ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2010 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտակարգ նիստ, նիստին ներկա էին գտնվում միության անդամները:
Խոր կսկիծով դիմում և ցավակցում ենք աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին, նրա եղբոր` Ահմադ Թամոյանի մահվան կապակցությամբ: Ահմադ Թամոյանը աշխատում էր եզդիների ազգային միությունում և իր ակտիվ մասնակցությունը բերեց Ղարաբաղյան պատերազմում, ազգային պատկանելության շարժմանը:
Ահմադ Թամոյանի մահվան լուրը հաղորդում ենք համայն աշխարհի եզդիներին, Ձեզ ներկայացնում ենք Ահմադ Թամոյանի կենսագրությունից մի հատված` Ահմադ Թամոյանը ծնվել է 1934 թվականին Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղում, ունի միջնակարգ կրթություն, ԽՍՀՄ- ի ժամանակ աշխատել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի և Զովաշենի կոլտնտեսություններում, որպես պահեստապետ, ՀՀ անկախացումից հետո աշխատել է եզդիների ազգային միությունում 1991-ից մինչև իր կյանքի վերջ, որպես նախագահի խորհրդական, ինչպես կոլեկտիվում այնպես ել եզդիական և հայկական համայնքներում մեծ հարգանք էր վայելում: Ահմադ Թամոյանը ուներ 10 զավակ, 6 տղա և 4 աղջիկ:
Այսօր եզդիների ազգային միությունը կրկին խոր կսկիծով ցավակցում է եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանին, Ահմադ Թամոյանի մահվան կապակցությամբ, նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում:
Ահմադ Թամոյանը վախճանվել է 28.10.2010, հուղարկավորությունը տեղի կունենա իր բնակավայր ՀՀ կոտայքի մարզի Ամո եզդիական գյուղի գերեզմանատանը 30.10.2010 ժամը 13:00-ին:
Եզդիների Ազգային Միություն` Հասան Թամոյան
Խըդըր Հաջոյան






