«ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ» ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ
«Այնտեղ, որտեղ դու թերանում ես քո պարտականությունները կատարելիս՝ խաղտվում են քո իրավունքները»,- այս միտքը հայտնեց մարտի 10-ին «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպված «Մարդու իրավուքներ և բազմազանություն» թեմայով սեմինարին ներկաներից մեկը՝ մանկավարժ Մարիետա Սահակյանը:
Սեմինարը անցկացվում էր «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպության գրասենյակում՝ իրենց կամավորների, Իջևանի ակտիվ քաղաքացիների, երիտասարդների, հետաքրքրասեր և հոգով երիտասարդների համար:
Երեք ժամյա սեմինարի ժամանակ խոսքով հանդես եկան «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի նախագահ Կարեն Բադալյանը և հասարակական կազմակերպության այն կամավորները՝ ովքեր սույն թվականի հունվար ամսին կազմակերպության կողմից իրականացրած մեկ այլ՝ եռօրյա սեմինարի՝ «Մարդու իրավունքներ և բազմազանություն» մասնակիցներն էին:
Կամավորները կիսվեցին իրենց տպավորություններով, փորձով և «Մարդու իրավունքների» վերբերյալ իրենց ունեցած գիտելիքներով և դրանց նպատակային ու ճիշտ կիրառման մասին:
Կամավորների թվում էր նաև ազգությամբ եզդի՝ «Եզդիների ազգային միության» առաջին տեղակալ Խդր Հաջոյանը: Նա ներկայացրեց եզդի ազգի պատմությունը, ավանդույթները և սովորույթները, ինչպես նաև «Եզդիների ազգային միության» (ի դեմս նախագահ Ազիզ Թամոյանի) գործունեությունը:
Սեմինարը ընթանում էր մասնակիցների ակտիվ, անմիջական ու բուռն քննարկումներով՝ համեմված իրենց անձնական օրինակներով:

Լիանա Հովհաննիսյան