Պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած եզդիները`
Ազիզ Թամոյանի Հրամանատարությամբ
Ազիզ Թամոյանի Հրամանատարությամբ
Ձախից աջ` Սլավիկ Ռաֆայելիս, Սիաբանդ Բաքոյան, Ազիզ Թամոյան, Շուշանիկ Սարատիկյան |
Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանն ասաց, որ եզդիները ղարաբաղյան պատերազմում հերոսաբար մասնակցել են:
«Հայոց բանակն իր էությամբ եւ պատրաստակամությամբ բարձր հիմքերի վրա է դրված: Մեր բանակը հաղթող բանակ է: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։ Պատերազմից մենք հաղթանակով դուրս եկանք, թեև ցավը դեռևս չի մոռացվել։ Այսօր մենք խոնարհվում ենք նրանց շիրիմների առջև։ Եզդիները շարժմանը մասնակցելով՝ բարձր պահեցին մեր անունը», -միջոցառման ժամանակ նշեց Ա. Թամոյանը:
Նշենք նաև, որ Ղարաբաղյան պատերազմին Ազիզ Թամոյանի գլխավորությամբ մասնակցել է 500 եզդի ազատամարտիկներ, որից ունեցել են 30-ից ավելի զոհեր և անհայտ կորածներ:
«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մասնակցել ենք կռիվներին ամենաթեժ ժամանակահատվածում՝ 1990-1994թթ.։ Պատրաստ ենք հետագայում էլ մեծ նվիրվածությամբ գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,-վստահեցրին պարգևատրվածները։
Վերջում Ա.Թամոյանն իր երախտիքի խոսքը հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար պր. Սեյրան Օհանյանին, որը բազմաթիվ անգամ իր հարգանքն է ցուցաբերում ազգությամբ եզդի ազատամարտիկներին:
հղում`
http://armenpress.am/arm/news/679230/pargevatrvecin-xarabaxyan-paterazmin-masnakcats-ezdinery.html
0 comments:
Post a Comment