Ո՞ւր է Էրմենիստանը… Ազիզ Թամոյան
97 տարի առաջ Թուրքիան բարբարոսաբար վերաբերեց հայ և եզդի ազգերին` կոտորելով 1.5 միլիոն հայ և 500 հազար եզդի, ինչը դատապարտելի է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Նրա խոսքով` ամբողջ աշխարհը պետք է դատապարտի այդ ծանր հանցագործությունը, որպեսզի աշխարհում այլևս ցեղասպանություներ չլինեն: «Այսօրվա դրությամբ Արևմտյան Հայաստանում ապրած հայերից և եզդիներից շատ քչերն են մնացել. ո՞ւր են նրանք, ի՞նչ են եղել, ո՞ւր է Էրմենիստանը»,- ասաց Ա.Թամոյանը:
Վերջինս գտնում է, որ ուշ թե շուտ Թուրքիան ընդունելու է իր կատարած ոճրագործությունը, չնայած որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի ընդունում իր նախնիների արածը: «Նրանք հանդես են գալիս ժխտողական քաղաքականությամբ, բայց կան հստակ փաստեր` Սևրի պայմանագիրը»,- ընդգծեց Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահը:
0 comments:
Post a Comment