկը հանկարծամահ է եղել



Edo Tamoyan
Ազգությամբ եզդի Էդո Թամոյանը ծնվել է 1989 թվականի մարտի 8-ին Հայաստանում: Ընտանիքում ամենափոքրն էր: 1997 թ. ընտանիքով տեղափոխվում են Գերմանիայի դաշնային Հանրապետություն: Այնուհետև 4 տարի անց տեղափոխվում են Շվեդիա: Էդո Թամոյանը մեծացել է Շվեդիայի հարավ-արևմուտքում գտնվող Հալմսթադ քաղաքում: 2002 թ. սկսում է զբաղվել բռնցքամարտով, իր սկզբնական մարզիչը եղել է Մարիո Լանդոն` ով ստանում է ուղեղի կատված, ինչի պատճառով Էդո Թամոյանը շատ մեծ հիասթափություն է ապրում և ահագին ժամանակ ետ մնում մարզումներից: Ստեղծում է իր անհատական գործը: 
Edo Tamoyan awards
From right - Edo Tamoyan
From Left - Edo Tamoyan

Որից հետո  նա կրկին զբաղվում է բռնցքամարտով, մարզվում է նիգերիացի մարզիչ Ուգո Ուգոկուռոյի մոտ: Իր մարզիչ Ուգո Ուգոկուռոն իր կարծիքն է հայտնել նրա մասին ասել է. «նա ռինգում ցուցադրում եր իսկական մենամարտ և հանդիսատեսին գրավում էր իր խաղով»:
Էդո Թամոյանը սիրողական բռնցքամարտում ունեցել է 28 մենամարտ, որից 26-ը ավարտել է հաղթանակով և 2-ը պարտությամբ: Մեկ անգամ պարտություն կրելով Շվեդիայում հայտնի բռնցքամարտիկ Թոբիաս Փերսոնից, այնուհետև Էդո Թամոյանը պատասխան մենամարտերի ժամանակ եռակի անգամ հաղթանակ է տանում շվեդ բռնցքամարտիկ Թոբիաս Փերսոնից:

04.02.2007թ. Շվեդիայի առաջնության եզրափակիչ մենամարտում պարտություն կրելով Արամ Բահրամանդից, գրավելով երկրորդ տեղը: Երեք տարվա ընթացքում դառնում է Սկանդինավիայի լավագույն բռնցքամարտիկը: Իրեն իր բռնցքամարտի ակումբում հաճախ կոչում էին ‘’Պրինց Նասին’’ ով հայտնի բռնցքամարտիկ էր: Նա սիրված է եղել ոչ միայն իր ընտանիքի, այլև իր ուսուցիչների և ընկերների կողմից: Նա չափազանց բարի, օժտված էր մարդկային բոլոր լավ հատկանիշներով, օգնության ձեռք եր մեկնում բոլորին և վերջում նոր մտածում իր մասին, այդ իսկ պատճառով նա սիրված էր բոլորի կողմից: Էդո Թամոյանը այնուհետև իր ‘’HBS’’ ակումբից տեղափոխվում է ‘’HAIS’’ ակումբ: 

Էդո Թամոյանը մահացել է 01.01.2012 թ. Նոր տարվա առավոտյան ժամը 06:00-ին, նրա մայրը նրան գտնում է մահացած իր ննջասենյակում:  

http://www.yezdistan.com  կայքի ադմինիստրացիան հայտնում է խորին ցավակցությունները մեծարգո Թամոյանների ընտանիքին:

Friday, December 23, 2011

Համերգ Նվիրված Եզիդի Տոնին


Կարմիր Սըլթան Եզիդը համարվում եզդի ժողովրդի նախահայրը:

Ունենք տոն նվիրված Եզիդին, որը մեզ`եզդիներիս մոտ շատ շուքով է նշվում, յուրաքնչյուր տարվա դեկտեմբերի 13-ից հետո առաջին երկուշաբթի օրը ծոմ են պահում նոր մահացածների համար (ըստ ցանկության), իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորը: Ուրբաթ օրը բուն Եզիդի տոնն է: Այս տարի ընկնում է դեկտեմբերի 23-ին:


Այդ օրը եզդիները գնում են միմյանց տներ, նվերներով,  շնորհավորում իրար: Տոնի օրը այն եզդիները, ովքեր իրարից նեղացել են, կռվել են պարտադիր պետք է հաշտվեն և ըստ եզդիների ավանդության Կարմիր Սըլթան Եզիդը իջնում է երկիր, հաշտեցնում իր ժողովրդին և իհարկե մեզ հետ տոնում այս հրաշալի տոնը: Եզդիները նույնիսկ մաղթանքներում առաջինը նշում են հետևյալը` ''Սըլթան Եզիդ խեր հատյե, բըրա սլամետ հըռը'' այսինքն` Եզիդը բարով եկավ,  բարով էլ թող գնա: Վերջերս ձևավորվեց ՀՀ Եզդիների ազգային միության առընթեր երիտասարդական խորհուրդը:  Խորհրդի ղեկավար Խդր Հաջոյանի, խորհրդի անդամներ Մուրազ Շամոյանի և Հուսիկ Ամարյանի կողմից կազմակերպվեց միջոցառում` համերգային տեսքով, նվիրված խորհրդի ստեղծման, Եզիդի և Շամս տոներին: Առաջին անգամ է կազմակերպվում նման միջոցառում Հայաստանում նվիրված Եզիդի տոնին:



Հաղորդավարներ` Հուսիկ Ամարյան - Եզդիերեն
և Մուրազ Շամոյան - Հայերեն
Միջոցառումը սկսվեց եզդիական բեմադրությունով, ըստ որի երկու անձինք նեղացել էին իրարից և տոնի առիթվ հաշտվում են, այնուհետև Զովունի գյուղի Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի եզդիերեն լեզվի ուսուցչուհի Բելլա Թամոյանի եզդի աշակերտները ներկայացրեցին եզդիական բանաստեղծություններ, ինչպես նաև բոլորի կողմից սիրված և ճանաչված երգիչ Համիկ Թամոյանը, Ամիր Թամոյանի նվագակցությամբ ներկայացրեցին եզդիական երգ երաժշտությունը, հանդես եկավ Ազիզ Թամոյանի անվան Եզդիստան պարի համույթի պարողները: 
Չնայած նրան որ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը հարգելի պատճառներով ներկա չէր գտնում, սակայն իր շնորհավորանքի խոսքն էր հղել իր ժողովրդին: Միջոցառման ժամանակ բոլորին հուզեց այն հատվածը, երբ ասմունքող  երեխաներից Էլենա Շիրինի Նամոյանը (ում հայրիկը վերջերս էր մահացել) բեմ հրավիրվեց և նվերներ հանձնվեց իրեն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահի խորհրդականի օգնական Նարինե Գուլյանը, ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունքների փորձագետ Սիաբանդ Բաքոյանը: Ներկա էին գտնվում նաև Լեհաստանից ժամանած հյուրեր:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More