English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label ugo. Show all posts
Showing posts with label ugo. Show all posts

Sunday, January 1, 2012

Եզդի բռնցքամարտիկը հանկարծամահ է եղել



Edo Tamoyan
Ազգությամբ եզդի Էդո Թամոյանը ծնվել է 1989 թվականի մարտի 8-ին Հայաստանում: Ընտանիքում ամենափոքրն էր: 1997 թ. ընտանիքով տեղափոխվում են Գերմանիայի դաշնային Հանրապետություն: Այնուհետև 4 տարի անց տեղափոխվում են Շվեդիա: Էդո Թամոյանը մեծացել է Շվեդիայի հարավ-արևմուտքում գտնվող Հալմսթադ քաղաքում: 2002 թ. սկսում է զբաղվել բռնցքամարտով, իր սկզբնական մարզիչը եղել է Մարիո Լանդոն` ով ստանում է ուղեղի կատված, ինչի պատճառով Էդո Թամոյանը շատ մեծ հիասթափություն է ապրում և ահագին ժամանակ ետ մնում մարզումներից: Ստեղծում է իր անհատական գործը
Edo Tamoyan awards
From right - Edo Tamoyan
From Left - Edo Tamoyan

Որից հետո  նա կրկին զբաղվում է բռնցքամարտով, մարզվում է նիգերիացի մարզիչ Ուգո Ուգոկուռոյի մոտ: Իր մարզիչ Ուգո Ուգոկուռոն իր կարծիքն է հայտնել նրա մասին ասել է. «նա ռինգում ցուցադրում եր իսկական մենամարտ և հանդիսատեսին գրավում էր իր խաղով»:
Էդո Թամոյանը սիրողական բռնցքամարտում ունեցել է 28 մենամարտ, որից 26-ը ավարտել է հաղթանակով և 2-ը պարտությամբ: Մեկ անգամ պարտություն կրելով Շվեդիայում հայտնի բռնցքամարտիկ Թոբիաս Փերսոնից, այնուհետև Էդո Թամոյանը պատասխան մենամարտերի ժամանակ եռակի անգամ հաղթանակ է տանում շվեդ բռնցքամարտիկ Թոբիաս Փերսոնից:

04.02.2007թ. Շվեդիայի առաջնության եզրափակիչ մենամարտում պարտություն կրելով Արամ Բահրամանդից, գրավելով երկրորդ տեղը: Երեք տարվա ընթացքում դառնում է Սկանդինավիայի լավագույն բռնցքամարտիկը: Իրեն իր բռնցքամարտի ակումբում հաճախ կոչում էին ‘’Պրինց Նասին’’ ով հայտնի բռնցքամարտիկ էր: Նա սիրված է եղել ոչ միայն իր ընտանիքի, այլև իր ուսուցիչների և ընկերների կողմից: Նա չափազանց բարի, օժտված էր մարդկային բոլոր լավ հատկանիշներով, օգնության ձեռք եր մեկնում բոլորին և վերջում նոր մտածում իր մասին, այդ իսկ պատճառով նա սիրված էր բոլորի կողմից: Էդո Թամոյանը այնուհետև իր ‘’HBS’’ ակումբից տեղափոխվում է ‘’HAIS’’ ակումբ

Էդո Թամոյանը մահացել է 01.01.2012 թ. Նոր տարվա առավոտյան ժամը 06:00-ին, նրա մայրը նրան գտնում է մահացած իր ննջասենյակում:  

http://www.yezdistan.com  կայքի ադմինիստրացիան հայտնում է խորին ցավակցությունները մեծարգո Թամոյանների ընտանիքին:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More