Ազիզ Թամոյանը կոչ է անում եզդիներին սատարել
Սերժ Սարգսյանին
Աշխարհի և Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը եզդիներին կոչ է անում նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին։
Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսին:
Նշենք, որ 2013 թվականի հունվարի 14-ին տեղի էր ունեցել Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը, որին իրենց մասնակցությունն էին բերել Միության Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերի մասնաճյուղերի ներկայացուցիչները: Նիստի օրակարգում եղել է մեկ հարց. Միության և նրա կառույցների վերաբերմունքը 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների նկատմամբ: Ելույթներով հանդես են եկել Միության բոլոր կառույցների ներկայացուցիչները և միաձայն որոշել են կոչ անել Հայաստանի Հանրապետության եզդի համայնքին. պաշտպանելու ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում:
Ելույթներում ասվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուշադիր ու հոգատար է եղել հանրապետության բոլոր ազգային փոքրամասնությունների, հատկապես` թվով ամենամեծ` եզդի համայնքի նկատմամբ և ժամանակին լուծում է տվել նրա ազգային-մշակութային խնդիրներին:
0 comments:
Post a Comment