![]() |
| Ազիզ Թամոյան |
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը դատապարտում է 2007 թվականի օգոստոսի 14-15-ին քուրդ ահաբեկիչների կողմից իրականացրած եզդիների կոտորածն: Թամոյանը նշում է, որ եզդիները չունեն պետականություն և իրենց բնօրրան` Իրաքի հյուսիսում ենթարկվում են հալածանքների ու միջազգային խոշոր կազմակերպությունները չեն արձագանքում: Դիմում ենք աշխարհին այն մասին, որպեսզի տեր կանգնեն եզդի ժողովրդի իրավունքներին, կանխելով նման ոճրագործությունները, քանի որ եզդիները համարվում են աշխարհի ամենահնագույն ազգերից մեկը, ունեն իրենց ուրույն, հետաքրքիր և գեղեցիկ ավանդույթները:
Հիշեցնենք, որ 2007 թվականի օգոստոսի 14-15-ին Իրաքի Հյուսիսային մասում գտնվող Սինջարի տարածքում քուրդ ահաբեկիչները եզդիական երկու գյուղեր հողին հավասարեցրին, հազարից ավելի եզդի կոտորվեց: Որից հետո ապրիլ ամսին 23 եզդիներ գնդակահարվեցին: Նշենք նաև, որ Իրաքի Հյուսիսային հատվածում է գտնվում եզդիների գլխավոր սրբավայր Լալըշը:







