English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label shams. Show all posts
Showing posts with label shams. Show all posts

Friday, December 28, 2012

Праздник Шамса


Armenian

Եզդիների Շամս տոնը



From right Aziz Tamoyan,
Alexander Ghazaryan
Այսօր դեկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված եզդիների ''Շամս'' կամ Արևի տոնին: Այն կազմակերպվել էր Եզդիների ազգային միության կողմից: Միջոցառումը վարում էին Երևանի պետական Համալսարանի ուսանուղուհի, ազգությամբ եզդի Խանե Մահմուդյանը և Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանը: Միջոցառման ընթացքում ''ԱԺՀՄԱ'' ակադեմիկոս Ալեքսանդր Ղազարյանը, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչում հանձնեց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին: Հանդես եկավ նաև Եզդիստան պարային համույթը` եզդիական ''գովընդ'' ավանդական պարով:


Yezdistan Dance Ensemble


Russian
Праздник Шамса


Сегодня 28 декабря в Ереване состоялось мероприятие посвященное Празднику Шамса  или Солнца. Оно было организовано Национальным Союзом Езидов. Мероприятие провели студентка Ереванского государственного университета, по национальности езидка Хане Махмудян и первый заместитель президента Национального Союза Езидов Хдр Аджоян. Во время мероприятия академик Международной академии духовного единства народов мира ''МАДЕНМ'' Александр Хазарян передал президенту Национального Союза Езидов Азизу Тамояну звание академика МАДЕНМ, с подписью президента Академии. Также националный ансамбль ''Ездистан'' представил зрителям езидские национальные танцы.

-----------------------------------------------------------------------
English
The Shams holiday



From Right  Khdr Hajoyan,
Khane Mahmudyan
Today, 28 December, an event was organized on the 15th floor of Saryan post dedicated to “Shams” or Sun holiday of Yezidis. It was organized by the National Union of Yezidis. The hosts were Yerevan State University student of Yezidi nationality, Khane Mahmudyan and the 1st deputy head of the National Union of Yezidis, Khdr Hajoyan.  Aziz Tamoyan, President of the National Union of Yezidis, was honored by Alexander Ghazaryan, an “IASUPW” academician, as an academician of International Academy  of Spiritual Unity of the People of the World during the event.
“Yezdistan” dance Ensemble also performed a traditional Yezidi dance, “Govend”.

Friday, December 23, 2011

Համերգ Նվիրված Եզիդի Տոնին


Կարմիր Սըլթան Եզիդը համարվում եզդի ժողովրդի նախահայրը:

Ունենք տոն նվիրված Եզիդին, որը մեզ`եզդիներիս մոտ շատ շուքով է նշվում, յուրաքնչյուր տարվա դեկտեմբերի 13-ից հետո առաջին երկուշաբթի օրը ծոմ են պահում նոր մահացածների համար (ըստ ցանկության), իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորըՈւրբաթ օրը բուն Եզիդի տոնն է: Այս տարի ընկնում է դեկտեմբերի 23-ին:


Այդ օրը եզդիները գնում են միմյանց տներ, նվերներով,  շնորհավորում իրար: Տոնի օրը այն եզդիները, ովքեր իրարից նեղացել են, կռվել են պարտադիր պետք է հաշտվեն և ըստ եզդիների ավանդության Կարմիր Սըլթան Եզիդը իջնում է երկիր, հաշտեցնում իր ժողովրդին և իհարկե մեզ հետ տոնում այս հրաշալի տոնը: Եզդիները նույնիսկ մաղթանքներում առաջինը նշում են հետևյալը` ''Սըլթան Եզիդ խեր հատյե, բըրա սլամետ հըռը'' այսինքն` Եզիդը բարով եկավ,  բարով էլ թող գնաՎերջերս ձևավորվեց ՀՀ Եզդիների ազգային միության առընթեր երիտասարդական խորհուրդը:  Խորհրդի ղեկավար Խդր Հաջոյանի, խորհրդի անդամներ Մուրազ Շամոյանի և Հուսիկ Ամարյանի կողմից կազմակերպվեց միջոցառում` համերգային տեսքով, նվիրված խորհրդի ստեղծման, Եզիդի և Շամս տոներինԱռաջին անգամ է կազմակերպվում նման միջոցառում Հայաստանում նվիրված Եզիդի տոնին:



Հաղորդավարներ` Հուսիկ Ամարյան - Եզդիերեն
և Մուրազ Շամոյան - Հայերեն
Միջոցառումը սկսվեց եզդիական բեմադրությունով, ըստ որի երկու անձինք նեղացել էին իրարից և տոնի առիթվ հաշտվում են, այնուհետև Զովունի գյուղի Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի եզդիերեն լեզվի ուսուցչուհի Բելլա Թամոյանի եզդի աշակերտները ներկայացրեցին եզդիական բանաստեղծություններ, ինչպես նաև բոլորի կողմից սիրված և ճանաչված երգիչ Համիկ Թամոյանը, Ամիր Թամոյանի նվագակցությամբ ներկայացրեցին եզդիական երգ երաժշտությունը, հանդես եկավ Ազիզ Թամոյանի անվան Եզդիստան պարի համույթի պարողները
Չնայած նրան որ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը հարգելի պատճառներով ներկա չէր գտնում, սակայն իր շնորհավորանքի խոսքն էր հղել իր ժողովրդինՄիջոցառման ժամանակ բոլորին հուզեց այն հատվածը, երբ ասմունքող  երեխաներից Էլենա Շիրինի Նամոյանը (ում հայրիկը վերջերս էր մահացել) բեմ հրավիրվեց և նվերներ հանձնվեց իրեն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահի խորհրդականի օգնական Նարինե Գուլյանը, ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունքների փորձագետ Սիաբանդ Բաքոյանը: Ներկա էին գտնվում նաև Լեհաստանից ժամանած հյուրեր:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More