English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label president. Show all posts
Showing posts with label president. Show all posts

Sunday, February 10, 2013

Հանդիպում - Встреча

Armenian
Հանդիպում

From right - Sargis Ghazaryan, Khdr Hajoyan,
Aziz Tamoyan and Enzo Mangini
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ոչ պաշտոնական, ընդունել է Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին և Իտալիայից ժամանած լրագրող` Էնզո Մանգինիին: Միության նախագահ Ա. Թամոյանը և նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանի կողմից, հյուրերին ներկայացվել է եզդիների պատմության, կրոնի, մշակութային առանձնահատկությունների և այլնի վերաբերյալ նյութեր: Միության նախագահ Ա. Թամոյանը իր շնորհակալական խոսքը հայտնեց, եզդիների մասին հետաքրքրվելու և եզդիներին մասին հոդվածներ գրելու կապակցությամբ, ինչպես նաև եզդիների պատմությունը, կրոնը, ավանդուները պրոպագանդելու համար: Հանդիպումը կայացավ ջերմ, բարեկամական մթնոլորտում:

-----------------------------------------------------------------------------------------
Russian
Встреча


Президент Национального союза Езидов Азиз Тамоян принял Чрезвычайного и Полномочного посла Армении в Италии Саргиса Газаряна и итальянского журналиста Энцо Мангини. Президент Союза  Тамоян и первый заместитель председателя Национального Союза Езидов Хдр Аджоян, гостям представили Езидскую историю, религию, культуру и т.д.

Президент Союза А. Тамоян выразил им свою благодарность, за интерес к Езидскому народу, за статьи, которые пишут, а также пропагандируют Езидскую историю и религию.

Встреча прошла в теплой и дружественной атмосфере.

Tuesday, January 15, 2013

Ազիզ Թամոյանը կոչ է անում եզդիներին սատարել Սերժ Սարգսյանին

Ազիզ Թամոյանը կոչ է անում եզդիներին սատարել 
Սերժ Սարգսյանին


Աշխարհի և Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը  եզդիներին կոչ է անում նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ 

Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսին: 

Նշենք, որ 2013 թվականի հունվարի 14-ին տեղի էր ունեցել Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը, որին իրենց մասնակցությունն էին բերել Միության Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերի մասնաճյուղերի ներկայացուցիչները: Նիստի օրակարգում եղել է մեկ հարց.  Միության և նրա կառույցների վերաբերմունքը 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների նկատմամբ: Ելույթներով հանդես են եկել Միության բոլոր կառույցների ներկայացուցիչները և միաձայն որոշել են կոչ անել Հայաստանի Հանրապետության եզդի համայնքին. պաշտպանելու ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը գալիք  նախագահական ընտրություններում:

Ելույթներում ասվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուշադիր ու հոգատար է եղել հանրապետության բոլոր ազգային փոքրամասնությունների, հատկապես` թվով ամենամեծ` եզդի համայնքի նկատմամբ և ժամանակին լուծում է տվել նրա ազգային-մշակութային խնդիրներին:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More