English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label եզդիներ. Show all posts
Showing posts with label եզդիներ. Show all posts

Monday, January 28, 2013

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է ՀՀ բանակի կազմավորման 21-րդ ամյակը

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է ՀՀ  բանակի կազմավորման 21-րդ ամյակը


Եզդիների ազգային միության նախագահ Ա. Թամոյանը շնորհավորում է բոլոր զինծառայողներին, սպաներին Հայոց բանակի 21-րդ տարելիցի կապակցությամբ: Նշելով,  որ այս տոնը շատ խորհրդանշական տոն է և ինչո՞ւ չէ, տոն է նաև Հայաստանաբնակ եզդիների համար, որոնք նույնպես ունեն իրենց լուման բանակի կայացման գործում: 

"Այսօր տարբեր զորամասերում ծառայում են նաև ազգությամբ եզդի զինվորներ, ովքեր նույնպես ջանք չեն խնայում պաշտպանելով մեզ` ՀՀ  քաղաքացիներիս: Նշեմ, որ հայերը և եզդիները լինելով դարավոր բարեկամ ժողովուրդներ, միշտ կանգնած են եղել կողք կողքի ու պայքարել ընդհանուր թշնամու դեմ,  այն ապացուցող բազում փաստեր կան, այն է Անդրանիկ Զորավարի և Ջահանգիր Աղայի բարեկամությունը, որը փայլատակեց Բաշ-Ապարանի ճակատամարտի ժամանակ,   Ղարաբաղյան շարժման ժամանակ իմ գլխավորությամբ 500 հոգանոց եզդիական կամավորական ջոկատով մեկնելը մարտի դաշտ, պաշտպանելու Հայոց հողը, տալով 30-ից ավելի զոհեր" նշում է Ա. Թամոյանը: 

"Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս ու աշխարհում գտնվող ամբողջ հայությանը":

Tuesday, January 15, 2013

Ազիզ Թամոյանը կոչ է անում եզդիներին սատարել Սերժ Սարգսյանին

Ազիզ Թամոյանը կոչ է անում եզդիներին սատարել 
Սերժ Սարգսյանին


Աշխարհի և Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը  եզդիներին կոչ է անում նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ 

Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսին: 

Նշենք, որ 2013 թվականի հունվարի 14-ին տեղի էր ունեցել Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը, որին իրենց մասնակցությունն էին բերել Միության Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերի մասնաճյուղերի ներկայացուցիչները: Նիստի օրակարգում եղել է մեկ հարց.  Միության և նրա կառույցների վերաբերմունքը 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների նկատմամբ: Ելույթներով հանդես են եկել Միության բոլոր կառույցների ներկայացուցիչները և միաձայն որոշել են կոչ անել Հայաստանի Հանրապետության եզդի համայնքին. պաշտպանելու ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը գալիք  նախագահական ընտրություններում:

Ելույթներում ասվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուշադիր ու հոգատար է եղել հանրապետության բոլոր ազգային փոքրամասնությունների, հատկապես` թվով ամենամեծ` եզդի համայնքի նկատմամբ և ժամանակին լուծում է տվել նրա ազգային-մշակութային խնդիրներին:

Friday, January 11, 2013

''Եզդիները քրդեր չեն''

Rostam Shamoyan
Ազգությամբ եզդի, բժիշկ-օրդինատոր Ռոստամ Շամոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է`

Ի պատասխան "Միդիա-Շանգալ" եզդիների ազգային միավորում հ/կ-ի նախագահ Ամո Շարոյանի "Քուրդիստան. ռու"-ին տված հարցազրույցի,  տեղեկացրեց, որ ՀՀ-ում դեռևս շարունակվում է եզդի ազգին ասիմիլացնելու (քրդացնելու) հատուկ ծրագիրը.
"Սա առաջին դեպքը չէ, երբ ոմն Ամո Շարոյանը հրապարակավ խոսում է ամբողջ եզդիների անունից, չպատկերացնելով հանդերձ, որ մենք՝ եզդիներս ցանկություն չունենք լսելու իր կողմից հրապարակած հեքիաթները, ինչպես նաև այն անհիմն մեղադրանքները, որոնք ուղղված են Եզդիների ազգային միության նախագահ պարոն Ա. Թամոյանին: Մենք՝ եզդիներս, լավ գիտենք մեր պատմությունն ու պարոն Ա. Թամոյանին, մեզ շատ լավ ենք զգում ՀՀ-ում, Հայաստանը համարում ենք մեր հայրենիքը: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե եզդիները քրդեր են, դա Քրդական բանվորական կուսակցության շահերից բխող կեղծված քաղաքականությունն է: Եզդիներն ինչպես կարող են լինել քուրդ, եթե չեն դավանում մուսուլմանություն կամ մահմեդականություն: Բազմաթիվ անգամ պարոն Ա. Թամոյանի և մի շարք այլ եզդի այրերի կողմից նշվել է, որ եզդիներն արևապաշտ ժողովուրդ են և պատկանում են Շարֆադին կրոնին":

Նշենք, որ Ամո Շարոյանը իր տված հարցազրույցում նշել է, որ եզդիները թշնամաբար չեն վերաբերում քրդերին և  եղբայրներ են, ու նույն ազգն են, ոչ թե թշնամիներ:

Thursday, October 18, 2012

Ահմեդ Թուրք. «Մեր հայրերի ու պապերի ձեռքին եզդիների արյուն կա, ուստի ներողություն ենք խնդրում բոլոր եզդիներից»

Ահմեդ Թուրք. «Մեր հայրերի ու պապերի ձեռքին եզդիների արյուն կա, ուստի ներողություն ենք խնդրում բոլոր եզդիներից»

Դեմոկրատական հասարակարգ կոնգրեսի համանախագահ, Մարդինից ընտրված պատգամավոր Ահմեդ Թուրքը Դիարբեքիրում մասնակցել է Եզդիների միջազգային կոնֆերանսին, որտեղ իրեն թույլ է տվել հրապարակայնորեն ներողություն խնդրել եզդիներից՝ ժամանակին նրանց նկատմամբ կոտորածների իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

–Մեր հայրերի ու պապերի ձեռքին եզդիների արյուն կա: Եզդիների հարցում մեր պապերի դիրքորոշումը բիծ է մեր բոլորի համար: Անցյալում թույլ տրված սխալների համար ներողություն ենք խնդրում բոլոր եզդիներից:

Saturday, October 6, 2012

Եզդիների կրթամշակութային կյանքը Հայաստանում ակտիվանում է

Եզդիների կրթամշակութային կյանքը Հայաստանում ակտիվանում է

«Եզդիերեն գրքերը մեզ լուսավորություն են բերելու: Մենք լուսավորություն ենք ուզում տարածել, բոլոր եզդիները պետք է լիարժեք տիրապետեն իրենց մայրենի լեզուն» - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ կառավարության աջակցությամբ եզդիների համար մայրենի լեզվի դասագրքերի լույս տեսնելուն, ասաց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Ա. Թամոյանի համոզմամբ՝ առաջին անգամ է, որ եզդիների կրթա-մշակութային կյանքը ակտիվանում է իրենց 2-րդ հայրենիքում՝ Հայաստանում, և նշեց, որ ՀՀ կառավարության աջակցությամբ հրատարակվել են եզդիերեն այբենարան, ինչպես նաև մինչև 9-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված դասագրքեր, իսկ ուսուցման ծրագիրն այս տարի ամբողջությամբ ներդրվել է եզդիական դպրոցներում:
Նրա խոսքով, ըստ կրթության և գիտության նախարարության հետ ունեցած պայմանագրերի, պետք է հետագայում հրատարակվեն 10 և 11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքեր: Ա. Թամոյանը գոհունակություն հայտնեց, որ 37 գյուղերում դասավանդվում են եզդիերեն լեզուն, պատմությունը, մշակույթը: Միևնույն ժամանակ նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանի 93 գյուղերի եզդի աշակերտները ևս նման հնարավորություն ունենան:

Աշխարհի եզդիների միության նախագահն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, կառավարությանը և ՀՀ նախագահին՝ եզդիներին աջակցելու և օժանդակալու համար: Ա. Թամոյանը ընդգծեց հայերի և եզդիների միջև դարավոր անկեղծ բարեկամության փաստը և որ երկու ժողովուրդների պատմության էջերում որևէ սև էջ չի արձանագրվել:

«Իմ հրամանատարությամբ 500 եզդիների հետ միասին մասնակցել ենք Ղարաբաղյան պատերազմին: Ունեցել ենք 30-ից ավելի զոհ: Հայաստանը մեր հայրենիքն է, մենք պարտավոր ենք հայրենիքին: Նույն պատրաստակամությամբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ 100 հոգով կազմակերպեցինք և տասնյակ հայրենակիցների օգնեցինք դուրս բերել փլատակների տակից»,- նշեց Ա.Թամոյանը՝ հավելելով, որ Հայաստանում երբեք եզդիները որևէ խորթություն չեն տեսել, և միշտ երկու ժողովուրդներով օգնել են միմյանց:

Saturday, August 18, 2012

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔԸ ԻՐԱՔՈՒՄ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔԸ ԻՐԱՔՈՒՄ


Բորիս Թամոյան

Օգոստոսի 14-ին լրացավ Իրաքում 1000 եզդիների զանգվածային սպանդի 5-ամյակը, որտեղ հալածանքները դեռ շարունակվում են, իսկ հետեւանքըՙ 500.000 եզդի այժմ արտագաղթում է իր պատմական բնօրրանից, որի մասին «Ազգ» -ի հետ զրույցում ասաց «Սիջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը եւ հավելեց. «Քրդական իշխանությունների նպատակն է Իրաքի եզդիաբնակ տարածքները դատարկել եզդի ազգաբնակչությունից, քանի որ այդ տարածքների եզդիներով բնակեցված լինելը «խանգարում» է քրդերի տնտեսական եւ քաղաքական շահերին: Իրաքում եզդիները զրկված են ամենաանհրաժեշտ իրավունքներից, անգամ դատարանում վկայի դերում չեն կարող հանդես գալ, քանի որ ըստ իրաքյան սահմանադրության` վկան պարտադիր պետք է երդվի Ղուրանի վրա, իսկ եզդիները, ինչպես հայտնի է, մուսուլման չեն: Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները եզդիներին ստիպողաբար գրանցում են որպես քուրդ»: «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը դատապարտում է քրդերի նման գործողությունները եւ պահանջում հարգել եզդիների իրավունքները:

Նշենք, որ 2007 թվականին օգոստոսի 14-ին Հյուսիսային Իրաքի երկու եզդիաբնակ գյուղեր հարձակման ենթարկվեցին քուրդ ահաբեկիչների կողմից: Ահաբեկչության հետեւանքով զոհվեցին 1000 ազգությամբ եզդիներ, այդ թվումՙ կանայք եւ երեխաներ, վիրավորվեցին 1500-ը:

Բ. Թամոյանը «Ազգ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Հայաստանում անտարբեր չեն լինի. «Իրաքում եզդիների համար այս անտանելի վիճակի դեմ պետք է պայքարի քաղաքակիրթ աշխարհը: Նման վայրագությունների վրա աչք փակելը բերում է ավելի մեծ դժբախտությունների, ինչպիսին հայերի կոտորածն էր Օսմանյան Թուրքիայում»: Ընդգծենք, որ «Սիջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ կուսակցություններին, որոնցից, ինչպես Բորիս Թամոյանը հաղորդեց, արձագանքել է միայն «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը իր Facebook սոցցանցի էջում` հետեւյալ գրառմամբ. «Շուրջ 50.000 եզդիներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են եւ ունեն բոլոր իրավունքները մեր պետության կողմից իրենց շահերը պաշտպանելու, այդ թվումՙ Հայաստանի տարածքից դուրս, արտաքին գերատեսչության խողովակներով: Տարիներ շարունակ Իրաքի հյուսիսում բնակվող եզդիները ենթարկվում են հալածանքների իրենց ազգային, կրոնական պատկանելության համար: Սա մի յուրահատուկ «սպիտակ» եղեռն է, ավելի քան 500.000 եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը:

Եզդիների իրավունքներն առաջին հերթին խախտվում են նորաստեղծ Քուրդիստանի ղեկավարության կողմից: Քրդական իշխանությունների նպատակն է արտաքսել բոլոր եզդիներին եզդիաբնակ քաղաքներից ու գյուղերից: Կարծում եմ հանձինս եզդիների Հայաստանը ոչ միայն ունի լավ քաղաքացիներ իր սահմաններից ներս, այլեւ կարող է ձեռք բերել վստահելի եւ հավատարիմ դաշնակից իր սահմաններից դուրսՙ Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում, Իրանում եւ Վրաստանում եւ Ռուսաստանում: Սակայն դրա համար անհրաժեշտ է սրտացավ եւ հոգատար վերաբերմունք տարածաշրջանի այս հինավուրց ժողովրդի հանդեպ: Հայաստանի Հանրապետությունը պետք է գործադրի բոլոր ջանքերըՙ թույլ չտալու համար, որ Հյուսիսային Իրաքը ամբողջապես դատարկվի եզդիներից»:

Բ. Թամոյանը անդրադարձավ նաեւ եզդի ժողովրդի հանդեպ պարբերաբար կրկնվող հալածանքներին, որը 2003 թ.-ից ավելի դաժան եւ մեծ ծավալ է ստացելՙ 2003 թվականին ազգությամբ եզդիներին թույլատրվում էր ընդհանուր շուկաներից առեւտուր կատարել եւ օգտվել հանրային նշանակության օբյեկտներից` հատուկ սահմանված ժամերի: 2007 թվականի ապրիլի 23-ին քուրդ ծայրահեղականները, Հյուսիսային Իրաքում, Մոսուլ քաղաքից ոչ հեռու, կանգնեցնելով բանվորական ավտոբուսը` իջեցրել էին ազգությամբ եզդի 23 ուղեւորի եւ տեղում գնդակահարել` ազգային պատկանելության համար, սպանվածների թվում կային նաեւ կանայք:

2007 թվականի օգօստոսի 14-15-ը Հյուսիսային Իրաքի տարածքում, Մոսուլ քաղաքից 15 մղոն հեռու եզդիաբնակ երկու գյուղ հարձակման ենթարկվեցին, որի հետեւանքով զոհվեց ավելի քան 1000 եզդի, այդ թվում` կանայք ու երեխաներ: 2011 թվականի դեկտեմբերի 2-ին կրկին եզդիաբնակ շրջանները ենթարկվեցին հարձակումների` կրկին քրդերի կողմից: Այս հարձակման ընթացքում հայտնի չդարձավ մարդկային կորուստների չափը, սակայն տեղի եզդիներին եւ ասորիներին հասցվեց նյութական մեծ վնաս, քանի որ հարձակման էին ենթարկվել հիմնականում մշակութային, առեւտրային եւ բիզնես նշանակություն ունեցող օբյեկտներ:
Այսօր եւս շարունակվում են ազգությամբ եզդի ակտիվ հասարակական-քաղաքական գործիչների ձերբակալությունները, ահաբեկումները եւ սպանությունները Իրաքում:

Այսօր էլ բազմաթիվ եզդիներ դեռ վախենում են բացահայտ խոսել իրենց ազգային պատկանելության մասին:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Friday, August 17, 2012

ԵԶԴԻՆԵՐԸ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

ԵԶԴԻՆԵՐԸ    ՄԵՐՕՐՅԱ    ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

Լրացավ Արցախյան շարժման 15 ամյակը: Հերոսական բազմաթիվ էջեր գրվեցին: Արցախյան գոյամարտը, իրոք Հայաստանում ապրող եզդիների համախմբման, հավաքական ուժ դառնալու, հայ ժողովրդին սատար կանգնելու իսկական փորձաքար էր:


Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը չափազանց կարճ ժամանակամիջոցում, շարժման առաջին օրերից համախմբեց եզդի երիտասարդներին: Նրա նախաձեռնությամբ Զովունի գյուղում միության կազմակերպված ընդլայնված նիստում առաջին անգամ պաշտոնապես հնչեց ահազանգ-կոչը` ոտքի կանգնել պաշտպանելու հայոց հողը, կանգնել հայ եղբայրների կողքին: Հաջորդ օրը Երևանի պետական համալսարանում կազմակերպեց մեծ հանրահավաք, որին մասնակցում էին շուրջ 500 եզդի երիտասարդներ: Նրանք ոգևորված արձագանքեցին ազգային միության կոչին` եզդի ազատամարտիկների ղեկավար ընտրելով:

Շուտով ստեղծվեց ղարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե, որի նախագահը դարձյալ Ազիզ Թամոյանն է: Եզդիների միության առընթեր ստեղծված ռազմանակ շտաբը ռազմաճակատ ուղարկելու համար ընտրում էր առավել տոկուն երիտասարդների: Եզդիները կռվում էին Հայաստանի սահմանամերձ, ղարաբաղյան բոլոր ռազմաճակատներում` կռվում անձնուրաց, արժանանալով հայ ազատանարտիկների, մարտական ջոկանտների հրամանատարների բարձր գնահատականին...

Եզդիների միության ակտիվիստների ջանքերով հայոց բանակի համար հանգանակվեց վեց միլիոն ռուբլի, որը տրանադրվեց Ղարաբաղի օգնության հիմադրամին, ազատամարտիկների ընտանիքներին: Ազգային միության Նաիրիի շրջանային կոմիտեի նախագահ Սուրիկ (Սուտո) Ավդալյանն իր անձնական ունեցվածքից տասնմեկ տոննա միս ուղարկեց ռազմաճակատ: Այդպիսի նվիրյալներից են Ուսկե Շաբաբյանը, Աբաս Ուսոյանը, Ամարե Բագեն, Մհե Կակեն և շատ ուրիշներ, որոնք իրենց անշահախնդիր օգնությամբ նպաստեցին հաղթանակի գործին: Իսմայիլ Շարոյանի (Իսո), Թեմուր Զեյդինյանի, Գագիկ Հաջոյանի աճյուններն ամփոփված են Եռաբլուրում: Հերոսի լուսապսակով են զարդարված Օմար Ավդալյանի, Մուսա  Բաքիրյանի, Ագիտ Սադոյանի, Սահիդ Միրզոյանի, Բրո Գալոյանի, Բարզանի Խուդոյանի, Ղուլիխան Սուլթանյանի և մյուս զոհված ազատամարտիկների անունները, մարտիկներ, որ անմահացան կռվի ճամփեքում, դարձան հավերժի ճամփորդներ: Ազիզ Թամոյանին այսօր մտահոգված է ոչ միայն զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու հարցերով, այլև զգալի աշխատանք է տանում զոհված եզդիների անունով փողոցներ, դպրոցներ, նույնիսկ գյուղ անվանակոչելու ուղղությամբ:

Ձախից` Եզդի Արաբ Սուրիկ
Նա շեշտում է այն մեծ դերը, որ ունեն ազգային միության առընթեր ռազմական շտաբը, եզդի զինվորականների հետ տարվող ընտանիքների գծով հանձնաժողովը. միջոցառումներ կապված հայոց բանակում այսօր ծառայող եզդիների արցախյան հերոսամարտի բովով անցած Անդրանիկ Կասոյանի (Արտաշատ), Ասո Հասանյանի (Արաքսավան), Օնիկ Խուդոյանի (Այգեստան), եղբայրներ Քալաշ, Զահար, Ֆերո Մստոյանների (Նորաշեն), Սարո, Ահմադ Թամոյանների, Քյարամ Միրզոյանի (Բերքանուշ), Արցախում վիրավորված Մշիրե Խուդեդայի, Ուսուբե Աթերի, Ալիկ Թամոյանի, ճանաչված ազատամարտիկ, ռազմաճակատում ոտքը կորցրած Ասյայի և մյուսների հետ: Աշխատանքներն ու մտահղացումները  բազմաբնույթ և բազմաթիվ են, որոնք եզդիների ազգային միությունը և ռազմական շտաբը կենսագործում են առանձին նվիրումով:

Ալբերտ    Փարսադանյան

Friday, August 12, 2011

Պարգևատրում

YEZIDI NATIONAL HEROES
НАЦИОНАЛЬНЫЕ ГЕРОИ ЕЗИДОВ
ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ
10.08.2011

2011թ. օգոստոսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը


ՀՀ  Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի նախագահությամբ և Հասան Թամոյան քարտուղարությամբ:

Օրակարգում կար մեկ հարց: Պարգևատրումներ`
Միության գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած, միության հեղինակության բարձրացման նպաստած անձանց, ՀՀ Եզդիների ազգային միության  նախագահ Ա. Թամոյանի հրամանով «ՀՀ Եզդիների ազգային հերոս» կոչումով և մեդալով 

պարգևատրել ներքոհիշյալ անձանց: 1988թ.,  երբ Հայաստանի եզդիական համայնքը իր արժանավոր զավակի` Ա. Թամոյանի գլխավորությամբ ոտքի կանգնեց և հզոր խորհրդային ռեժիմի առջև պահանջ դրեց` վերականգնելու տասնյակ տարիներ արգելված եզդի


 ժողովրդի անունը և  այդ նվիրական շարժմանը մասնակցեցին հազարավոր եզդիներ, հասկանալի է, Ա. Թամոյանը պետք է ունենար, և ունեցավ, անմիջական օգնականներ, աջակիցներ ու գաղափարակիցներ:

Ա. Թամոյանը հենց այդ նվիրյալների շնորհիվ եզդիական շարժման գաղափարները հասցրեց և հասցնում է եզդի համայնքի բոլոր անդամներին:
 Չուրանալով և չմոռանալով եզդի ժողովրդի մեծագույն զավակ Ա. Թամոյանի ներդրումն ու առաջնորդությունը եզդիական շարժման մեջ, բայց պետք է չմոռանալ և չթերագնահատել հենց այն մարդկանց ջանքն ու եռանդը, ովքեր եզդի ժողովրդի անվան վերականգնման գործում ունեն իրենց ուրույն և գնահատման արժանի ներդրումը:

         Իհարկե նրանք բոլորն էլ վաղուց էին արժանի ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի հրամանով արժանանալու «Եզդիների ազգային հերոս» պատվաբեր և պարտավորեցնող կոչմանը, սակայն, կարծում ենք հիմա էլ ուշացած չէ ներքոհիշյալ անձանց պարգևատրել և  խրախուսել այս բարձր կոչումով:

Վերոնշյալ անձինք արժանանալով այս բարձր կոչմանը, մենք հավատացած ենք, որ նրանք իրենց ակտիվությունը չեն թուլացնի և ավելի մեծ եռանդով կնվիրվեն եզդի ժողովրդի նկարագրի պահպանմանը, հատկապես եզդիերեն լեզվի կրթության, ուսուցման, մշակույթի զարգացման ու պահպանման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորելով եզդի ժողովրդի նորընծա հերոսներին, խնդրում և խորհուրդ ենք տալիս նրանց իրենց ամենօրյա աշխատանքով մտածել եզդի ժողովրդի պահպանմանն ու զարգացմանը:


Եվ ահա օգոստոսի 12-ին Եզդիների ազգային միությունը` գլխավորությամբ Ազիզ Թամոյանի, կազմակերպեց միջոցառում, որտեղ ''ՀՀ Եզդիների ազգային հերոս'' մեդալով պարգևատրվեցին 42 Եզդի ակտիվիստներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում եզդի մշակույթը զարգացնելու համար: Միջոցառման ընթացում ելույթ ունեցան Եզդիների ազգային միության նախագահԱԹամոյանը, ՀՀ վաստակավոր լրագրող` Հասան Թամոյանը: Ինպես նաև նշենք նաև, որ Եզդիների ազգային միության նախագահ` Ա. Թամոյանը երկու անգամ պարգևատրվել է "Եզդիների ազգային հերոս" կոչմանը (1992 և 2005թթ.)

   

Պարգևատրվեցին`

  1. Ազիզ Ամարի Թամոյան       27.11. 1992թ.
  2. Ազիզ Ամարի Թամոյան       13.04. 2005թ.
-----------------------------------------------------------------------------------------------

  1. Այլազ Աթարի Ավդալյան
  2. Քյալաշ Ուսոյի Ավդալյան
  3. Քյալաշ Ուսուբի Ամարյան
  4. Իշխան Հասանի Ջալիլյան
  5. Վազիր Թեմուրի Բաքոյան
  6. Գոգո Ասոյի Ասոյան
  7. Մրազ Ուսոյի Հասոյան
  8. Շաբաբ Խդրի Մուրադյան
  9. Տոսուն Ղարոյի Հասանյան
  10. Զայիլ Ահմադի Սադոյան
  11. Ռուստամ Սահիդի Բրոյան
  12. Քյարամ Աֆոյի Սլոյան
  13. Աբաս Ասադի Խուդոյան
  14. Հուտո Սուտոյի Ալոյան
  15. Քաջիկ Աֆոյի Բրոյան
  16. Թելման Ջամալի Քալաշյան
  17. Ռուստամ Քյամիլի Հասանյան
  18. Մուրադ Սալիմի Բրոյան
  19. Սայադ Սալիմի Բրոյան
  20. Ազիզ Սալիմի Բրոյան
  21. Արմինե Ռուստամի Բրոյան
  22. Գոգո Սահիդի Օզմանյան
  23. Հասան Ասադի Ասլանյան
  24. Տոսուն Մստոյի Հասոյան
  25. Անդրանիկ Թամիկի Հասոյան
  26. Ղուլիխան Յունուսի Խուդոյան
  27. Միրզա Սիաբանդի Իսայան
  28. Մրազ Քոչոյի Շավերշյան
  29. Միշա Կաչաղի Մուրադով
  30. Ջամալ Միշայի Ավդիյան
  31. Ուսուբ Աֆանդու Մհոյան
  32. Աշոտ (Փաշիկ) Սահիդի Շաբաբյան 
  33. Ռաշիդ Կակեի Շավերշյան
  34. Մահմուդ Ահմադի Հաջոյան
  35. Տաֆուր Բուդոյի Շավերշյան
  36. Սահիդ Տիգրանի Յուզբաշյան
  37. Օնիկ Աֆոյի Բրոյան
  38. Քարամ Ալոյի Ջալիլյան
  39. Ազիզ Սահիդի Մուրադով
  40. Սիաբանդ Ղասմի Ռաշոյան


ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ`    Ազիզ Թամոյան

                                                  Քարտուղար`    Հասան Թամոյան




Էզդիխանա թերթի խմբագիր`    Խդր Հաջոյան



Wednesday, April 20, 2011

Եզդիների Նոր Տարին - Չարշամա Սոր - Թաուսե Մալակի տոն


ԵԶԴԻՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԻ - ՉԱՐՇԱՄԱ ՍԱՐԵ ՍԱԼԵ
ЧAРШӘMA СӘРE СAЛE

SINJAK MALAK TAUS
Այս տարի Ապրիլի 20-ին եզդիների Մալակե Թաուսի տոնի կապակցությամբ Հայաստանի եզդիական համայնքին Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանի խնդրանքով Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրան եզդիական համայնքին նվիրեց Մալակե Թաուսի սինջակ, որը բերվել էր Հնդկաստանի Հանրապետությունից: Ինչպես նաև եզդիների Նոր Տարվա կապակցությամբ շնորհավորական նամակ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ազիզ Թամոյանը իր հերթին շնորհավորեց ամբողջ աշխարհի եզդիներին Թաուսե Մալակի տոնի առթիվ


Ապրիլի 13-ից հետո եկող շաբաթվա առաջին  չորեքշաբթի օրը Մալակե Թաուսի տոնն է, եզդիների Նոր Տարին:

Այդ օրը այցելում են գերեզմանատներ: Դա կոչվում է Չարշամա սըրե սալե, մըրի հատընը դըրե մալե, այսինքն` տարեմուտի չորեքշաբթի օրը հանգուցյալները գալիս են դռան առաջ: Երեքշաբթի օրը գաթա են թխում, որը տան անդամներին է բաժանվում չորեքշաբթի օրըում բաժնում հայտնաբերվեց ուլունքը, տարվա հաջողությունը կապվում է նրա հետ£



KLOCH
        Գաթան բաժանելուց հետո եզդիներն այցելում են գերեզմանոց, իրենց հետ տանելով նախապես պատրաստված կերակուրներ, որը միասին ճաշակում են գերեզմանոցի ընդհանուր սեղանին, կանայք և տղամարդիկ առանձին են նստում£ 

Գերեզմանոցում հոգևորականներըգերեզմանոց այցելածների խնդրանքով ննջեցյալների գերեզմաններին աղոթքներ են կարդում£ Գերեզմանոց այցելածները վերհիշում են իրենց ննջեցյալներին, և, ըստ եզդիական սովորույթի, շնորհավորում են ինչպես մեկ-մեկու, այնպես էլ ննջեցյալների տոնը£

Ամեն տարի Իրաքում, ապրիլի 13-ից հետո, չորեքշաբթի օրը, հոգևոր առաջնորդի` միրի ղեկավարությամբ ղավալները շեխերի ու փիրերի հետ սուրբ Լալըշում նշում են Մալակե Թաուսի սուրբ ծնունդը: Այդ տոնը ուղեկցվում է թմբուկի և շվիի ուղեկցությամբ: Կատարվում են կրոնական ծիսակատարություններ: Դա կոչվում է չարշամա սորկարմիր չորեքշաբթի ): 
  
Այդ օրը Մալակե Թաուսը խորհրդանշող սիրամարգը դնում են Միրի (հոգևոր առաջնորդ) տաճարում և աշխարհի տարբեր կողմերից եկած եզդի հավատացյալները ոտաբոբիկ ներս են մտնում սրբավայր, գլուխ են խոնարհում, համբուրում են Մալակե Թաուսի խորհրդանշանը, թողնում են նվերներ, դրամ, զոհողություններ են անում, հետ-հետ դուրս են գալիս և միանում դրսում հավաքված բազմությանը, մասնակցում դրսում կատարվող տոնախմբությանը:






_________________________________________________________________

ЕЗИДСКИЙ НОВЫЙ ГОД - ЧАРШАМА САРЕ САЛЕ


The World President of Yezidi National Union
Aziz Tamoyan
В этом году 20-ого апреля в ден езидской праздника Малаке Тауса 
Езиды всего мира отмечают Новый год в первую среду после 13-го апреля.
В этом году праздник пришелся на 20-е апреля.
Торжественные мероприятия в связи с этим днем прошли и в Армении.
Здесь празднование ознаменовалось дорогим подарком, доставленным из Индии.
                                  
                                              Extraordinary and Plenipotentiary Ambassador of India to Armenia
                                      Achal Kumar Malhotra

20 апреля этого года в Езидский праздник Малаке Тауса по просьбе президента Всемирного Союза Езидов Азиза Тамояна, Чрезвычайный и Полномочный   Посол  Индии  в Армении  Ачал Кумар Малхотра подарил в ден Малак Тауса Синджак (символ) Малаке Тауса, которое было доставлена из Индии, а также в Езидской ''Новый год'' приветственное и поздравительное письмо направил Президент Республики Армении Серж Саркисян.  Азиз Тамоян, в свою очередь поздравил езидов всего мира с днем Малак Тауса.
Первая среда приходящей недели после 13-го апреля у езидов Новый год, праздник Малаке Тауса. Это называется Чаршама сарэ салэ, мри атне дарэ малэ, т.е. в среду начала года покойники приходят к нашим дверям. Во вторник пекут гату, которая членам семьи раздается в среду.

В Ираке каждый год после 13-го апреля, в среду по инициативе духовного лидера - Мира  хавали в месте с шехами и пирами в святом Лалше отмечает рождество Малаке Тауса. Этот праздник сопровождается со звуками барабана и дудки. Праисходят религиозные церемонии. Это  именуется Чаршама сор, т.е. красная среда.
В этот день павлин, который символизирует день Малаке Таус, выставляется в храме Мира, куда приходят верующие езиды всего мира, босиком заходят в святое место, поклоняются, целуют символ Малаке Тауса, оставляют подарки, деньги, делают жертвоприношения, выходят  лицом, соединяются к стоящей толпе, и празднующим.

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More