English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label Езиды. Show all posts
Showing posts with label Езиды. Show all posts

Tuesday, July 23, 2013

Meeting with the Ambassador of Germany to the Armenia

Հայերեն

Աշխարհի Եզդիների ազգային միության նախագահ, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս՝ Ազիզ Թամոյանը 23.07.2013 թ., ժամը 10:12-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան՝ պարոն Ռայներ Մորելիի հետ: Նշենք, որ Գերմանիայում ապրում է մոտ 200 հազար եզդի: Հանդիպման ընթացքում պարոն Ա. Թամոյանը դեսպանին ներկայացրել է եզդիների հետ կապված մի շարք կարևոր խնդիրներ: Ա. Թամոյանը դեսպանին ներկայացրել է իր հիմնական խնդրանքը, այն է, որպեսզի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պետականորեն ճանաչի այնտեղ ապրող եզդիներին, որպես առանձին էթնիկ ազգություն: Ինչպես նաև ունենան իրենց մայրենի լեզվով ռադիոհաղորդում, թերթ, եզդիաբնակ համայնքներում դասավանդվի եզդիերեն լեզու եւ գրականություն, ունենան դպրոցական դասագրքեր: 

"Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից այդ խնդիրներին ուշադրություն դարձնելու և լուծելու դեպքում այն շատ կարևոր նշանակություն կունենա աշխարհի ամենահնագույն ազգերից մեկի՝ եզդիների, մշակույթի պահպանման և զարգացման առումով" նշել է Ա. Թամոյանը: Դեսպանը խոստացավ, որ Գերմանիայում եզդիների խնդիրները կներկայացնի համապատասխան մարմիններին: Հանդիպումը կայացել է ջերմ և բարեկամական մթնոլորտում:

Русский

23 июля 2013 – го года в 10:12 президент Национального Союза Езидов Мира, академик Международной академии духовного единства народов мира – Азиз Тамоян встретился с послом Федеративной Республики Германии в Армении (ФРГ) – господином Райнером Морели. Отметим, что в Германии живёт около 200 тесяч езидов. Во время встречи А. Тамоян представил послу ряд важных вопросов связанных с езидами. А. Тамоян представил Р. Морели свою основную просьбу, связанную с тем, чтобы ФРГ официально признало езидов проживающих в ФРГ, как отдельную национальность. А также чтобы езидам была предоставлена возможность иметь радиопередачу транслирующуюся на их родном языке, газету на езидском, чтобы в общинах, где проживают езиды преподавался езидский язык и литература, чтобы издавались школьные учебники на ездиском. "Рассмотрение и решение этих вопросов со стороны ФРГ сыграет большую роль в сохранении и развитии культуры одного из древних народов мира – Eзидов" - подметил А. Тамоян. Р. Морели пообещал, что вопросы езидов будут представленны в соответствующие инстанции. Встреча прошла в тёплой и дружеской атмосфере.

Tuesday, July 9, 2013

Կոնֆերանս-հանդիպում

Վերջերս Հայաստանի Հանրապետություն էին եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից 30 հոգանոց մի պատվիրակություն, որոնց հետաքրքրում էին տեղում բնակվող ազգային-էթնիկ փոքրամասնությունները: Բազում հարցերից զատ նրանք ցանկություն ունեցան հանդիպելու նաև տեղում բնակվող, ազգային փոքրամասնություն կազմող` Եզդի համայնքի հետ, որը միավորում է Եզդիների ազգային միությունը, հանձինս պր. Ա. Թամոյանի: Եզդիների ազգային միության նախագահ` Ա. Թամոյանի, ''Էզդիխանա''


պարբերականի խմբագիր` Խդր Հաջոյանի, Եզդիների ազգային միության Արմավիրի մարզի Մասիսի տարածքային համայնքի ղեկավար` Քյարամ Սլոյանի և վերոնշյալ պատվիրակության հետ հանդիպումը կայացավ 2013 թ. հուլիսի 9-ին Երևանում: Պր. Ա. Թամոյանը հյուրերին ներկայացրեց իր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ճշմարտացի տեղեկություններ, խորին շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ արտերկրում հետաքրքրվում են իրենց հոգսերով ու խնդիրներով, ինչպես նաև ազգային ավանդույթներով ու ծիսակատարություններով: Այնուհետև վերջինս խնդրեց նրանց, որպեսզի իրենք, իրենց երկրում գործող տարբեր լրատվամիջոցներում եզդիներին ներկայացնեն որպես առանձին էթնիկ ազգություն, այսինքն տրամադրեն ճիշտ տեղեկատվություն եզդի ժողովրդի պատմության մասին: Հանդիպումը անցավ ջերմ ու բարեկամական տպավորիչ միջավայրում:

Friday, March 8, 2013

Ա. Թամոյանը շնորհավորում է ՄԱՐՏԻ 8-ը

Ա. Թամոյանը շնորհավորում է 
ՄԱՐՏԻ 8-ը

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է կանանց գարնան առաջին տոնի` մարտի 8-ի կապակցությամբ, նրանց մաղթում սեր, երջանկություն, համերաշխություն իրենց ընտանիքներում: Ինչպես հայտնի է կանանց միջազգային օրը ամբողջ աշխարհում ընդունված է նշել մարտի 8-ին:

Friday, February 22, 2013

ПИСЬМО ОТ ПРЕЗИДЕНТА ''ВНСЕ'' орг. Международным Организациям


Президент ''ВНСЕ'' Азиз Тамоян отправил Письмо
Международным Организациям


Как нам стало известно, 10 января 2013г. в Иракском Курдистане (с.Хорза) курдом-мусульманином была похищена езидская девочка 11 лет, что по всем международным законам является преступлением.
Уже не в первый раз нарушаются гражданские и религиозные права езидов в Иракском Курдистане.
В связи с этим, Всемирный Национальный Союз Езидов выражает свою обеспокоенность и призывает местным властям выявить преступников, чтобы те предстали перед законом.
Просим вас  предпринять меры  в этом направлении. Также обратиться к президенту Курдистана Махсуду Барзани, чтобы  предпринять меры.
Мы надеемся, что также по вашей просьбе, Парламент Курдистана разработает соответствующий закон, защищающий права меньшинств, чтобы преступления такого рода больше не имели место.

Президент Всемирного Национального Союза Езидов,
Академик Международной Академии

Азиз Тамоян

---------------------------------------------------------------------------------------------------------------------


For Secretary General of NATO
Anders Fogh Rasmussen,
For Secretary General of UN
Ban Ki-moon


As it was revealed 11-year-old Yezidi girl was kidnapped by Kurd-Muslim on 10 January 2013 in Iraqi Kurdistan (v. Khorza) which is a crime according to all international laws.
This is not the first time that civil and religious rights of Yezidis are being infringed in Iraqi Kurdistan.
World National Union of Yezidis expresses its concern in this regard and calls local authorities to elicit criminals to bring them before the law. Therefore, we kindly ask you to take some actions also to apply to the President of Kurdistan, Massoud Barzani asking for support.
We do hope that, by your request, the Parliament of Kurdistan will elaborate appropriate law defending rights of minorities to abolish this kind of crimes.


President of World National Union of Yezidis
Accademician of International Academy
Aziz Tamoyan

Sunday, February 10, 2013

Հանդիպում - Встреча

Armenian
Հանդիպում

From right - Sargis Ghazaryan, Khdr Hajoyan,
Aziz Tamoyan and Enzo Mangini
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ոչ պաշտոնական, ընդունել է Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին և Իտալիայից ժամանած լրագրող` Էնզո Մանգինիին: Միության նախագահ Ա. Թամոյանը և նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանի կողմից, հյուրերին ներկայացվել է եզդիների պատմության, կրոնի, մշակութային առանձնահատկությունների և այլնի վերաբերյալ նյութեր: Միության նախագահ Ա. Թամոյանը իր շնորհակալական խոսքը հայտնեց, եզդիների մասին հետաքրքրվելու և եզդիներին մասին հոդվածներ գրելու կապակցությամբ, ինչպես նաև եզդիների պատմությունը, կրոնը, ավանդուները պրոպագանդելու համար: Հանդիպումը կայացավ ջերմ, բարեկամական մթնոլորտում:

-----------------------------------------------------------------------------------------
Russian
Встреча


Президент Национального союза Езидов Азиз Тамоян принял Чрезвычайного и Полномочного посла Армении в Италии Саргиса Газаряна и итальянского журналиста Энцо Мангини. Президент Союза  Тамоян и первый заместитель председателя Национального Союза Езидов Хдр Аджоян, гостям представили Езидскую историю, религию, культуру и т.д.

Президент Союза А. Тамоян выразил им свою благодарность, за интерес к Езидскому народу, за статьи, которые пишут, а также пропагандируют Езидскую историю и религию.

Встреча прошла в теплой и дружественной атмосфере.

Saturday, February 9, 2013

Посетили святилище Eзидов

Այցելություն Սրբավայր


Այսօր Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը` իր համախոհների, միության ներկայացուցիչների հետ, այցելել է ՀՀ Արմավիրի մարզում գտնվող Եզդիների սրբավայրը: ''ԵԱՄ'' նախագահ Ա. Թամոյանը իր շնորհակալական խոսքն է հղել սրբավայրը կառուցող Միրզա Սլոյանին, սուրբ-ազգանվեր գործի համար:

Նշենք, որ սրբավայրը կառուցվել է եզդի բարերար` Միրզա Սլոյանի կողմից:


Сегодня Президент Национального Союза Езидов Азиз Тамоян, со своими сторонниками, с представителями союза, посетили святилище Eзидов, в марзе Армавир РА.

Отметим,  что святыня Eзидов былa построена  филантропом Езидов,  Мирзой Слояном.

Thursday, January 17, 2013

7-օրյա սուգ Դեդ Հասանի մահվան կապակցությամբ


7-օրյա սուգ Դեդ Հասանի մահվան կապակցությամբ
(Հունվարի 16-ից 23-ը)


Դեդ Հասան
2013 թ. հունվարի 16-ին դժբախտաբար տեղեկացանք Եզդի ժողովրդի հայրենասեր զավակներից մեկի` Ասլան Ուսոյանի (ավելի շատ հայտնի է որպես  Դեդ Հասան) մահվան մասին: Նրա մահվան լուրը ամբողջությամբ ցնծեց համայն աշխարհի եզդիներին: Դատապարտում ենք այդ ոճրագործներին, այդ գիշատիչ մարդասպաններին, որոնք խլեցին Եզդի ժողովրդի արժանի զավակ Դեդ Հասան”-ի կյանքը: Նա այն անձնավորությունն էր, որ ամբողջ աշխարհի եզդիները ճանաչում էին, նա ֆինանսապես, բարոյապես օգնում և օժանդակում էր եզդիներին, ինչպես նաև նշենք, որ նա պահպանում էր իր ազգային էթնիկ պատկանելությունը: Կրկին անգամ ցավով նշում ենք, որ մենք եզդիներս չունենք այսօր պետականություն, մեր պետականությունը համարվում է այն երկիրը, որտեղ, որ մենք բնակվում ենք, իսկ պետությունը, իշխանությունները, ազգային անվտանգության մարմիները պետք է երաշխիք դառնան տվյալ երկրում բնակվող յուրաքնչյուր քաղաքացու անվտանգության համար:

Տեղեկացնում ենք, որ Դեդ հասանը սպանվել է հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում` Պովարսկայա փողոցում: “Ինտերֆաքս” լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուսոյանին գնդակահարել են տեղական ժամանակով ժամը 14։30 “Կարետնի դվոր” ռեստորանից դուրս գալիս, մարդասպանը օգտագործել է օպտիկական նշանառության սարքով հրացան։ 2010 թվականին “Դեդ Հասանի” նկատմամբ արդեն մի մահափորձ կատարվել էր, դրա հետեւանքով նա հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։

Նշենք նաև, որ մի քանի ամիս առաջ ճանապարհին ՌԴ հատուկ ծառայությունների կողմից ձերբակալության ժամանակ ստացված վնասվածքից մահանում է ազգությամբ եզդի, մեծ հեղինակություն վայելող Մերալի Մուսոյանը (Օմար Կրասնոդարսկի): Ինչպես նաև մահափորձեր են կատարվել որոշ եզդի բարերարների վրա

Աշխարհի Եզդիների ազգային միությունը դատապարտում է նման ծանր հանցագործություն կատարող տարերին, նրանք անհապաղ պետք է ձերբակալվեն և օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն: Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունները խորին կսկիծով իր ցավակցություններն է հայտնում Դեդ Հասանի ընտանիքի անդամներին և հարազատներին: Միաժամանակ համաձայն եզդիների կրոնական սահմանադրության, անվանի հեղինակություն վայելող անձանց, տվյալ դեպքում “Դեդ Հասան”-ի համար երեք միլիոն եզդի ժողովրդի շրջանում 7 օրյա (հունվարի 16-23-ը) սուգ ենք հայտարարում:


Աշխարհի և ՀՀ Եզդիների ազգային միությունների  նախագահ,
Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության
միջազգային ակադեմիայի ակադեմիկոս`
Ազիզ Թամոյան

Friday, December 28, 2012

Праздник Шамса


Armenian

Եզդիների Շամս տոնը



From right Aziz Tamoyan,
Alexander Ghazaryan
Այսօր դեկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված եզդիների ''Շամս'' կամ Արևի տոնին: Այն կազմակերպվել էր Եզդիների ազգային միության կողմից: Միջոցառումը վարում էին Երևանի պետական Համալսարանի ուսանուղուհի, ազգությամբ եզդի Խանե Մահմուդյանը և Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանը: Միջոցառման ընթացքում ''ԱԺՀՄԱ'' ակադեմիկոս Ալեքսանդր Ղազարյանը, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչում հանձնեց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին: Հանդես եկավ նաև Եզդիստան պարային համույթը` եզդիական ''գովընդ'' ավանդական պարով:


Yezdistan Dance Ensemble


Russian
Праздник Шамса


Сегодня 28 декабря в Ереване состоялось мероприятие посвященное Празднику Шамса  или Солнца. Оно было организовано Национальным Союзом Езидов. Мероприятие провели студентка Ереванского государственного университета, по национальности езидка Хане Махмудян и первый заместитель президента Национального Союза Езидов Хдр Аджоян. Во время мероприятия академик Международной академии духовного единства народов мира ''МАДЕНМ'' Александр Хазарян передал президенту Национального Союза Езидов Азизу Тамояну звание академика МАДЕНМ, с подписью президента Академии. Также националный ансамбль ''Ездистан'' представил зрителям езидские национальные танцы.

-----------------------------------------------------------------------
English
The Shams holiday



From Right  Khdr Hajoyan,
Khane Mahmudyan
Today, 28 December, an event was organized on the 15th floor of Saryan post dedicated to “Shams” or Sun holiday of Yezidis. It was organized by the National Union of Yezidis. The hosts were Yerevan State University student of Yezidi nationality, Khane Mahmudyan and the 1st deputy head of the National Union of Yezidis, Khdr Hajoyan.  Aziz Tamoyan, President of the National Union of Yezidis, was honored by Alexander Ghazaryan, an “IASUPW” academician, as an academician of International Academy  of Spiritual Unity of the People of the World during the event.
“Yezdistan” dance Ensemble also performed a traditional Yezidi dance, “Govend”.

Tuesday, December 18, 2012

Միջոցառում նվիրված գալիք ''Սուլթան Եզիդ''-ի տոնին


Russian
Мероприятия посвященное 
праздника ''Султана Езида''


18 декабрья в 12:00 в Армении марза Котайка в школе  село Зовуни, было организованна мероприятия мероприятие посвященное праздника ''Султана Езида'', организатором которого является  учительница езидского языка  Балгизар Тамоян, с поддержкой администрации школы и Национального Союза Езидов.

'' Это было весьма информативным и интересным событием в том смысле, что в нем было информация о историческое прошлое Езидов, о том, как они сохраняют  свои национальние традиций. Наиболее впечатляющим было представление Езидских учеников, где они представили как Езиды живут дружно, и в день праздника те Езиды, которые были обижены на друг друга, должны помириться. Езидские дети были одеты в национальном костюмах и представили Езидские народные песни и пляски. Первый заместитель председателя Национального Союза Езидов Хдр Аджоян с помощью новых технологических устройств представил участниками мероприятии историческое прошлое Езидов. Это мероприятия говорит о дружбе Армянов и Езидов и вызвало большое удовольствие зрителем.'' говорит директор школы Вардан Хазарян.

-----------------------------------------------------------------------------------------------
Armenian

Միջոցառում նվիրված գալիք
''Սուլթան Եզիդ''-ի տոնին

Այսօր ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գալիք ''Կարմիր Սուլթան Եզիդ''-ի տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր եզդիերենի ուսուցչուհի Բալգիզար Թամոյանը:

Ուսուցչուհի Բ. Թամոյանը նշում է. ''տոնը նպատակ ունի եզդի երեխաների շրջանում խթանելու սերը դեպի կրթություն, հատկապես իրենց մայրենի լեզվին` եզդիերեն լեզվի և գրականության զարգացմանը, նման միջոցառումները կունենան շարունակական բնույթ: Շնորհակալություն եմ հայտնում Եզդիների ազգային միությանը և Զովունի գյուղի միջնակարգ  դպրոցի տնօրինությանը միջոցառումն օժանդակելու համար'':


''Բավականին հագեցած և հետաքրքիր միջոցառում էր այն առումով, որ մեզ` հայերիս, տեղեկատվություն հաղորդեց եզդիների պատմական անցյալի, տոնի խորհրդի, նրանց ազգային սովորությունների մասին: Շատ տպավորիչ էր եզդի աշակերտների բեմականացումը Եզիդի տոնի համերաշխության խորհրդի մասին, երբ անհաշտ եզդիներին այդ օրը իրենց շեխը` հոգևորը, հաշտեցնում է: Եզդիական ազգային տարազներ հագած աշակերտները ազգային լեզվով ասմունքեցին, ներկայացրին իրենց երգն ու պարը: Համակարգչային տեխնիկական սարքերի օգնությամբ ներկաները ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանի մեկնաբանությամբ էքսկուրս կատարեցին դեպի պատմական անցյալ` 7-րդ դարից առաջ և մինչև մեր օրերը: Միջոցառումը հայ և եզդի ժողովուրդների բարեկամության լավագույն ապացույցներից մեկն էր և մեծ բավականություն պատճառեց ներկաներին'' ասում է դպրոցի տնօրեն Վարդան Ղազարյանը:

Friday, December 7, 2012

Եզդի ուսանողուհիները համախմբվում են


Ezdi axjikner nkarԵզդի  ուսանողուհիները համախմբվել են  «Progress» ուսանողուհիների շարժման շուրջ: Նրանք պնդում են, որ իրենք էլ կարող են իրենց ազգի համար պիտանի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ լինել:

«Շարժումը նորաստեղծ է, մեր նպատակն է՝ հասարակական տարբեր միջոցառումներում լսելի դարձնել եզդի կանանց և հատկապես ուսանողուհիների ձայնը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Progress» շարժման անդամ Բելա Թամոյանը:

Նշենք նաև, որ հայաստանաբնակ եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները, օգտագործելով համացանցի ընձեռած հնարավորությունները, հասարակությանն են ներկայացնում տարիներ շարունակ հայի անվան տակ ներկայացող եզդի քաղաքացիներին՝ երգիչ Էրվին Ամիրյանին, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, «մարտեր առանց կանոնների» մարզաձևի աշխարհի չեմպիոն Ամար Սուլոևին, և այլոց:

Thursday, December 6, 2012

Եզդիների գիտակցված քրդացո՞ւմ, թե՞ գիտելիքների պակաս



Եզդիների գիտակցված քրդացո՞ւմ, թե՞ գիտելիքների պակաս 

06.12.12  14:42

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հետաքրքիր է՝ եթե որեւէ օտար երկրում հայազգի երեխաներին հայերենի փոխարեն, օրինակ, ճապոներենի դասաժամեր պարտադրվեն, ինչ արձագանք կտա ՀՀ կառավարությունը։ Հուսով ենք՝ ոչ դրական։

Այդ դեպքում առողջ տրամաբանությունից դուրս է մնում, թե ինչու Հայաստանում բնակվող եզդի երեխաների համար մի քանի համայնքների դպրոցներում եզդիերենի փոխարեն անց են կացվում քրդերենի դասաժամեր։ Մի՞թե մեր կառավարության կիրթ եւ գրագետ մասնագետները չգիտեն, որ եզդիերենը եւ քրդերենը տարբեր լեզուներ են, եզդիներն ու քրդերն էլ` տարբեր ազգություններ` այդ թվում նաեւ տարբեր կրոնական պատկանելությամբ։
 
Խոսքը Արագածոտնի մարզի Ռյա-Թազա, Ալագյազ, Ջամշլու, Ճարճակիս, Սիփան եւ Ավշեն համայնքների մասին է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը եզդիներ են, եւ հաշվվում է ընդամենը մի քանի քուրդ ընտանիք։ Ընդհանուր առմամբ, 2011թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում ապրում է 40 620 եզդի եւ միայն 1519 քուրդ։ Վերջինների մեջ լավագույն դեպքում կարող է լինել մոտ 500 դպրոցահասակ երեխա։ ՄինչդեռՍինջար եզդիների ազգային միավորումհ/կ-ի տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության միջոցներով հրատարակվել է քրդերենի մոտ 700 դասագիրք։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ համար։ Եւ այդ գրքերը բաժանվում են եզդիական դպրոցներում։ Արդյունքում՝ նշված եզդիական գյուղերի դպրոցներում, ուր նախկինում դասավանդվել է եզդիերեն, այսօր արդեն դասավանդվում է քրդերեն։

Սինջար եզդիների ազգային միավորումհ/կ նախագահ Բորիս ՄուրազինԺողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Զարմանալի է, ժամանակին այդ գյուղերում դասավանդվում էր եզդիերեն, իսկ հիմա ինչո՞ւ են քրդերեն մտցնում։ Ի վերջո, ՀՀ ԱԺ-ն ընդունել է ե՛ւ եզդիների, ե՛ւ քրդերի իրավունքները։ Այս դեպքում ո՞րն է մի համայնքի հաշվին մեկ այլ համայնք ձեւավորելու փորձերի իմաստը։ Եւ եթե տպագրվել են ավել գրքեր, նշանակում է՝ կա՛մ պետական գումարներն են անտեղի ծախսվել, կա՛մ էլ այդ գրքերի հեղինակների եւ ֆինանսավորողների նպատակը եզդիներին քրդացնելն է։ Չնայած մենք չենք ուզում այդպես մտածել, բայց, ամեն դեպքում, եթե անգամ սա թյուրիմացություն է, պիտի հարթվի։
Այս հարցի առնչությամբ Եզդիների ազգային միության նախագահի տեղակալ Խդր ՀաջոյանըԺողովուրդ”-ի հետ զրույցում հայտնեց, որ Կոտայքի մարզի եզդի ազգաբնակչության շրջանում արդեն ստորագրահավաք է իրականացվել` ընդդեմ Արագածոտնի մարզի եզդիական 6 գյուղերում քրդական դասաժամեր անցկացնելուն։ Եզդիների ազգային միությունն այս իրավիճակը կապում է տվյալ 6 գյուղերի գյուղապետերի եւ դպրոցի տնօրենների հետ, որոնք քրդացել են եւ փորձում են այնտեղ բնակվող եզդիներին նույնպես քրդացնել։

Ճարճակիս գյուղի դպրոցի տնօրեն Ալվարդ Մարգարյանի՝ ՀՀ եզդիների ազգային միությանն ուղղված դիմումի համաձայն՝ տեղի դպրոցում սովորում են եզդի երեխաներ, եւ դասավանդվում է եզդիերեն լեզու եւ գրականություն, իսկ մեկ այլ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանին ուղղված դիմումում նույն դպրոցի տնօրենն ասում է այլ բան` հավաստիացնելով, թե այնտեղ միշտ դասավանդվել է քրդերեն, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը”,-նշեց Հաջոյանը։

Նման ործողությունները, իհարկե, դժվար թե լինեն ինքնաբուխ եւ ենթադրում են ուղղորդում ավելիվերեւիկամ դրսի որոշ ուժերի կողմից։ Խդր Հաջոյանը տվեց նաեւ այս հարցի բացատրությունը. “Այնտեղ գտնվող քրդական կազմակերպությունները բացառապես ֆինանսավորվում են քրդական բանվորական կուսակցության կողմից եւ փորձում են նաեւ հայաստանաբնակ եզդիներին քրդացնել` իրականացնելով իրենց ցանկությունը։ Իրենք նշում են, որ քրդերը քարտեզ են գծել, որով ՀՀ Արագածոտնի մարզը կհամարվի քրդական վարչական տարածք, ինչն աբսուրդ է։ Այժմ փորձում են արհեստական ձեւով եզդիներին քրդացնել։ Եզդիները հայ ժողովրդի հետ եղել են դարավոր բարեկամներ եւ չունենալով պետականություն՝ իրենց հույսը կապում են ՀՀ իշխանությունների հետ։

Նշենք, որ չնայած եզդիների կողմից տեւական ժամանակ բարձրաձայնվող դժգոհությանը, կառավարությունը դեռ որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել. “Սինջար եզդիների ազգային միավորումհ/կ-ն համապատասխան նամակով դիմել է վարչապետին, ի պատասխան՝ կառավարությունից ասել են, որ արդեն զբաղվում են տվյալ խնդրով, եւ հատուկ գրություն է ուղարկվել ԿԳ նախարարին։
Իսկ եթե այս գործընթացում իրոք խառն է քրդական բանվորական կուսակցության մատը, ապա Հայաստանի համար սա արդեն նաեւ ազգային անվտանգության խնդիր է եւ պատկան մարմինների ուշադրության  կարիք ունի։

Հեղինակ` Կարեն Վարդանյան


PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More