English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label делегация. Show all posts
Showing posts with label делегация. Show all posts

Tuesday, July 9, 2013

Կոնֆերանս-հանդիպում

Վերջերս Հայաստանի Հանրապետություն էին եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից 30 հոգանոց մի պատվիրակություն, որոնց հետաքրքրում էին տեղում բնակվող ազգային-էթնիկ փոքրամասնությունները: Բազում հարցերից զատ նրանք ցանկություն ունեցան հանդիպելու նաև տեղում բնակվող, ազգային փոքրամասնություն կազմող` Եզդի համայնքի հետ, որը միավորում է Եզդիների ազգային միությունը, հանձինս պր. Ա. Թամոյանի: Եզդիների ազգային միության նախագահ` Ա. Թամոյանի, ''Էզդիխանա''


պարբերականի խմբագիր` Խդր Հաջոյանի, Եզդիների ազգային միության Արմավիրի մարզի Մասիսի տարածքային համայնքի ղեկավար` Քյարամ Սլոյանի և վերոնշյալ պատվիրակության հետ հանդիպումը կայացավ 2013 թ. հուլիսի 9-ին Երևանում: Պր. Ա. Թամոյանը հյուրերին ներկայացրեց իր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ճշմարտացի տեղեկություններ, խորին շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ արտերկրում հետաքրքրվում են իրենց հոգսերով ու խնդիրներով, ինչպես նաև ազգային ավանդույթներով ու ծիսակատարություններով: Այնուհետև վերջինս խնդրեց նրանց, որպեսզի իրենք, իրենց երկրում գործող տարբեր լրատվամիջոցներում եզդիներին ներկայացնեն որպես առանձին էթնիկ ազգություն, այսինքն տրամադրեն ճիշտ տեղեկատվություն եզդի ժողովրդի պատմության մասին: Հանդիպումը անցավ ջերմ ու բարեկամական տպավորիչ միջավայրում:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More