English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label Հայաստան. Show all posts
Showing posts with label Հայաստան. Show all posts

Thursday, January 10, 2013

NATIONAL MINORITIES OF ARMENIA

 NATIONAL MINORITIES OF ARMENIA



From Yezidi Community Mame Amiryan

Saturday, October 6, 2012

Եզդիների կրթամշակութային կյանքը Հայաստանում ակտիվանում է

Եզդիների կրթամշակութային կյանքը Հայաստանում ակտիվանում է

«Եզդիերեն գրքերը մեզ լուսավորություն են բերելու: Մենք լուսավորություն ենք ուզում տարածել, բոլոր եզդիները պետք է լիարժեք տիրապետեն իրենց մայրենի լեզուն» - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ կառավարության աջակցությամբ եզդիների համար մայրենի լեզվի դասագրքերի լույս տեսնելուն, ասաց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Ա. Թամոյանի համոզմամբ՝ առաջին անգամ է, որ եզդիների կրթա-մշակութային կյանքը ակտիվանում է իրենց 2-րդ հայրենիքում՝ Հայաստանում, և նշեց, որ ՀՀ կառավարության աջակցությամբ հրատարակվել են եզդիերեն այբենարան, ինչպես նաև մինչև 9-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված դասագրքեր, իսկ ուսուցման ծրագիրն այս տարի ամբողջությամբ ներդրվել է եզդիական դպրոցներում:
Նրա խոսքով, ըստ կրթության և գիտության նախարարության հետ ունեցած պայմանագրերի, պետք է հետագայում հրատարակվեն 10 և 11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքեր: Ա. Թամոյանը գոհունակություն հայտնեց, որ 37 գյուղերում դասավանդվում են եզդիերեն լեզուն, պատմությունը, մշակույթը: Միևնույն ժամանակ նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանի 93 գյուղերի եզդի աշակերտները ևս նման հնարավորություն ունենան:

Աշխարհի եզդիների միության նախագահն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, կառավարությանը և ՀՀ նախագահին՝ եզդիներին աջակցելու և օժանդակալու համար: Ա. Թամոյանը ընդգծեց հայերի և եզդիների միջև դարավոր անկեղծ բարեկամության փաստը և որ երկու ժողովուրդների պատմության էջերում որևէ սև էջ չի արձանագրվել:

«Իմ հրամանատարությամբ 500 եզդիների հետ միասին մասնակցել ենք Ղարաբաղյան պատերազմին: Ունեցել ենք 30-ից ավելի զոհ: Հայաստանը մեր հայրենիքն է, մենք պարտավոր ենք հայրենիքին: Նույն պատրաստակամությամբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ 100 հոգով կազմակերպեցինք և տասնյակ հայրենակիցների օգնեցինք դուրս բերել փլատակների տակից»,- նշեց Ա.Թամոյանը՝ հավելելով, որ Հայաստանում երբեք եզդիները որևէ խորթություն չեն տեսել, և միշտ երկու ժողովուրդներով օգնել են միմյանց:

Friday, September 28, 2012

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» «Ьж ә'змaнa се сев Һaтьнә xaре»


«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության եւ բարբառի 4-րդ փառատոնի եզրափակիչ փուլը կանցկացվի սեպտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում: Եզրափակիչի առաջին օրը ելույթ կունենան 13 մասնակից, երկրորդ օրը` 12, իսկ ահա վերջին օրը կլինի մրցանակաբաշխությունը: Փառատոնին կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր սիրում են պատմել իրենց տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի հեքիաթները եւ տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվելու են բացառապես բարբառներով:

Ինչպես  նշեց թանգարանի գիտաշխատող, փառատոնի համակարգող Անի Եղիազարյանը, փառատոնը կլինի յուրատեսակ ճանապարհորդություն դեպի Հայկական լեռնաշխարհ` Վան, Մուսալեռ, Լոռի, Բայազետ, Խոյ, Նոր Ջուղա, Շիրակ, Արցախ եւ այլն: Այս անգամ անմասն չեն մնացել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունները` ասորի, եզդի, հույն, ռուս, քուրդ, ուկրաինացի եւ հրեա, ովքեր կներկայացնեն իրենց ազգային բանահյուսական մշակույթը:

Եզդիական համայնքը կներկայացնի «Նայնա սարե կասե կասա, ուե բե սարե պըսե պըսա», այսինքն` երբևիցե վատություն մի արեք, երբևիցե վատ մի տրամադրվեք այլոց նկատմամբ, որպեսզի այն բումերանգի պես չվերադառնա դեպի ձեզ, եզդիական ժողովրդական հեքիաթը, որն գրի է առել Շավավե Շեխ Տայարեն:

Friday, September 21, 2012

Եզդիների ազգային միության նախագահը շնորհավորում է Հայաստանի անկախության օրը

Եզդիների ազգային միության նախագահը շնորհավորում է Հայաստանի անկախության օրը


Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության անկախության 21րդ տարելիցը և ի փառս Հայ և Եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության, լավագույն մաղթանքներն է հղում ու հաջողություն ցանկանում Հայ ժողովրդին:

-----------------------------------------------------------------------------------------------
Президент Национального Союза Езидов
поздравляет  день независимости Армении

Президент Национального Союза Езидов Азиз Тамоян поздравляет 21-ой годовщине независимости Республики Армения и во славу древней  дружбы Армянского и Езидского народа, пожелает крепкого здоровья, всего наилучшие  Армянскому народу, помощи Всевышнего в ответственных трудах, a всем жителям Армении — благополучия и процветания.

Thursday, February 9, 2012

Բանավեճ կրոնական հանդուրժողականության թեմայով


ԲԱՆԱՎԵՃ ԿՐՈՆԱԿԱՆ
 ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԵՄԱՅՈՎ


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փետրվարի առաջին շաբաթը հռչակել է Միջկրոնական ներդաշնակության համաշխարհային շաբաթ: Այս առիթով փետրվարի 8-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կազմակերպվել էր քննարկում-բանավեճ`կրոնական հանդուրժողականության թեմայով: 


Բանավեճը վարում էր Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Քննարկմանը մասնակցում էին 60-ից ավելի երիտասարդներ,որոնց մեջ կային տարբեր կրոնական կազմակերպությունների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ավետիք Իշխանյանի գնահատմամբ`կրոնական հանդուրժողականության թեման Հայաստանում շատ հրատապ է, անհանդուրժողականության այս մթնոլորտը կարող է վտանգավոր լինել և նույնիսկ նպաստել ազգի պառակտմանը,կարծում է իրավապաշտպանը:

«Տպավորությունս այնպիսին է, որ այն ճանապարհը, որ անցել է Եվրոպան մինչև 20-րդ դար,մենք կարծես թե նոր ենք անցնում այդ ճանապարհը, սա արդեն նման է խորը միջնադարին,խավարին, որտեղ մարդկանց ստիպում էին հավատալ միայն մի բանի, հավատաքննություն էր իրականացվում: Իհարկե, ժամանակները փոխվել են, հիմա խարույկի վրա  որևէ մեկին չեն բարձրացնում,բայց, ըստ էության, այդ հալածանքներն ու բանավոր խոսքը նույնպես կարող են շատ ուժեղ խոցել մարդկանց: Դա կարող է հիմք հանդիսանալ նաև արտագաղթի համար,արդյոք մենք դա պետք է թույլ տանք»,-նշում է Ավետիք Իշխանյանը:

Խդր Հաջոյան
Իսկ Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանը նշում է, որ Հայաստանը թեև այն պետություններից է, որտեղ եզդի ազգի համար մշակույթի և կրոնական ոլորտում զարգացման մեծ հնարավորություններ են ընձեռվել,սակայն խտրականության դեպքեր, այնուամենայնիվ, լինում են. «Խոսքը վերաբերում է ոչ այնքան կրոնական պատկանելությանը, այլ այն  կարծրատիպերին, որ  կան Հայաստանում եզդիների վերաբերյալ:  Եզդիների ազգային միությունը այժմ քայլեր է ձեռնարկում այդ կարծրատիպերը կոտրելու համար»:


ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը նշում է, որ երիտասարդների հետ տարբեր թեմաներով նմանատիպ քննարկումներ նախատեսում են կազմակերպել նաև հետագայում:
հղում`
http://www.armhels.com/index.php?id=1739&menu1=13&menu2=13

Saturday, February 4, 2012

ВСТРЕЧА

in Russian


ВСТРЕЧА

Serj Sargsyan and Aziz Tamoyan
В 2011 году 21 сентября в  день  Независимости Республики Армения на 20-й годовщине торжественной церемонии, которая состоялась в Государственной картинной галерее Армении, где приняло участие рукаводство Армении, во главе  Президента РА Сержа Саргсяна.

Состоялась встреча, разговор  с  Президентом  Республики Армения Сержа Саргсяна и Президентом Всемирного Национального союза езидов Азиза Тамояна.

А. Тамоян поздравил С. Саргсяна и Армянского народа с  восстановлением армянской государственности и 20-летия страны, в конце представил достижения Езидов и их проблемы.
-----------------------------------------------------------------------

in Armenian


ՀԱՆԴԻՊՈՒՄ


2011 թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Հայաստանի պետական պատկերասրահում, որին իր մասնակցությունը բերեց ՀՀ ղեկավարությունը` ՀՀ նախագահ պր. Սերժ Սարգսյանը:

Հանդիպում, զրույց տեղի ունեցավ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի և Աշխարհի Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի միջև: 

Վերջինս շնորհավորելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին և հայ ժողովրդին հայոց պետականության վերականգնման 20-ամյակը, միաժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացրեց Հայաստանի եզդի համայնքի ձեռքբերումներն ու խնդիրները:

Tuesday, January 24, 2012

Մարդու իրավունքներ և բազմազանություն

«Մարդու իրավունքներ և բազմազանություն»


''Մենք հանուն քաղաքացիական հավասարության''ՀԿ-ն հունվարի 20-ից 26-ը Ծաղկաձորում կազմակերպեց ''Մարդու իրավունքներ և բազմազանություն'' խորագրով դասընթացների շարք երիտասարդների համար: Դասընթացները իրականացվում էին'' Երիտասարդների երկխոսություն հանուն բազմազանության'' ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նիդեռլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարության կողմից: Այս ծրագրի նպատակն է ինտեգրել Հայաստանում բնակվող փոքրամասնությունների խմբերին հայ հասարակություն, նրանց քաջալերել դառնալու հասարակական կյանքի ակտիվ մասնակցիներ, ինչպես նաև փոքրամասնություններ ներկայացնող երիտասարդների շրջանում տարածել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արժեքներն ու գաղափարները:

Խդր Հաջոյան
Եզդիական համայնքը, որպես Հայաստանում բնակվող էթնիկ փոքրամասնություն` թվով ամենամեծը Հայաստանի Հանրապետությունում գրանցված մյուս ազգային փոքրամասնություններից,
նույնպես ներկայացված էր նշված դասընթացին` ի դեմս երեք եզդի ներկայացուցիչների` Խդր Հաջոյան, Մուրազ Շամոյան և Ալեքսանդր Մամոյան: Դասընթացների օրակարգում առանձնահատուկ տեղ էր հատկացված եզդիական համայնքի խնդիրների, կարիքների լուսաբանմանը և մյուս մասնակիցների շրջանում այս էթնիկ փոքրամասնության վերաբերյալ ընդհանուր պատմա-մշակութային տեղեկացվածության բարձրացմանը: Հատուկ այս նպատակով կազմակերպվեց առանձին սեմինար-վարժանք, որը վարում էր ''Եզդիների ազգային միությունը'' նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանը: Նա իր համապարփակ ելույթում ներկայացրեց ''Եզդիների ազգային միությունը'', նրա գործունեությունը, եզդիական համայնքի մշակույթն ու ավանդույթները, կրոնն ու ծագումնաբանությունը, առկա խնդիրներն ու մտահոգությունները: 

From right Tatevik Khachatryan,
Muraz Shamoyan and Karen  Badalyan
In center Alexandr Mamoyan

Մասնակիցները շատ հետաքրքրված էին լսելու եզդի ազգի պատմությունը: Շատերն անկեղծ խոստովանեցին, որ բազմիցս լսել են եզդիների մասին, հանդիպել փողոցում, հարևանությամբ, տարբեր այլ միջավայրերում, սակայն առիթ չեն ունեցել ծանոթանալու նրանց մշակույթին և պատմությանը: Մեկ անգամ ևս խոսվեց հայ և եզդի ազգերի բարեկամության և եղբայրության մասին, ինչպես նաև համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ` հանուն երկրում առկա խնդիրների համատեղ լուծման: Բացի այդ, ծրագրի գաղափարախոսությունն էր հասարակությունում բազմազանության ապահովումը, որտեղ մարդկանց տարբեր խմբեր ազատ վայելում են իրենց իրավունքներն ու անխոչնդոտ իրագործում են իրենց պարտականությունները` անկախ ազգային պատկանելիությունից, կրոնական համոզմունքներից, սեռից, գենդերից և այլն:

Ներկա էին ներկայացուցիչներ նաև լեհական, ուկրաինական, հունական, հրեական և այլ համայնքներից: Հրավիրվել էին նաև մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում աշխատող երիտասարդ մասնագետներ, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեցան քննարկումներում:

Դասընթացի ընթացքում քննարկվում էին մարդու իրավունքների զարգացման նախադրյալներն ու ուղղությունները, մասնակիցները դասընթացավարի օգնությամբ վերլուծեցին Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը և դրանում ամրագրված իրավունքներն ու նրանց գործնական կիրառումը մեր կյանքում: Դիտարկվեց մի շարք միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, որոնք կարևոր դեր են կատարում մարդու իրավունքների մշակման, զարգացման և պաշտպանության գործում: Որպես թեմատիկ հանձնարարություն տրվեցին վարկածային իրավիճակներ, որոնք մասնակիցները պետք է վերլուծեին` հիմնվելով ուսումնասիրած մարդու իրավունքների և օրենքների հիման վրա:

Հրավիրված էին նաև կրոնական բազմազանության ոլորտի փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության ոլորտից, օրինակ` ''Երիտասարդական Բանկ'', ''Հայ առաջադեմ երիտասարդություն'' ՀԿ, որոնք աշխատում են Հայաստանում ազգային և էթնիկ փոքրամասնությունների համայնքների հետ:

Մասնակիցներն ունեցան նաև հետաքրքիր և բազմաբովանդակալից ժամանց և հագեցած օրեր, որն ուղղված էր խմբի անդմաների հարաբերությունների ամրապնդմանն ու նրանց փոխինտեգրմանը:

Դասընթացի վերջում որոշվեց, որ մասնակիցները պետք է հանդես գան մարդու իրավունքների ոլորտում համատեղ նախաձեռնությամբ` նպատակ ունենալով կրթել իրենց հասակակիցներին, տարածել մարդու իրավունքների գաղափարներն ու համընդհանուր արժեքները: Հատուկ այդ նպատակով, խումբը որոշում կայացրեց Հայաստանի մարզերի երիտասարդների շրջանում կազմկակերպել մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջացառումներ: 

Եռօրյա դասընթացից հետո մասնակիցները բաժանվեցին մեծ տպավորություններով, դրական լիցքերով և, անշուշտ, գիտելիքների ու հմտությունների մեծ պաշարով:

Մեծ էր նաև կազմակերպիչների ոգևորությունը` տեսնելով ակնհայատ ձեռքբերումները: Բայց մեր համար առավել կարևոր էր նրանց տպավորությունները եզդիական համայնքից: Մեր այս հարցին ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության''ՀԿ-ի նախագահ Կարեն Բադալյանը պատասխանեց.
«Գաղտնիք չէ, որ եզդիական համայնքը, ինչպես նաև Հայաստանում բնակվող մյուս ազգային և էթնիկ փոքրամասնությունները, ունեն բազում խնդիրներ, սակայն հուսադրող փաստն այն է, որ այսօր համայնքի ներսում կան ընդգծված երիտասարդ առաջնորդներ, և նրանց սերունդը նոր դրական փոփոխություններ ու բարելավումներ կբերի համայնքին, իսկ հետագայում նաև ողջ հայ հասարակության կյանքում»:

Կ. Բադալյանը հավելեց նաև, որ կարևոր է համագործակցությունը կազմակերպության և եզդի համայնքի` ի դեմս Եզդիների ազգային միության միջև, որը պետք է կրի շարունակական և կառուցողական բնույթ, քանի որ համատեղ ջանքերով միայն մենք կկարողանանք կառուցել հանդուրժող հայ հասարակություն` ներառված բազմազանության բոլոր արժեհամակարգով:


http://issuu.com/wfcengo/docs/youth_dialogue_2_issue

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More