English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label Սարգսյան. Show all posts
Showing posts with label Սարգսյան. Show all posts

Monday, January 28, 2013

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է ՀՀ բանակի կազմավորման 21-րդ ամյակը

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է ՀՀ  բանակի կազմավորման 21-րդ ամյակը


Եզդիների ազգային միության նախագահ Ա. Թամոյանը շնորհավորում է բոլոր զինծառայողներին, սպաներին Հայոց բանակի 21-րդ տարելիցի կապակցությամբ: Նշելով,  որ այս տոնը շատ խորհրդանշական տոն է և ինչո՞ւ չէ, տոն է նաև Հայաստանաբնակ եզդիների համար, որոնք նույնպես ունեն իրենց լուման բանակի կայացման գործում: 

"Այսօր տարբեր զորամասերում ծառայում են նաև ազգությամբ եզդի զինվորներ, ովքեր նույնպես ջանք չեն խնայում պաշտպանելով մեզ` ՀՀ  քաղաքացիներիս: Նշեմ, որ հայերը և եզդիները լինելով դարավոր բարեկամ ժողովուրդներ, միշտ կանգնած են եղել կողք կողքի ու պայքարել ընդհանուր թշնամու դեմ,  այն ապացուցող բազում փաստեր կան, այն է Անդրանիկ Զորավարի և Ջահանգիր Աղայի բարեկամությունը, որը փայլատակեց Բաշ-Ապարանի ճակատամարտի ժամանակ,   Ղարաբաղյան շարժման ժամանակ իմ գլխավորությամբ 500 հոգանոց եզդիական կամավորական ջոկատով մեկնելը մարտի դաշտ, պաշտպանելու Հայոց հողը, տալով 30-ից ավելի զոհեր" նշում է Ա. Թամոյանը: 

"Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս ու աշխարհում գտնվող ամբողջ հայությանը":

Wednesday, April 18, 2012

Եզդիների Նոր Տարին - Չարշամա Սոր

ՀՀ Նախագահ պր. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը Եզդիների Նոր տարվա կապակցությամբ



Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսելու միմյանց ուրախությունը, անկեղծ բարեմաղթանքի խոսքեր հղելու մեր ընկերներին ու բարեկամներին, Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:  Համոզված եմ, որ հայերի և եզդիների միջև առկա ջերմ հարաբերություններն այս նոր տարում ավելի են ամրանալու և խորանալու, մանավանդ որ նրանք բռնել են դարերի քննությունը: 

Հայաստանի իշխանությունները պատասխանատու են հանրապետության բոլոր քաղաքացիների առջև, բայց մենք առանձնահատուկ պատասխանատվություն ենք զգում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ուշադրություն և հոգածություն նրանց խնդիրների նկատմամբ՝ ահա մեր սկզբունքը: Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության տարի, հաջողությունների և երջանկության տարի:

-----------------------------------------------------------------------------------------------

Տարեսկզբի Չորեքշաբթին և եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան օրը եզդիները՝ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը (60 հազար), նշում են մեծ շուքով: Ամեն տարի` ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը, աշխարհի բոլոր եզդիները հավաքվում են իրենց հարազատների գերեզմաններում: Իրենց ավանդույթին հավատարիմ՝ տղամարդկանց և կանանց համար առանձին խնջույքի սեղաններ են բացում ու նշում իրենց տարեմուտի տոնը, որն այս տարի ապրիլի 18-ին էր: Նշենք, որ տոնի ժամանակ` եզդիերեն ռադիոհաղորդումների խմբագիր Հասան Թամոյանի կողմից ընթերցվեց Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահի շնորհավորական խոսքը:

Եզդիների ‘‘Նոր Տարի’’ – Չարշամա Սարսալե (բառացի նշ. Չարշամ` չորեքշաբթի, սարսալ` տարեսկիզբ): ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի, Ամո եզդիական թաղամասի գերեզմանատանը հավաքվել էին տարբեր մարզերից եկած մոտ 300-ից ավելի եզդիներ: Միջոցառմանը ներկա էին գտնվում ՀՀ Նախագահի խորհրդականի օգնական` Նարինե Գուլյանը, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ` Բաքըր Սադումյանը, Շուշանիկ Սարատիկյանը: 


«Մեր ազգային ավանդույթը դարեր շարունակ պահելով՝ այս օրը մենք հավաքվում ենք գերեզմաններում, քանի որ առաջին հերթին շնորհավորում ենք մեր հանգուցյալների տոնը, այնուհետև` կենդանիների»,- ասում է Ազիզ Թամոյանը:
Ըստ եզդիական օրացույցի՝ այս տարի նրանց մոտ 6762 թվականն է: Եզդիների կրոնական հավատալիքների համաձայն՝ Մալաքե Թաուսը համարվում է եզդիների առաջնորդ հրեշտակը, ով 40 հրեշտակների գլխավորն է: «Այսօր նրա ծննդյան օրն է, և նա այցելում է իր ժողովրդին, թեև անտեսանելի է, բայց մեր կրոնական օրենքներով մեզ հետ է»,- ասում է Թամոյանը:

60-անց Զինե Ավդալյանը նշում է, որ այս տոնին իրենք ուտում են տավարի և գառի միս, իրենց ավանդույթներից ելնելով, խոզի միս ընդհանրապես արգելվում է ուտել: «Գերեզմանում նշելուց հետո տոնը շարունակում ենք տներում»,- ասում է Զինա Ավդալյանը ու շրջվում իր սեղանին կից նստած հարևանների կողմը՝ եզդիերեն լեզվով շարունակելով զրույցը: Տոնի կարևոր ծիսակատարություններից մեկը կլոճի բաժանումն է: Այն կլոր քաղցր գաթա է, որի մեջ դնում են ուլունք և, կլոճը կտրելիս, ում ընկնում է այդ ուլունքը, համարվում է այդ տարվա հաջողակը: Եվ ահա այս տարի այն բաժին հասավ քիք-բոքսինգ մարզաձևում հանդես եկող, աշխարհի գավաթակիր Սուրիկ Հաջոյանին:

Ամբողջ աշխարհում ապրում է 3 մլն եզդի, որից միայն 1 մլն 300 հազարը` Իրաքի հյուսիսում: Նրանց դրոշը կարմիր և սպիտակ գույնի է, դրոշի վերին ձախ անկյունում պատկերված արևը, որը խորհրդանշում է նրանց` որպես արևապաշտ ժողովրդի, իսկ արևի միջի սիրամարգը Սուրբ Մալաքե Թաուս հրեշտակապետի խորհրդանշանն է:

---------------------------------------------------------------------------------

Եզդիների ազգային միության նախագահ պր. Ազիզ Թամոյանի շնորհավորական խոսքը Եզդի ժողովրդին



Սիրելի իմ ժողովուրդ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ`  Մալաքե Թաուսի - Եզդիների Նոր Տարվա կապակցությամբ: Ուզում եմ նշել, որ անցած այս մեկ տարին բավականին հաջողություններ ունեցանք` կապված ազգապահպանության հետ, ինչն ինձ համար շատ ուրախալի է: Ցանկանում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել ժողովրդիս աստեղային ժամի համար, ազգային զարթոնքի, միահամուռ կամքի, միասնության և միաբանության, իր ինքնաճանաչման գիտակցությամբ դարի ճակատին արձանագրելու, կորցրածը ետ բերելու համար: ժողովուրդ, որը տեսել է բավականին շատ դառնություններ, 72 անգամ ցեղասպանության ենթարկվելով, կարողացել է պահպանել իր բոլոր ավանդույթները: Կրկին անգամ շնորհավորելով բոլոր եզդիներին, մաղթում եմ սպասելիքների ու ցանկությունների իրականացում, հաջողություններ, խաղաղություն, երջանկություն եւ բարօրություն ձեր ընտանիքներին:

Բըմբարակվա Չարսամա Սարսալե – Շնորհավոր Տարեսկզբի Չորեքշաբթի

Saturday, February 4, 2012

ВСТРЕЧА

in Russian


ВСТРЕЧА

Serj Sargsyan and Aziz Tamoyan
В 2011 году 21 сентября в  день  Независимости Республики Армения на 20-й годовщине торжественной церемонии, которая состоялась в Государственной картинной галерее Армении, где приняло участие рукаводство Армении, во главе  Президента РА Сержа Саргсяна.

Состоялась встреча, разговор  с  Президентом  Республики Армения Сержа Саргсяна и Президентом Всемирного Национального союза езидов Азиза Тамояна.

А. Тамоян поздравил С. Саргсяна и Армянского народа с  восстановлением армянской государственности и 20-летия страны, в конце представил достижения Езидов и их проблемы.
-----------------------------------------------------------------------

in Armenian


ՀԱՆԴԻՊՈՒՄ


2011 թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Հայաստանի պետական պատկերասրահում, որին իր մասնակցությունը բերեց ՀՀ ղեկավարությունը` ՀՀ նախագահ պր. Սերժ Սարգսյանը:

Հանդիպում, զրույց տեղի ունեցավ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի և Աշխարհի Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի միջև: 

Վերջինս շնորհավորելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին և հայ ժողովրդին հայոց պետականության վերականգնման 20-ամյակը, միաժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացրեց Հայաստանի եզդի համայնքի ձեռքբերումներն ու խնդիրները:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More