English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label Hamik Tamoyan. Show all posts
Showing posts with label Hamik Tamoyan. Show all posts

Monday, May 28, 2012

Мероприятие, посвященное памяти Джангир Аха

Միջոցառում նվիրված Ջահանգիր աղայի հիշատակին


Այսօր` մայիսի 28-ին, տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Եզդի ազգի մեծանուն զավակ, ազգային հերոս, մեծ զորավար Ջահանգիր աղայի (Խատոյան) ու նրա ղեկավարած եզդիական 2000-անոց հեծյալ գնդի մարտիկների վառ հիշատակին, ովքեր մասնակցել էին 1918թ.-ին մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Կարսի, Սարիղամիշի ճակատամարտերին` մարտնչելով մինչև վերջին շունչը: Միջոցառումը տեղի ունեցավ ք.Երևանում, 1-ին Մասիվ, Ֆ.Նանսենի անվան այգում, որտեղ տեղադրված է Ջահանգիր աղայի հուշարձանը: Միջոցառումը լուսաբանվում էր ԶԼՄ-ների կողմից:




Եզդի ազգը երբեք չի մոռանա իր քաջարի զավակների իրականացրած սխրանքները: Ջահանգիր աղայի ու նրա զինակիցների հիշատակը վառ պահելու և միջոցառմանը մասնակցելու համար ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ ու հեղինակավոր անձինք, այդ թվում Ջահանգիր աղայի կրտսեր որդին` Սուրիկ աղան և վերջինիս ընտանիքը, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, Նոր Նորքի վարչական շրջանի նորընտիր ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Նոր Նորքի վարչական շրջանի երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը, Ներքին գործերի փոխգնդապետ Օլչի Ամոյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան մի շարք փոխգնդապետեր, հոգևորականներ, և հեղինակավոր ու մեծարգո շատ ու շատ այլ անձինք: 


Համիկ Թամոյան
Նրանք բոլորը եկել էին նշելու Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման տոնը, ինչպես նաև իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1918թ.-ին Մայիսյան ճակատամարտերին մասնակցած եզդի ու հայ քաջարի մարտիկներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն իրենց ընտանիքների, ազգի, հայրենիքի: Շնորհիվ նրանց` մենք այսօր ապրում ենք խաղաղ ու անվտանգ երկրում, և մեր պարտքն է ամեն անգամ հիշելու նրանց ազգանվեր գործերը, քաջագործությունները ևն:

Միջոցառման ընթացքում եզդի երգիչները կատարեցին մի շարք հայրենասիրական երգեր (եզդիերեն և հայերեն լեզուներով)` նվիրված Մայիսյան ճակատամարտերում մարտնչած եզդի ու հայ քաջարիներին:

Սաիդ Ավդալյան


Եզդիների ազգային միութունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին հանձինս Արման Օզմանյանին

Saturday, April 28, 2012

Ազգային Փոքրամասնությունների փառատոն 2012

Այսօր Երևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ազգային փաքրամասնությունների ազգային-մշակութային միությունների գործունեությունը համակարգող խորհրդի կողմից կազմակերպված ՀՀ ազգային փոքրամասնությունների փառատոնը Փառատոնը սկսվեց Հյուսիսային պողոտայում  ՀՀ ազգային փոքրամասնությունների ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին ՀՀ-ում գործող 11 ազգային փոքրամասնություններ: Ցուցահանդես-տոնախմբությունը   Հյուսիսային պողոտայում տևեց մինչեւ ժամը 17.00: ՀՀ-ում եզդիական, ասորական, լեհական, ուկրաինական, հրեական, ռուսական, հունական, վրացական, բելառուսական, գերմանական, քրդական համայնքները ներկայացնող միջոցառման ծրագրում` տաղավարների ցուցադրություններ, երաժշտական, պարային կատարումներ:

Յուրաքանչյուր համայնք ներկայացված էր յուրովի: Եզդիական համայնքը ի դեմս Եզդիների ազգային միության ներկայացնում էին եզդիական համայնքի մշակույթի գծով պատասխանատու Օմար Մամոյանը, Էզդիխանա թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, ՀՀ եզդիների վաստակավոր երգիչ Համիկ Թամոյանը,  փողային գործիքների երաժիշտ Սլո Խանոյանը, Ազիզ Թամոյանի անվան ''Եզդիստան'' պարի համույթի անդամ Իշխան Օզոյանը): Եզդիները ներկայացնում էին եզդիական ազգային տարազը, եզդիերեն` էզդիկի լեզվի և գրականության 1-8 դասարանների դպրոցական դասագրքերը, ազգային պաշտոնաթերթը, Ազիզ Թամոյանի հեղինակությամբ դասագրքեր (որտեղ ներկայացվում էր եզդիների պատմությունը, կրոնը և այլն), եզդիների ազգային դրոշը, ազգային ուտեսները` եզդիական գաթան և հալվան (ինչն ըստ հանդիսատեսի շատ համեղ էր) եզդիական պաստառներ, վրան պատկերված եզդիների հերոսները, սուրբ Լալըշը, Ղարաբաղյան պատերազմում զոհված եզդի ազատամարտիկների նկարներ և այլն: Ինչպես նաև ազգային երաժշտական գործիքներ` զուռնա և դհոլ: Հանդիսատեսի համար շատ գրավիչ էր հատկապես եզդիական պարերը` Գովընդ, Գենըմո, Բասո և այլն: 




Cultures Diversity
The Yezidi Community with Russian Community

From Right Husik Amaryan, Khdr Hajoyan, Amir Tamoyan,
Omar Mamoyan, Hamik Tamoyan, Ishkhan Ozoyan
Այնուհետև միջոցառման մասնակիցները երթով յուրաքանչյուրն իր դրոշը բարձր պահած երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ''Առնո Բաբաջանյանի'' համերգասրահ, որտեղ տեղի ունեցավ ՀՀ ազգային փոքրամասնությունների Գալա համերգը: Եզդիական համայնքը ներկայացնում էր երգիչ Համիկ Թամոյանը, երգչուհի Մարինա Իբրահիմյանը և ''Եզդիստան'' պարային համույթը:

Friday, December 23, 2011

Համերգ Նվիրված Եզիդի Տոնին


Կարմիր Սըլթան Եզիդը համարվում եզդի ժողովրդի նախահայրը:

Ունենք տոն նվիրված Եզիդին, որը մեզ`եզդիներիս մոտ շատ շուքով է նշվում, յուրաքնչյուր տարվա դեկտեմբերի 13-ից հետո առաջին երկուշաբթի օրը ծոմ են պահում նոր մահացածների համար (ըստ ցանկության), իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորըՈւրբաթ օրը բուն Եզիդի տոնն է: Այս տարի ընկնում է դեկտեմբերի 23-ին:


Այդ օրը եզդիները գնում են միմյանց տներ, նվերներով,  շնորհավորում իրար: Տոնի օրը այն եզդիները, ովքեր իրարից նեղացել են, կռվել են պարտադիր պետք է հաշտվեն և ըստ եզդիների ավանդության Կարմիր Սըլթան Եզիդը իջնում է երկիր, հաշտեցնում իր ժողովրդին և իհարկե մեզ հետ տոնում այս հրաշալի տոնը: Եզդիները նույնիսկ մաղթանքներում առաջինը նշում են հետևյալը` ''Սըլթան Եզիդ խեր հատյե, բըրա սլամետ հըռը'' այսինքն` Եզիդը բարով եկավ,  բարով էլ թող գնաՎերջերս ձևավորվեց ՀՀ Եզդիների ազգային միության առընթեր երիտասարդական խորհուրդը:  Խորհրդի ղեկավար Խդր Հաջոյանի, խորհրդի անդամներ Մուրազ Շամոյանի և Հուսիկ Ամարյանի կողմից կազմակերպվեց միջոցառում` համերգային տեսքով, նվիրված խորհրդի ստեղծման, Եզիդի և Շամս տոներինԱռաջին անգամ է կազմակերպվում նման միջոցառում Հայաստանում նվիրված Եզիդի տոնին:



Հաղորդավարներ` Հուսիկ Ամարյան - Եզդիերեն
և Մուրազ Շամոյան - Հայերեն
Միջոցառումը սկսվեց եզդիական բեմադրությունով, ըստ որի երկու անձինք նեղացել էին իրարից և տոնի առիթվ հաշտվում են, այնուհետև Զովունի գյուղի Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի եզդիերեն լեզվի ուսուցչուհի Բելլա Թամոյանի եզդի աշակերտները ներկայացրեցին եզդիական բանաստեղծություններ, ինչպես նաև բոլորի կողմից սիրված և ճանաչված երգիչ Համիկ Թամոյանը, Ամիր Թամոյանի նվագակցությամբ ներկայացրեցին եզդիական երգ երաժշտությունը, հանդես եկավ Ազիզ Թամոյանի անվան Եզդիստան պարի համույթի պարողները
Չնայած նրան որ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը հարգելի պատճառներով ներկա չէր գտնում, սակայն իր շնորհավորանքի խոսքն էր հղել իր ժողովրդինՄիջոցառման ժամանակ բոլորին հուզեց այն հատվածը, երբ ասմունքող  երեխաներից Էլենա Շիրինի Նամոյանը (ում հայրիկը վերջերս էր մահացել) բեմ հրավիրվեց և նվերներ հանձնվեց իրեն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահի խորհրդականի օգնական Նարինե Գուլյանը, ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունքների փորձագետ Սիաբանդ Բաքոյանը: Ներկա էին գտնվում նաև Լեհաստանից ժամանած հյուրեր:

Thursday, December 16, 2010

Համերգ նվիրված ազգային փոքրամասնություններին

Դեկտեմբերի 16-ին 2010թ. ազգային փոքրամասնությունները տոնում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակը:


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ընթանում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ինչպես նաև Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանը,  ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում բացված ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների 11 համայնքների դեկորատիվ արվեստի ցուցանմուշներ, իսկ համերգի ընթացքում նրանք ներկայացնում են իրենց ազգային երգն ու պարը:


Եզդիական համայնքը ներկայացնում էին համերգի մասնակից, եզդիների վաստակավոր երգիչ  Համիկ Թամոյանը, <<Էզդիխանա>> թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, Ազիզ Թամոյանի անվան պարի անսամբլի պարուհի Բելլա Հաջոյանը, ղեկավար Օմար Մամոյանը:


Իր խոսքում Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների նպատակն է պահպանել իրենց ազգայինը, զարգացնել, առաջ ընթանալ ժամանակի հետ միասին և նախապես շնորհավորեց հոբելյանական երեկոյի կապակցությամբ:

Մշակույթի նախարարության արվեստի վարչության առաջատար մասնագետ Արմենուհի Դեմիրճյանն էլ ասաց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին, եզակի երկրներից է, որ հնարավորություն է տալիս նրանց պահպանել իրենց ազգային արվեստը, զարգացնել այն: Ըստ նրա` Խորհուրդը կարևոր գործունեություն է ծավալում` կապ ապահովելով պետական գերատեսչությունների ու ազգային փոքրամասնությունների միջև: 

Ցուցահանդեսում ներկայացված էին նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից հրատարակված գեղարվեստական գրականություն, իսկ կրթության և գիտության նախարարություն կողմից հրատարակված դասագրքեր ազգային փոքրամասնությունների լեզուներով:
Նշենք, որ Խորհուրդը ստեղծվել է ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեությանը նպաստելու նպատակով, տարեկան պետբյուջեից 10 միլիոն դրամ է հատկացվում խորհրդի անդամ 11 համայնքները ներկայացնող կազմակերպություններին: 

Նշենք, որ ՀՀ նախագահի 2000թ. հունիսի 15-ի կարգադրությամբ հավանություն է տրվել ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի ստեղծմանը։ Խորհուրդն ունի 22 անդամ, որոնք ընտրված են ՀՀ ազգային փոքրամասնությունների 11 համայնքներից, յուրաքանչյուրից՝ 2 հոգի:


Խդր Հաջոյան

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More