English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label yezidis. Show all posts
Showing posts with label yezidis. Show all posts

Sunday, February 10, 2013

Հանդիպում - Встреча

Armenian
Հանդիպում

From right - Sargis Ghazaryan, Khdr Hajoyan,
Aziz Tamoyan and Enzo Mangini
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ոչ պաշտոնական, ընդունել է Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին և Իտալիայից ժամանած լրագրող` Էնզո Մանգինիին: Միության նախագահ Ա. Թամոյանը և նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանի կողմից, հյուրերին ներկայացվել է եզդիների պատմության, կրոնի, մշակութային առանձնահատկությունների և այլնի վերաբերյալ նյութեր: Միության նախագահ Ա. Թամոյանը իր շնորհակալական խոսքը հայտնեց, եզդիների մասին հետաքրքրվելու և եզդիներին մասին հոդվածներ գրելու կապակցությամբ, ինչպես նաև եզդիների պատմությունը, կրոնը, ավանդուները պրոպագանդելու համար: Հանդիպումը կայացավ ջերմ, բարեկամական մթնոլորտում:

-----------------------------------------------------------------------------------------
Russian
Встреча


Президент Национального союза Езидов Азиз Тамоян принял Чрезвычайного и Полномочного посла Армении в Италии Саргиса Газаряна и итальянского журналиста Энцо Мангини. Президент Союза  Тамоян и первый заместитель председателя Национального Союза Езидов Хдр Аджоян, гостям представили Езидскую историю, религию, культуру и т.д.

Президент Союза А. Тамоян выразил им свою благодарность, за интерес к Езидскому народу, за статьи, которые пишут, а также пропагандируют Езидскую историю и религию.

Встреча прошла в теплой и дружественной атмосфере.

Thursday, October 18, 2012

The Arrest of the Yezidi Clan Leader


English

The Arrest of the Yezidi Clan Leader Mr. Khoudeida Abraham Fendi by the KRG's Brutal Regime in Sinjar


On October 15, 2012; Mr. Khoudeida Ibrahim Fendi, the clan leader of the Al-Waskan tribe of Sumouqa in Huttin village (Dugorke) was arrested by the KRG’s Asayish (security forces). Mr. Fendi was arrested because he was working and defending the Yezidis rights in Northern Iraq and particularly in Sinjar region, where the Yezidis human rights are being abused by the KRG.

Mr. Fendi’s arrest came, after the KRG’s (KDP headquarter in Sinjar) plan failed to convert Mr. Fendi and push him to join the KDP (Kurdistan Democratic Party) and work for the KRG interests in the Sinjar region and stop defending the Yezidis issue. But despite all the KRG’s financial and logistical offer; Mr. Fendi refused to work for the KRG’s unjust political regime against his own Yezidi people.

Mr. Fendi, is still being held in the KRG’s detention centre that belongs to Barzani’s KDP in Sinjar city. As you know the KRG’s “Psychological warfare” continues against the Yezidis in Northern Iraq since the fall of the previous regime in 2003.

Therefore, we Yezidi Human Rights Organization-International are urgently asking  the International Community to put pressure on the KRG to stop its evil tactics and psychological warfare against the innocent Yezidis in Northern Iraq, who have suffered for centuries under these types of unjust policies of the extremist and radical organizations such as the KRG and Al-Qaeda’s current policies.

If you have any question please do not hesitate to contact: info@yezidihumanrights.org


Yezidi Human Rights Organization-International

-------------------------------------------------------------------------------------
Russian


Арест Лидера Клана Эзидов г. Худеда Ибраим Фенди Зверским Режимом KRG в Синджаре. 


15 октября 2012; г. Худеда Ибраим Фенди, лидер клана племени Симока в деревне Хуттин (Dugorke) был арестован «Asayish» KRG (силы безопасности). Г. Фенди был арестован, потому что он активный защитник Прав Езидов, в Северном Ираке и особенно в области Синджар, где Правами Езидов злоупотребляет KRG. 

Арест г. Фенди произошел, после того, как KRG (KDP штаб-квартира в Синджаре) не осуществил план по его вербовке, они не смогли его вынудить сотрудничать с KDP (Курдистанская Демократическая Партия) и работать для интересов KRG, в области Синджар, и так же не смогли остановить его защищать Права Езидов. KRG Ему было предложено как финансы, так и благополучное социальное положение; Г. Фенди отказался работать на несправедливый политический режим KRG против собственного народа – Езидов!. 

Г. Фенди, все еще находится в исправительном учреждении KRG, которое принадлежит KDP Барзани, в городе Синджар. Поскольку Вы знаете, что “Психологическая война KRG” продолжается против Езидов, в Северном Ираке начиная с самого падения предыдущего режима в 2003. 

Поэтому, мы, Международная Организация Прав Езидов срочно просим, чтобы Международное Сообщество оказало давление на KRG, чтобы остановить его злую тактику и психологическую войну против невинного Езидского народа, в Северном Ираке, которые пострадали в течение многих столетий, под этими типовыми несправедливой политики экстремистских и радикальных организаций, таких как KRG и текущая политика Аль-Каиды. 

Если у Вас есть какой-нибудь вопрос, пожалуйста свяжитесь: info@yezidihumanrights.org 



Wednesday, April 25, 2012

Եզդիները դատապարտում են ցեղասպանությունը

Ո՞ւր է Էրմենիստանը… Ազիզ Թամոյան


97 տարի առաջ Թուրքիան բարբարոսաբար վերաբերեց հայ և եզդի ազգերին` կոտորելով 1.5 միլիոն հայ և 500 հազար եզդի, ինչը դատապարտելի է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:


Նրա խոսքով` ամբողջ աշխարհը պետք է դատապարտի այդ ծանր հանցագործությունը, որպեսզի աշխարհում այլևս ցեղասպանություներ չլինեն: «Այսօրվա դրությամբ Արևմտյան Հայաստանում ապրած հայերից և եզդիներից շատ քչերն են մնացել. ո՞ւր են նրանք, ի՞նչ են եղել, ո՞ւր է Էրմենիստանը»,- ասաց Ա.Թամոյանը:

Վերջինս գտնում է, որ ուշ թե շուտ Թուրքիան ընդունելու է իր կատարած ոճրագործությունը, չնայած որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի ընդունում իր նախնիների արածը: «Նրանք հանդես են գալիս ժխտողական քաղաքականությամբ, բայց կան հստակ փաստեր` Սևրի պայմանագիրը»,- ընդգծեց Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահը:

Tuesday, April 3, 2012

Велики твои, Господи, промыслы!

Велики твои, Господи, промыслы! 


Велики твои, Господи, промыслы!
Безграничны твои чудеса. 
Пусть же эти хвалебные повести
Освещают святые глаза. 
Лишь по воле Хуаде мы рождаемся,
И по воле – уходим с пути. 
Мы грешим, но, как прежде, стараемся
Вместе с истиной в сердце идти. 
Каждый год по завету небесному 
Наступает прекрасный адар.
Он сливается с птичьими песнями. 
Он – весны молодеющей дар. 

Разливаются реки шумящие, 
И ручьи чистой лентой текут. 
И природу весенне-звенящую 
Пробуждения новые ждут. 
Лишь весной к нам идет пробуждение. 
И зима собирается прочь.
И Господне грядет провидение – 
Отмечаем мы Сарсале Клоч. 
Чтоб деревья проснулись унылые, 
И земля приоделась в луга. 
И лучи в облаках желтокрылые 
Растопили седые снега. 

Есть обычай народа езидского- 
Мы печем наш священный пирог. 
И родному, и по сердцу близкому 
Отдаем мы заветный кусок. 
А хозяйка, как издавна водится, 
Будет бусинку в клоч наш кидать. 
Кто найдет – у того все исполнится, 
И прибудет к нему благодать. 

Наш кулич мы разделим, как в древности. 
Половину – оставим родным. 
А другую – в честь веры и верности 
Отдаем мы по праву святым. 
Мы с рожденья до трепетной старости 
Имена их священные чтим. 
Просим мудрости, милости, радости 
На житейском тяжелом пути. 

Автор: Анастасия Шаклеина
Езидская група ''КАНИА СПИ''

Saturday, March 24, 2012

32-ամյա աղջկա դիակը գտել են տան նկուղում` կախված վիճակում. տանիքում կախվել է նաեւ 46-ամյա Խըդըրը

 32-ամյա աղջկա դիակը գտել են տան նկուղում` կախված վիճակում. տանիքում կախվել է նաեւ 46-ամյա Խըդըրը



Այսօր` մարտի 24-ին, տարբեր ժամերի ինքնասպանության դեպքեր են տեղի ունեցել Շիրակի եւ Արմավիրի մարզերում:


Ժամը 16:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ազատան գյուղում իր տան տանիքում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 46-ամյա Խըդըր Յուսուբյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեր տեղեկություններով, Խըդըր Յուսուբյանը տառապում էր հոգեկան հիվանդությամբ:

Իսկ առավոտյան Էջմիածին քաղաքում 32-ամյա մի աղջիկ իրենց տան նկուղում դարձյալ ինքնասպանություն է գործել` կախվելու միջոցով:

Wednesday, August 3, 2011

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ…


Ապրելով հայ ժողովրդի ծոցում՝ եզդի ժողովուրդը դարեր շարունակ հավասարապես կիսել է ինչպես խաղաղ ու ուրախ օրերի երջանկությունը, այնպես էլ ծանր օրերի դժվարությունները։ Եզդի ժողովրդի ճակատագիրը հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում սերտորեն եւ անքակտելիորեն կապված է եղել հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագրի հետ։ Դրա վառ ապացույցը դարձավ Արցախյան շարժումն ու պատերազմը։ Եզդիները միացան հայ ժողովրդի ազատագրական պայքարին ճիշտ այնպես, ինչպես 1915թ. աշխարհամարտին նրանք իրենց ճակատագիրը կապեցին հայ ժողովրդի հետ եւ չսխալվեցին։ Ինչպես դարասկզբին Սարդարապատը դարձավ հայ եւ եզդի ժողովուրդների փորձաքարը, այդպես էլ Արցախը դարձավ երկու ժողովուրդների նորօրյա բարեկամության վկայագիրը։

Եզդի ժողովրդի մեծ զավակ, աշխարհի եւ ՀՀ եզդիների ազգային միությունների նախագահ, եզդիների ազգային պատմագիտության եւ աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր, եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս Ազիզ Թամոյանը արժանիորեն շարունակեց եզդի ժողովրդի լեգենդար զավակ Ջհանգիր Աղայի գործը, որը նախորդ դարի առաջին տասնամյակին չխնայելով կյանքն ու ունեցվածքը, անվարան կանգնեց հայ ժողովրդին կողքին, մասնակցեց Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերին եւ իր ու իր ժողովրդի անունները հավերժորեն թողեց ոչ միայն եզդի, այլեւ հայ ժողովրդի հիշողության մեջ։

Ազիզ Թամոյանի, կամ, ինչպես եզդի ժողովուրդն է նրան անվանում, Ազիզե Ամարի, ժողովրդի առաջնորդի եւ զորավարի տաղանդը փայլեց հատկապես Արցախյան շարժման ընթացքում։ Նա իր խելամիտ ու հեռատես գործողություններով նոր էջ բացեց եզդի եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ՝ դառնալով այդ մեծ բարեկամության խորհրդանիշը։

Երբեք չեն մոռացվի Ազիզ Թամոյանի ելույթները Կոտայքի մարզի Զովունի գյուղում եզդիական Ամո թաղամասում տեղի ունեցած հանրահավաքներում, երբ նա բարձրաձայն արտահայտեց իր ժողովրդի կամքը՝ կանգնել հայ ազատատենչ եղբայրների կողքին եւ միասին կռել հաղթանակը։ Այդ հանրահավաքներում, որին մասնակցում էին հազարավոր եզդիներ, Ազիզ Թամոյանն իր կրակոտ ու սրտառուչ խոսքով ոտքի հանեց իր ազգակից երիտասարդներին ու ծերերին։ Հանրահավաքային ալիքը Կոտայքի մարզի Ամո թաղամասից անցնում է հանրապետության մյուս եզդիաբնակ շրջանները։ Եվ ամենուրեք՝ Արտաշատում եւ Արմավիրում, Արարատյան դաշտի եզդիաբնակ գյուղերում Ազիզ Թամոյանը ոգեշնչում է երիտասարդությանը եւ կազմակերպում կամավորական ջոկատ ու տանում պայքարի՝ հանուն ազատության եւ հաղթանակի։ Եվ եզդի կամավորական ջոկատը իրենց առաջնորդի հրամանատարությամբ առաջին մկրտությունն ստանում է Երասխավանի մարտերում, այնուհետեւ ակտիվ մասնակցություն է բերում Ոսկեպարի պաշտպանական գործողությունների ժամանակ։

Եզդի կամավորականները միաժամանակ համագործակցել են հայկական ջոկատների, մասնավորապես «Սասունցի Դավիթ» ջոկատի հետ՝ օժանդակելով զենքով եւ զինամթերքով։ Թամոյանի գլխավորած ջոկատում ընդգրկված են եղել տարբեր տարիքի մոտ 500 ազատամարտիկ եզդիներ, որոնք հայկական ջոկատների հետ միասին մասնակցել են Նոյեմբերյանի, Կրասնոսելսկի շրջանների մարտական գործողություններին։ Ակնառու է եղել նրանց ավանդը ինչպես Լաչինի միջանցքի, այնպես էլ Մարտակերտի եւ Հադրութի շրջանների մի շարք բնակավայրերի ազատագրման մարտերում։ Ընդհանուր թշնամու դեմ պայքարում 30-ից ավելի եզդի քաջորդիներ զոհվեցին՝ հերոսացնելով իրենց եւ իրենց սնող ժողովրդին։ Նրանցից 3-ի՝ Իսմայի Շառոյանի, Թեմուր Զեյդինյանի եւ Գագիկ Հաջոյանի աճյունները հանգչում են Եռաբլուրում՝ Արցախյան ազատամարտի հայ հերոսների կողքին։

Արցախյան ազատամարտի եզդի կամավորականների եւ նրանց առաջնորդի վաստակը չի մոռացվել ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ հայ ժողովրդի հիշողությունից։ Արցախյան ազատամարտում ունեցած մեծ ներդրման համար վերջերս մոտ 10 եզդի ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պաշտպանության նախարարության մեդալների։ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով տարբեր կարգի մեդալների են արժանացել ազատամարտիկներ Ռզա Օզմանյանը, Ռզգան Մուրադյանը, Ռուստամ Բրոյանը, Մշիր Նադոյանը, Ուսուբ Սարհանգյանը, Ռզգո Սարհանգյանը, Մաջիթ Թամոյանը, Օզման Քալոյանը եւ կին ազատամարտիկ Ասյա Խատոյանը։ Արժանին է մատուցվել նաեւ եզդի ժողովրդի հմուտ ու խոհեմ առաջնորդին ու զորավարին՝ Ազիզ Թամոյանին։ Ժողովուրդը իր աննկուն ու քաջ որդուն երկու անգամ՝ 1992 եւ 2007թթ. շնորհել է ազգային հերոսի պատվավոր կոչումը։ Բարձր է գնահատվել նրա սխրանքը նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից. նա պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։

-Այս բարձր պարգեւներն ինձ են տրված,- «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» գրքում գրում է Ազիզ Թամոյանը,- սակայն դրանք առաջին հերթին պատկանում են մեր ամբողջ ժողովրդին՝ աշխարհի բոլոր եզդիներին։ Այս պարգեւները Արցախյան ազատամարտում մեր փոքրաթիվ ժողովրդի ունեցած ակտիվ մասնակցության գնահատումն է։ Դրանք Հայաստանի իշխանությունների եւ հայ ժողովրդի ազգային փոքրամասնությունների նկատմամբ ունեցած հարգանքի վկայությունն են, եւ դա չի կարող անարձագանք մնալ մեր ժողովրդի կողմից։ Մեր ավանդապաշտ ու ավանդապահ ժողովուրդը հայ ժողովրդին հավասար վաստակել է այս հողի վրա ապրելու եւ բարգավաճելու իրավունքը։

Այսպիսին է եզդի ժողովուրդը, եւ այսպիսին է այդ ժողովրդի արժանի զավակ Ազիզ Թամոյանը։ Եվ ահա ինչու հայ ժողովուրդը գիտե ամուր սեղմել եղբայրաբար մեկնված ձեռքը։ Ըստ Ազիզ Թամոյանի, թեեւ եզդիների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է երկու միլիոնը, բայց եւ այնպես միայն Հայաստանում ապրող մոտ 41 հազար եզդի բնակչությունն ունի ազգային, հոգեւոր, գիտամշակութային կյանքով ապրելու բոլոր հնարավորությունները. «Մեր կենտրոնական սրբավայրը գտնվում է Հյուսիսային Իրաքում՝ Եզդիստանի տարածքում, Լալըշ կոչվող վայրում, որտեղ, սակայն, մենք զրկված ենք որեւէ հոգեւոր-մշակութային կյանք կազմակերպելուց։ Մինչդեռ Հայաստանում մենք ունենք թերթ, ամենօրյա ռադիոհաղորդումներ։ Իսկ ամենակարեւորը՝ 2002թ. մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովը ճանաչեց եզդիների լեզուն։ Դա հաստատեց եւ ընդունեց նաեւ Եվրախորհուրդը։ Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ` եզդի երեխաների համար դասագրքեր են ստեղծվում եւ այլն։

Ազիզ Թամոյանը ուսել է իր ժողովրդի առաջնորդը լինելու ծանր լուծն  ու ի պատիվ իրեն ահա երկու տասնամյակ նվիրումով ու փառքով առաջ է տանում։ Եվ կարելի է առանց վարանելու ասել, որ նա, որպես սեփական ժողովրդի ծոցից դուրս եկած առաջնորդ, ամեն ինչ արել է՝ ճանաչել տալու համար իր փոքրաթիվ ազգն ու կարողացել է վառ պահել նրա հավատը գալիք լուսեղեն օրերի հանդեպ։


Թերեւս քչերն իմանան, որ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը եղել է եզդի ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը։ Հայտնի է, որ նա շատ մտերիմ շփումներ է ունեցել եզդի համայնքի ներկայացուցիչների հետ, հատկապես երկար զրուցել եզդի ցեղապետների հետ, ծանոթացել, գրի առել այդ ժողովրդի բանավոր ստեղծագործությունները, ժողովրդական զրույցներն ու ավանդությունները։ Աբովյանին հատկապես հետաքրքրել է հայ եւ եզդի ժողովրդի զենքի բարեկամությունը։ Ահա թե նա ինչպիսի տողեր է գրել Շեյխ Միրզայի եւ Քեշիշ Պոլոյի (քահանա Պողոս) ռազմական համագործակցության մասին. «Ինչպես պատմում է ականատեսներից մեկը, դեռեւս նորերս արիության ու քաջագործության հրաշքներ են ցույց տվել եզդի ցեղապետ Միրզա Աղան ու հայ Պողոս քահանան։ 1828թ. Ռադովան բերդի մոտերքում՝ Մոսուլից ոչ հեռու, յուրաքանչյուրն իր համայնքով մոտենում է թուրքերի ու քրդերի 30 հազար զինվորից բաղկացած բանակին եւ իրենց փոքրիկ զորամասերով գրեթե ոչնչացնում նրանց ամբողջ բանակը»: Ավելին, Խաչատուր Աբովյանը գրի է առել հայ եւ եզդի հերոսներ Պողոս քահանայի եւ Միրզա Աղայի սխրագործությունները փառաբանող երգը, որ եզդիները երգել են ու դեռ երգում են։ Ներկայացնում ենք Խաչատուր Աբովյանի գրառած երգն ամբողջությամբ։

Ռադովանում սունկ է բուսնում,
Միրզա-աղայի ձին խրխնջում է։
Քեշիշ Պոլոն գոչեց Շեխ-Ղասումին.
«
Ես ոչնչացրի քո բանակը,
Գլխատեցի նիզակներով զինված երեսուն դերվիշ»:
Ռադովանի մոտով գետ է հոսում։
Շեխ-Ղասումի բանակը նրա միջով անցավ։
Քաջ Միրզա աղան եւ Քեշիշ Պոլոն
գոչեցին նրանց. «Մենք ձեզնից
նիզակահարել ենք հազար ձիավոր»:

Ռադովանում կան խաղողի այգիներ,
Շեխ-Ղասումի բանակը ներս մտավ այնտեղ,
Քեշիշ Պոլոն գոչեց նրան.
«
Ձեր գլուխները սոխի գլուխներ են մեզ համար»:

Դոլանում թուզ է բուսնում,
Շղթայակապ է Միչոյի սուրը։
Միչոն կանչեց. «Աստված է վկա,
ի՛մ քաջեր, ի՛մ եղբայրներ։
Մեր նիզակները ջախջախվել են,
Ատրճանակների կայծքարերը կոտրատվել են,
Սրերը ձեռքներդ առե՛ք
Եվ պաշտպանեցե՛ք մեր ընտանիքի թիկունքը։
Ոտքի կանգնեցրե՛ք Միչոյին։
Գոտեպնդե՛ք նրան սրով Մսուրի,
Որպեսզի անհավատը սարսափի
Եվ մեզ չբռնի»:


ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր

հղում`  
http://www.hayzinvor.am/4856.html#


PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More