English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label yezdi sportsmen. Show all posts
Showing posts with label yezdi sportsmen. Show all posts

Sunday, March 11, 2012

ԵԶԴԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿԸ

ԵԶԴԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿԸ


Rubik Mamoyan
Ազգությամբ եզդի ծանրամարտիկ Ռուբիկ Սամանդի Մամոյանը ծնվել է 1989 թ. նոյեմբերի 1-ին: Ռուբիկ Մամոյանը սկսել է ծանրամարտով զբաղվել 13 տարեկանից, Հայաստանի բազմակի չեմպիոն է: Հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

2005 թվականից մասնակցում է միջազգային խոշոր մրցաշարերի2006 թ. ՀՀ Կառավարության առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից իրեն տրվել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի, այնուհետև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 16.12.2010թ. 125-Ա/1 հրամանով շնորհվել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:



2005 թ. Բուլղարիայում տեղի ունեցած ծանր­­ամարտի Եվրոպայի պատ­անեկան առաջնությունում գրավել արծաթե մեդալ, 2006 թ. Շվեդիայում երկամարտի արդյունքում նվաճում է արծաթե մեդալ, իսկ 2009 թ. պոկում վարժությունում նվաճում է ոսկե, հրում և երկամարտի արդյունքում` արծաթե մեդալ: 2010 թ. Կիպրոսում ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 62 կգ քաշային կարգում նվաճել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, երկամարտում ցույց տալով 270 կգ:
2010 թ. ծանրամարտի աշխարհի համալսարանական առաջնությունում գրավում է առաջին պատվավոր տեղը:




2011 թ. Ռումինիայում տեղի ունեցած ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճում է արծաթե մեդալ:

Իր հետ զրույցում, Ռուբիկ Մամոյանը ասեց. «հպարտ եմ, որ եզդի եմ, մեր եզդի ժողովրդին ցանկանում եմ համախմբվածություն, սեր, երջանկություն, առողջություն, աշխարհին` խաղաղություն: Հորդորում եմ զբաղվել սպորտով, ինչպես նաև առիթից օգտվելով շնորհակալությունս հայտնել ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պ-ն Գագիկ Ծառուկյանին, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին,  ինչպես նաև իմ անձնական մարզիչ Ֆելիքս Ալիևին»:

Saturday, July 31, 2010

Սպորտ` Քիք-բոքսինգ



Սուրիկ Հաջոյան

Սուրիկ Հաջոյանը, ով 6 տարեկանից զբաղվում է քիք-բոքսինգով, իր հաղթանակների գրավականը համարում է ցանկությունը և սերը մասնագիտության հանդեպ: Հետագայում զբաղվել է Շիդոկան կարատեով` դառնալով <<միջազգային առաջնության>> չեմպիոն, չնայած, որ Հայաստանի Հանրապետության դրոշի տակ էր հանդես գալիս, սակայն հաղթանակի ժամանակ ձեռքին հպարտությամբ թափահարում է եզդիների ազգային դրոշը:
Հետագայում նա ուղին շարունակեց քիք-բոքսինգում: Անցյալ տարի սեպտեմբերի 25-26-ին  2009 թվականին այն ակումբը, որտեղ նա հանդես է գալիս`  <<ԼԻՈՆ>>  մարզիչ Ամար Թամոյան (միջազգային կարգի վարպետ), դառնում է Հայաստանի լավագույն ակումբ 2009:


Սուրիկը վերջերս հունիսի 21-27-ը Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաքում տեղի ունեցած <<Աշխարհի առաջնությանը>> գրավում է 3-րդ մրցանակային տեղը` հաղթելով լիբանանցի, գերմանացի, կուբացի մարզիկներին, սակայն վերջում վնասվածքի պատճառով պարտություն է կրում ուկրաինացի մարզիկից: http://wpka.wwwlb.net/images/wc.2010-lightresult.pdf
Հուլիսի 17-18-ին դինամո մարզադահլիճում տեղի ունեցավ քիք-բոքսինգի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ>>, որին մասնակցում էին տարբեր մարզերից եկած մարզիկներ: Սուրիկ Հաջոյանը կրկին ապացուցեց, որ իր քաշային կարգում միակն է` հաղթելով չորս մարզիկներին դառնում է Հայաստանի բազմակի չեմպիոն:
Այն փաստը, որ նա ազգությամբ եզդի է, նա հպարտությամբ ասում է Մլըտե մըն էզդի, զըմանե մըն էզդիկի, դինե մըն Շըրֆըդին (ազգությունս եզդի, լեզուս եզդիերեն, կրոնս Շարֆադին):
Զրույցի ընթացքում պարզվեց, որ նա Սահիդ Թամոյանի որդին է, ով մասնակցել է Արցախյան հերոսամարտին: Հայրիկի թողած նամակում գրված այն խոսքերը. <<թող որդիս ինձ նման դառնա առյուծ>>, նա նվիրումով իրականացնում է  հայրիկի ցանկությունը:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More