English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label Khdr hajoyan. Show all posts
Showing posts with label Khdr hajoyan. Show all posts

Friday, March 30, 2012

Ցուցահանդես նախարարությունում

2012թ. մարտի 30-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ արտասահմանում  և Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների ցուցահանդես:  Միջոցառմանը ներկայացված էին Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Շվեդիայի, Շվեյցարիայի և այլ երկրների կազմակերպություններ: Ցուցահանդեսին ներկայացված էր նաև Եզդիների ազգային միություն կազմակերպությունը, որը ներկայացնում էր կազմակերպության գործունեությունը, նպատակները, ինչպես նաև արդյունքները (ազգային թերթ ''Էզդիխանա'' դպրոցական  1-8 դասարանների դասագրքեր, ազգային դրոշը,  եզդիների ազգային հերոսների պաստառ, ազգային տարազ և այլն):





Friday, February 24, 2012

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԵՐԻԿՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԵՐԻԿՈՒՄ


From Right - Khdr Hajoyan, Tatevik Khachatryan,
Tehmine Babayan, Karen Badalyan
2012 թվականի փետրվարի 24-ին ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' ՀԿ-ն ''Եզդիների ազգային միության'' հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի գյուղապետարանի աջակցությամբ կազմակերպեց թեմատիկ հանդիպում ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի եզդիների հետ` «ազգային փոքրամասնությունների իրավունքների և բազմազանության խթանումը Հայաստանում» թեմայով: Նշենք, որ Ֆերիկ գյուղը բնակեցված է միայն եզդիներով: Քննարկման հիմնական թեմաներն էին`

1.     Ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում:
2. Խթանել  ազգային փոքրամասնությունների զարգացմանը, իրավունքների իմացությանը և կարողությունների զարգացմանը:
3.     Գենդերային հավասարությանը:
4. Գործընկերություն և  Համագործակցություն ՀՀ-ում տարբեր ազգային փոքրամասնությունների միջև:





Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալ, ''Էզդիխանա'' թերթի խմբագիր Խդր Հաջոյանը` ներկայացնելով եզդիների ազգային պատմությունը, ինչպես նաև Եզդիների ազգային միության գործունեությունը: Այնուհետև ելույթներ ունեցան ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' ՀԿ նախագահ Կարեն Բադալյանը, փոքրամասնությունների ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը և Թեհմինե Բաբայանը:

Քննարկման ընթացքում խոսվեց նաև գյուղի եզդիական համայնքի խնդիրներից:

Tuesday, January 10, 2012

«ԵԱՀ» հուշամեդալով պարգևատրվեցին եզդի նվիրյալներ

ՀՀ Եզդիների ազգային միությունը պր. Ա. Թամոյանի ղեկավարությամբ պարգևատրեց ներքոհիշյալ նվիրյալների` «Եզդիների ազգային հերոս»-ի հուշամեդալներով

2012 թ. հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը ՀՀ  Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի նախագահությամբ և Խդր Հաջոյանի քարտուղարությամբ: Օրակարգում կար մեկ հարց: Պարգևատրումներ Միության գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած, միության հեղինակության բարձրացման նպաստած անձանց, ՀՀ Եզդիների ազգային միության  նախագահ Ա. Թամոյանի հրամանով «ՀՀ Եզդիների ազգային հերոս» կոչումով և մեդալով պարգևատրել ներքոհիշյալ անձանց:

1988թ.,  երբ Հայաստանի եզդիական համայնքը իր արժանավոր զավակի` Ա. Թամոյանի գլխավորությամբ ոտքի կանգնեց և հզոր խորհրդային ռեժիմի առջև պահանջ դրեց` վերականգնելու տասնյակ տարիներ արգելված եզդի ժողովրդի նախահոր Եզիդի անունը, որը այսպես ասած գտնվում էր փակի կամ կալանքի տակ և Եզդիների ազգային միության` ի դեմս նախագահ պր. Ազիզ Թամոյանի ջանքերով Կարմիր Սուլթան Եզիդ անունը ազատվեց կալանքից և սա է պատճառը, որ Ազիզե Ամարին, նույն ինքը` Ազիզ Թամոյանին համարում են երկրորդ Եզիդ, իր կատարած ջանքերի եզդի անվանումը վերականգնելու համար: Այդ նվիրական շարժմանը մասնակցեցին հազարավոր եզդիներ, հասկանալի է, Ա. Թամոյանը պետք է ունենար, և ունեցավ, անմիջական օգնականներ, աջակիցներ ու գաղափարակիցներ:

Ա. Թամոյանը հենց այդ նվիրյալների շնորհիվ եզդիական շարժման գաղափարները հասցրեց և հասցնում է եզդի համայնքի բոլոր անդամներին: Չուրանալով և չմոռանալով եզդի ժողովրդի մեծագույն զավակ Ա. Թամոյանի ներդրումն ու առաջնորդությունը եզդիական շարժման մեջ, բայց պետք է չմոռանալ և չթերագնահատել հենց այն մարդկանց ջանքն ու եռանդը, ովքեր եզդի ժողովրդի անվան վերականգնման գործում ունեն իրենց ուրույն և գնահատման արժանի ներդրումը:

Իհարկե նրանք բոլորն էլ վաղուց էին արժանի ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի հրամանով արժանանալու «Եզդիների ազգային հերոս» պատվաբեր և պարտավորեցնող կոչմանը, սակայն, կարծում ենք հիմա էլ ուշացած չէ ներքոհիշյալ անձանց պարգևատրել և  խրախուսել այս բարձր կոչումով: Ներքոհիշյալ անձինք արժանանալով այս բարձր կոչմանը, մենք հավատացած ենք, որ նրանք իրենց ակտիվությունը չեն թուլացնի և ավելի մեծ եռանդով կնվիրվեն եզդի ժողովրդի նկարագրի պահպանմանը, հատկապես եզդիերեն լեզվի կրթության, ուսուցման, մշակույթի զարգացման ու պահպանման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորելով եզդի ժողովրդի նորընծա հերոսներին, խնդրում և խորհուրդ ենք տալիս նրանց իրենց ամենօրյա աշխատանքով մտածել եզդի ժողովրդի պահպանմանն ու զարգացմանը:
Պարգևատրվեցին հետևյալ անձինք`Ջամալ Չոլոյի Մստոյան, Սահիդ Ագիտի Ավդալյան, Ալիկ Ղաչաղի Խուդոյան, Խատիֆ Ջմոյի Աջամյան:

Friday, December 23, 2011

Համերգ Նվիրված Եզիդի Տոնին


Կարմիր Սըլթան Եզիդը համարվում եզդի ժողովրդի նախահայրը:

Ունենք տոն նվիրված Եզիդին, որը մեզ`եզդիներիս մոտ շատ շուքով է նշվում, յուրաքնչյուր տարվա դեկտեմբերի 13-ից հետո առաջին երկուշաբթի օրը ծոմ են պահում նոր մահացածների համար (ըստ ցանկության), իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորըՈւրբաթ օրը բուն Եզիդի տոնն է: Այս տարի ընկնում է դեկտեմբերի 23-ին:


Այդ օրը եզդիները գնում են միմյանց տներ, նվերներով,  շնորհավորում իրար: Տոնի օրը այն եզդիները, ովքեր իրարից նեղացել են, կռվել են պարտադիր պետք է հաշտվեն և ըստ եզդիների ավանդության Կարմիր Սըլթան Եզիդը իջնում է երկիր, հաշտեցնում իր ժողովրդին և իհարկե մեզ հետ տոնում այս հրաշալի տոնը: Եզդիները նույնիսկ մաղթանքներում առաջինը նշում են հետևյալը` ''Սըլթան Եզիդ խեր հատյե, բըրա սլամետ հըռը'' այսինքն` Եզիդը բարով եկավ,  բարով էլ թող գնաՎերջերս ձևավորվեց ՀՀ Եզդիների ազգային միության առընթեր երիտասարդական խորհուրդը:  Խորհրդի ղեկավար Խդր Հաջոյանի, խորհրդի անդամներ Մուրազ Շամոյանի և Հուսիկ Ամարյանի կողմից կազմակերպվեց միջոցառում` համերգային տեսքով, նվիրված խորհրդի ստեղծման, Եզիդի և Շամս տոներինԱռաջին անգամ է կազմակերպվում նման միջոցառում Հայաստանում նվիրված Եզիդի տոնին:



Հաղորդավարներ` Հուսիկ Ամարյան - Եզդիերեն
և Մուրազ Շամոյան - Հայերեն
Միջոցառումը սկսվեց եզդիական բեմադրությունով, ըստ որի երկու անձինք նեղացել էին իրարից և տոնի առիթվ հաշտվում են, այնուհետև Զովունի գյուղի Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի եզդիերեն լեզվի ուսուցչուհի Բելլա Թամոյանի եզդի աշակերտները ներկայացրեցին եզդիական բանաստեղծություններ, ինչպես նաև բոլորի կողմից սիրված և ճանաչված երգիչ Համիկ Թամոյանը, Ամիր Թամոյանի նվագակցությամբ ներկայացրեցին եզդիական երգ երաժշտությունը, հանդես եկավ Ազիզ Թամոյանի անվան Եզդիստան պարի համույթի պարողները
Չնայած նրան որ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը հարգելի պատճառներով ներկա չէր գտնում, սակայն իր շնորհավորանքի խոսքն էր հղել իր ժողովրդինՄիջոցառման ժամանակ բոլորին հուզեց այն հատվածը, երբ ասմունքող  երեխաներից Էլենա Շիրինի Նամոյանը (ում հայրիկը վերջերս էր մահացել) բեմ հրավիրվեց և նվերներ հանձնվեց իրեն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահի խորհրդականի օգնական Նարինե Գուլյանը, ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունքների փորձագետ Սիաբանդ Բաքոյանը: Ներկա էին գտնվում նաև Լեհաստանից ժամանած հյուրեր:

Tuesday, April 5, 2011

ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆ

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ավարտվեց 
Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը. Հայաստանի ներկայացուցիչ, հունա- հռոմեական ոճի ըմբշամարտիկ` 
ազգությամբ եզդի Ռոման Ամոյանը (55 կգ) նվաճեց մայրցամաքի չեմպիոնի կոչումը:


 2006-ին Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Ռոման Ամոյանը կարողացավ կրկնել իր այս նվաճումը: 28-ամյա Ամոյանը Դորտմունդում տոնեց 5 հաղթանակ, ընդ որում բոլորը «չոր» հաշվով` մրցակիցներից եւ ոչ մեկը չկարողացավ միավոր վաստակել Ամոյանի հետ գոտեմարտերում: Նշեմ նաեւ, որ եզրափակիչում Ամոյանը հանդես եկավ գլխի վնասվածքով: Հետաքրքիր է, որ Ֆրանսիայում լույս տեսնող «Եզդի» ամսագիրը աշխարհի ամենահայտնի ազգությամբ եզդի մարզիկների առաջին եռյակում նշել է հենց Ռոման Ամոյանին, նաեւ Հայաստանում ծնված, բայց ներկայումս Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող բռնցքամարտիկ Միշա Ալոյանին ու քիքբոքսինգի մրցաշարերում մեծ հաջողությունների հասած Ամար Սուլոեւին:


հղում`
http://www.armtimes.com/23974

ԵԶԴԻՆԵՐ


05/04/2011
ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ


Եզդիների թիվն աշխարհում անցնում է երեք միլիոնից։ Հայաստանում նրանք, Եզդիների ազգային միության տվյալներով, 61 հազար են, պաշտոնական տվյալներով` այդ թիվը 41 հազարի սահմաններում է, մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Էզդիխանա» թերթի խմբագիր, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի երիտասարդական հարցերի գծով տեղակալ ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԸ։ Այս տարբերությունը Խ. Հաջոյանը պայմանավորում է շատ եզդիների քրդացման հանգամանքով. «Մենք հաշվում ենք արմատներով եզդիներին, իսկ պետական վիճակագրությունը հիմնվում է ազգային պատկանելության մասին այդ մարդկանց հայտարարությունների վրա։ Կան եզդիներ, որոնք Հայաստանում շեղվել են ճանապարհից և քրդացել են, այսինքն՝ մուսուլմանացել»,- ասում է «Էզդիխանա» թերթի խմբագիրը։ Ըստ Խ. Հաջոյանի` եզդիները փոխում են ազգությունը՝ գայթակղվելով գումարով. «Քրդական բանվորական կուսակցությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում՝ քրդացման նպատակով հսկայական գումարներ հատկացնելով եզդիներին։ Եզդիներն ունեն հին պատմություն, դարեր ի վեր նրանք բնակվել են Հյուսիսային Իրաքում։ Քրդացնելով եզդիներին՝ քրդերը ցանկանում են աշխարհին ներկայանալ որպես այդ տարածքների բնիկներ և պետություն պահանջել աշխարհից»։

Խդր Հաջոյանը նշում է, որ 2007 թ. օգոստոսի 14-15-ին քրդերը շուրջ 1000 եզդիներ կոտորեցին, եզդիական երկու գյուղ հրի մատնվեց. «Եզդիական համայնքն այդ ամենը դատապարտող ցույցեր անցկացրեց Հայաստանում։ Սակայն մի ցավոտ խնդիր կա. եզդիները միահամուռ չեն, ամեն մեկն իր խնդիրներով է զբաղված, ազգային հարցերի շուրջ միաբանվելու, Եզդիստան պետություն ստեղծելու մասին չեն մտածում»։
Բնականաբար, եզդիները պայքարում են քրդացման դեմ, և պայքարի ձևերից մեկն էլ, ըստ Խ. Հաջոյանի, եզդիների կրթվելը, սեփական պատմությունը, գիր-գրականությունն ուսումնասիրելն է։ Նախկինում նրանք կրթությունը մեղք են համարել։ Դարեր առաջ արաբները ցանկացել են մուսուլմանացնել եզդիներին, և եզդի ցեղապետերից մեկը որոշում է ընդունել եզդիներին կրթության չտալ՝ ձուլվելուց խուսափելու համար։ Կրթություն էին ստանում միայն շեխերը։


Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ, ինչպես նաև Հասան Թամոյանի օգնությամբ վերջերս տպագրվել են եզդիերեն դասագրքեր։ Հայաստանի 30 հայկական դպրոցների 1-7-րդ դասարաններում դասավանդվում է եզդիերեն։ Այժմ աշխատանքներ են տարվում բարձր դասարանների համար նախատեսված դասագրքեր հրատարակելու ուղղությամբ։ Հայաստանում եզդիերենի մասնագետները մշտապես վերապատրաստվում են։ Կրթական խնդիրներն ուշադրության կենտրոնում են, քանի որ եզդիները քաջ գիտակցում են, որ անհրաժեշտ են բարձրակարգ կադրեր՝ իրենց մշակույթը, կրթությունը պահպանելու ու զարգացնելու համար։


«Հայաստանի Հանրապետությունում եզդիներն ազգային մշակույթի պահպանման հարցում մեծ առավելություններ ունեն։ Հայաստանը մենք համարում ենք մեր մշակութային կենտրոնը, քանի որ այստեղ ունենք ազգային թերթ, ռադիոհաղորդում, Ազիզ Թամոյանի անվան պարային անսամբլ, կազմակերպվում են ազգային փոքրամասնություններին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որտեղ ներկայացվում է եզդիական մշակույթը»,- ասում է «Էզդիխանա» թերթի խմբագիրը։
Եզդիները ոչ միայն ապրում են իրենց համայնքում և իրենց խնդիրներով, այլև ներգրավված են հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում։ Նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել արցախյան պատերազմում։ Ավելի քան 500 եզդի, Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ, հայերի հետ կողք կողքի մասնակցել է ազատագրական այդ պայքարին, մոտ 30-ը զոհվել է հանուն Արցախի ազատագրման։


Հայաստանում եզդիները հիմնականում բնակվում են Արագածոտնի մարզում, այստեղ կան գյուղեր, որոնք բնակեցված են միայն եզդիներով։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է։ Հայաստանցի եզդիների շրջանում արտագաղթ նույնպես կա, պատճառը, ինչպես և հայերի մոտ, սոցիալական է։ Ձուլման վտանգը եզդիների մոտ շատ մեծ է, հատկապես Ռուսաստանում։


Խառն ամուսնությունները չեն թույլատրվում։ Այստեղ մեծ մեղք է ոչ միայն այլազգիների հետ, այլև եզդիական կաստաների միջև ամուսնությունը։ Ասել է՝ չի թույլատրվում, որ մրիդը (աշխարհիկ) ամուսնանա փիրի (հոգևոր դասի ներկայացուցիչ) հետ և հակառակը` մրիդը ամուսնանա շեխի (նույնպես հոգևոր դասի ներկայացուցիչ) կամ շեխը` փիրի հետ։
Ըստ Խ. Հաջոյանի, եզդիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են, կրոնը` Շարֆադին, արմատները Հնդկաստանի Բոմբեյ քաղաքից են։ Ընդ որում, եզդիական բանահյուսության մեջ նույնպես այդ մասին բազմիցս նշվում է։ Եզդիներն ունեն երկու սուրբ գիրք՝ Սև մատյան և Գիրք հայտնության, որը 1000-ական թվականներին գրել է Շիխադին։ Նրա գրչին է պատկանում նաև եզդիների կրոնական սահմանադրությունը (Հադսադ)։ Նրա շնորհիվ պահպանվել են եզդիների ավանդույթները, կրոնական օրենքները, աղոթքները Սուրբ գրքի մեջ, որն այսօր Իրաքի հյուսիսային մասում է՝ եզդիների գլխավոր սրբավայր Լալըշում։



Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ


ՀՂՈՒՄ`


http://idefacto.am/page.php?section=3

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More