English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Friday, February 24, 2012

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԵՐԻԿՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԵՐԻԿՈՒՄ


From Right - Khdr Hajoyan, Tatevik Khachatryan,
Tehmine Babayan, Karen Badalyan
2012 թվականի փետրվարի 24-ին ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' ՀԿ-ն ''Եզդիների ազգային միության'' հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի գյուղապետարանի աջակցությամբ կազմակերպեց թեմատիկ հանդիպում ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի եզդիների հետ` «ազգային փոքրամասնությունների իրավունքների և բազմազանության խթանումը Հայաստանում» թեմայով: Նշենք, որ Ֆերիկ գյուղը բնակեցված է միայն եզդիներով: Քննարկման հիմնական թեմաներն էին`

1.     Ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում:
2. Խթանել  ազգային փոքրամասնությունների զարգացմանը, իրավունքների իմացությանը և կարողությունների զարգացմանը:
3.     Գենդերային հավասարությանը:
4. Գործընկերություն և  Համագործակցություն ՀՀ-ում տարբեր ազգային փոքրամասնությունների միջև:





Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալ, ''Էզդիխանա'' թերթի խմբագիր Խդր Հաջոյանը` ներկայացնելով եզդիների ազգային պատմությունը, ինչպես նաև Եզդիների ազգային միության գործունեությունը: Այնուհետև ելույթներ ունեցան ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' ՀԿ նախագահ Կարեն Բադալյանը, փոքրամասնությունների ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը և Թեհմինե Բաբայանը:

Քննարկման ընթացքում խոսվեց նաև գյուղի եզդիական համայնքի խնդիրներից:

Friday, February 17, 2012

Շնորհավոր Խդր Նավիի Տոնը

Խըդըր Նավի (Խըդըր Էյլազ)
Տոն


President Yezidi National
Union of the World
Aziz Tamoyan
Տոնի առթիվ Եզդիների ազգային միության նախագահ, Եզդիների աստվածաբանության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր պր. Ազիզ Թամոյանը իր շնորհավորանքն է հղում Եզդի ժողովրդին`
ցանկանալով սեր, երջանկություն, առողջություն և համախմբում:


2012 թվականի Փետրվարի 17-ին Ուրբաթ օրը Խըդըր Նավիի (Խըդըր Էյլազի) տոնն է:


Յուրաքնչյուր տարվա փետրվարի 13-ից հետո եկող շաբաթվա առաջին երկուշաբթի օրը մատաղ են անում, սակայն նոր վախճանվածների ընտանիքները ծոմ են պահում հանգուցյալների համար (բարվա Ռադըվըն), իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորը (ռադըվնը պաշիվե):


Ուրբաթ օրը Խըդըր Նավիի (Խըդըր Էյլազի) տոնն է:


Ծոմի երեք օրերի ընթացքում  շեխերից կամ փիրերից մեկը պարտադիր կարգով պետք է այցելի գերեզմանատուն, աղոթք կարդա հանգուցյալների համար  (ղավըլ ու բայթ):Ծոմից առաջ, կիրակի լույս երկուշաբթի արթնանում են  ժամը 4-5-ը, ուտում-խմում են, չոգտագործելով սակայն կանեփ, կաղամբ խոզի միս: Լույսը չբացված քնում են մինչև առավոտվա 9-10-ը: Մութն ընկնելուց հետո արդեն կարող են ուտել, խմել ուրախանալ: Ծոմ օրերին ցերեկով չի կարելի ուտել, խմել, ծխել, քնել, ծամոն ծամել, չի կարելի շոր լվանալ, լողանալ, տղամարդիկ իրավունք չունեն սափրվելու, կնոջ անկողին մտնելու: 


Khdr Navi (Khdr Eylaz)
Մութն ընկնելուն պես սնվում են, քնում ու դեռ լույսը չբացված` նորից են սնվում (բարվա Ռադըվըն)  և այսպես շարունակ` 3-4 օր: Երբ երեկոյան աղոթք են անում, սովորաբար ասում են` ղաբուլ վը ռոժյա ուը, այսինքն` ընդունելի լինի ձեր ծոմը: Հինգշաբթի երեկոյան գնում են սպասավորների` շեխերի ու փիրերի տուն, համբուրում են օջախները, սրբերը և այնտեղ դրամ են թողնում, այսպիսով մեղքերի թողություն հայցում և սրբագործվում:


Հինգշաբթի օրվա գիշերը բոլորն ուրախանում են, նվագում, զվարճանում, զուռնա-դհոլ են հնչեցնում, և իհարկե մինչև լույս չեն քնում: Այդ գիշերը կոչվում է Լայլա Կադըր: Նույն գիշերը երեխաները տնից-տուն շրջելով` երդիքներից իջեցնում են թելից կապված տոպրակներ, որոնք լցված են մրգերով և քաղցրավենիքներով: Դա կոչվում է Դոլի Դանգ:


Միայն Խըդըր Նավիի` Խըդըր Էյլազի Լայլա Կադըրի գիշերը չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում (տոտկա շոռ), որ երազում տեսնեն իրենց ընտրյալին` ապագա ամուսնուն կամ կնոջը, պատի վրա ալյուրի մեջ թաթախված մատով նշան են անում (նիշանա Խըդըր Նավի), որպես թե նա գալու է, ուստի դիմավորում են:


Երեխաներն ու հիվանդներն ազատվում են բոլոր տեսակի ծիսակատարություններից, որոնք կատարվում են այդ օրերին: Նրանք կարող են ուտել, խմել, շարունակել իրենց առօրյա կյանքը: Տոնի օրը միմյանց տներ այցելելիս պետք է ներկայանալ նվերներով:



 Ուրբաթ օրը բուն տոնն է` Խըդըր Նավի` Խըդըր Էյլազ: Տոնը շարունակվում է շաբաթ օրը` արաֆաթ, որի ընթացքում բոլորը պարտադիր այցելում են գերեզմանատնեը` անպայման իրենց շեխի կամ փիրի հետ: Տոնը շարունակվում է նաև կիրակի օրը` շարաֆաթ: Ժողովուրդն ասում է` բըմբարակ վը այդա մըրիա ու զենդիա, այսինքն` շնորհավոր ապրողների ու հանգուցյալների տոնը:


Այդ Երեք օրվա ծոմերից առաջին օրը պետք է մատաղ անել, երեկոյան`դեռ մութը չընկած սինու մեջ դրված ամանով ճաշ ու մրգեղեն են տանում չքավոր հարևաններին` որպես Խըդըր Նավիի` Խըդըր Էյլազի խեր (պատարագ): Իսկ մեկ օր անց, հինգշաբթի օրը տալիս են հանգուցյալների հաց (նանե խերա մըրիա): Իսկ երբ գիշերները վեր են կենում (երեք գիշեր) նույն ձևով  հաց են տալիս` բապիրի պաշիվի: 


Khdr Hajoyan
Բապիրի պաշիվին այդ արարողության հրեշտակն է: Ծոմի բուն օրը` ուրբաթ, առավոտ վաղ, սինու մեջ ամանով ճաշ ու մրգեր են տանում հարևաններին` որպես Խըդըր Նավիի` Խըդըր Էյլազի հաց` պատարագ:Այդ սուրբ օրերը ազգային մեծ տոն է, բոլորը պարտադիր կարգով, նվերներով պետք է այցելեն այդ տարվա հանգուցյալների տները, ինչպես նաև միմյանց տները, իրար հետ  պետք է հաշտվեն բոլոր նեղացածները, խռովածները, վիրավորվածները: Չհաշտվողները չեն կարող եզդի համարվել:
Կայքի ադմինիստրացիան ի դեմս Խդր Հաջոյանի ևս միանում է շնորհավորանքին:

Thursday, February 9, 2012

Պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած եզդիները

Պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած եզդիները`
Ազիզ Թամոյանի Հրամանատարությամբ


ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, փետրվարի 9-ին 2012 թ. «ՀՀ Զինված Ուժեր 20 տարիե հոբելյանական հուշամեդալով  պարգևատրեց  ազգությամբ եզդի 10 ազատամարտիկների, որից 2-ը «մարտական  ծառայության» մեդալով: Միջոցառմանը ներկա էին գտնվում Եզդիների ազգային միության նախագահ` Ազիզ Թամոյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Շուշանիկ Սարատիկյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, ՀՀ Ազգային փոքրամասնությունների Հանրային խորհրդի ներկայացուցիչ Սլավիկ Ռաֆայելիսը, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի փարձագետ Սիաբանդ Բաքոյանը, Էզդիխանա թերթի խմբագիր Խդր Հաջոյանը (Թամոյան):

Ձախից աջ` Սլավիկ Ռաֆայելիս, Սիաբանդ Բաքոյան,
Ազիզ Թամոյան, Շուշանիկ Սարատիկյան

Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանն ասաց,  որ եզդիները ղարաբաղյան պատերազմում հերոսաբար մասնակցել են:


«Հայոց բանակն իր էությամբ եւ պատրաստակամությամբ բարձր հիմքերի վրա է դրված: Մեր բանակը հաղթող բանակ է: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։ Պատերազմից մենք հաղթանակով դուրս եկանք, թեև ցավը դեռևս չի մոռացվել։ Այսօր մենք խոնարհվում ենք նրանց շիրիմների առջև։ Եզդիները շարժմանը մասնակցելով՝ բարձր պահեցին մեր անունը», -միջոցառման ժամանակ նշեց  Ա. Թամոյանը:

Ձախից աջ` Սիաբանդ Բաքոյան, Ֆելիքս Պողոսյան,
Ազիզ Թամոյան, Խդր Հաջոյան, Ռուստամ Բրոյան


Նշենք նաև, որ Ղարաբաղյան պատերազմին Ազիզ Թամոյանի գլխավորությամբ մասնակցել է 500 եզդի ազատամարտիկներ, որից ունեցել են 30-ից ավելի զոհեր և անհայտ կորածներ:

«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մասնակցել ենք կռիվներին ամենաթեժ ժամանակահատվածում՝ 1990-1994թթ.։ Պատրաստ ենք հետագայում էլ մեծ նվիրվածությամբ գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,-վստահեցրին պարգևատրվածները։


Վերջում Ա.Թամոյանն իր երախտիքի խոսքը հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար պր. Սեյրան Օհանյանին, որը բազմաթիվ անգամ իր հարգանքն է ցուցաբերում ազգությամբ եզդի ազատամարտիկներին:


հղում`
http://armenpress.am/arm/news/679230/pargevatrvecin-xarabaxyan-paterazmin-masnakcats-ezdinery.html


PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More