English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label էրեբունի. Show all posts
Showing posts with label էրեբունի. Show all posts

Sunday, October 14, 2012

Էրեբունի-Երևան 2794


Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը այսօր՝ հոկտեմբերի 14-ին նշում է իր հիմնադրման օրը:

Երեւան անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երեւան քաղաքը։ Երեւանը 2794 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից եւ 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: Մայրաքաղաքի ծննդյան օրվա առաջին տոնակատարությունը՝ “Էրեբունի-Երեւան” խորագրով անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր  մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։     Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց  “Էրեբունի-Երեւան” օրհներգը։
Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երեւանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց  “Էրեբունի”, բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց “Էրեբունի” գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում:

Էրեբունի-Երեւանի 2794-ամյակին նվիրված տոնակատարությունն այս տարի անցկացվելու է “Իմ սրտի մայրաքաղաք” խորագրի ներքո: Այն մեկնարկել է հոկտեմբերի 9-ից, իսկ արդեն հոկտեմբերի 14-ի միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ին` Երեւանի փողոցների ջրցան մեքենաների շքերթով, այնուհետ նախատեսվում է քաղաքի հուշարձանների լվացում: Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակում ժամը 12:00-12:30 նախատեսված է թատերականացված ներկայացում, որին կհաջորդի հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ` թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ:

Ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում “Անգլիական այգում” կգործի մանկական բեմ, որտեղ կլինեն տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, որոնք կվարեն ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթային հերոսներ: Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկում նախատեսված է Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն, Բիենալե` Ֆրանսիայի հրապարակում, Հյուսիսային պողոտայում կանցկացվեն “Սթրիթբոլ”-ի մրցումներ, կլինեն թատերական, կրկեսային եւ պոեզիայի բեմեր:

Նախատեսված է նաեւ Մարաթոնյան վազք, հեծանվավազք, ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ: Աշխարհի ազգերի բեմ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթները կատարումներով հանդես կգան  “Անգլիական այգում”, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարեւանությամբ, տարբեր երժշտական ճաշակ ունեցողների համար կլինեն ռոք, ջազ, դասական եւ ազգային երաժշտության համերգներ:

Գլխավոր միջոցառման գլխավոր մասը Հանրապետության հրապարակում է. երեկոյան մայրաքաղաքի սրտում կանցկացվի Գալա համերգ եւ կլինի տոնական հրավառություն, այնուհետ` նաեւ դիսկոտեկ: Միջոցառումների անցկացման համար կհատկացվի 90 մլն դրամ: Տոնակատարությունն անխափան անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին Երեւանի Փոքր կենտրոնում մեքենաների հոսքը  08:30-ից կդադարեցվի, իսկ Երեւանի մետրոպոլիտենն այսօր  կգործի մինչեւ 01:00-ն:

Yezdistan.com-ը շնորհավորում է բոլորին՝ մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ:


Հղում
Henaran.am

Sunday, October 10, 2010

ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐևԱՆ Համերգ

ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐևԱՆ

Էրեբունի-Երևան 2792 ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից, Ազգային Ժողովի մարդու իրավունքների հանրային ծառայությունների փորձագետ, քաղաքապետարանի նախկին աշխատող Սիաբանդ Բաքոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին 2010 թվականի կազմակերպվեց համերգ:

Համերգի կազմակերպիչ, ազգային փոքրամասնությունների մշակույթի խորհրդի նախագահ, Հայաստանի վաստակավոր արտիստ` Ռազմիկ Խոսրոյեվ: Այս ծրագիրը արդեն երրորդ տարին է ինչ գործում է:


Համերգին մասնակցում էին Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնություններ` եզդիներ, ասորիներ, ռուսներ, լեհեր և այլն: Միջոցառումը սկսվեց ժամը 3-ին` ազգային փոքրամասնությունների գեղեցիկ համարներով:

Եզդիական համայնքը ներկայացնում էին Ազիզ Թամոյանի անվան պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Խըդըր Հաջոյանը, պարի անսամբլի պարուհի Բելլա Հաջոյանը, ինչպես նաև եզդիների վաստակավոր երգիչ Համիկ Թամոյանը, ովքեր ներկայացան եզդիական ազգային երգ-պարով:

Նման միջոցառումների շնորհիվ հնարավորություն է լինում ճանաչել տարբեր ազգերի մշակույթը, ինչպես նաև բոլորին ցույց տալ քո մշակույթը:

Ազգային փոքրամասնությունները իրենց գեղեցիկ համարներով շնորհավորեցին Էրեբունի-Երևանի 2792 ամյակը, շնորհակալական խոսքեր հայտնեցին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, նման կարևոր միջոցառում կազմակերպելու համար, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More