English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label ազգ. Show all posts
Showing posts with label ազգ. Show all posts

Sunday, October 14, 2012

Էրեբունի-Երևան 2794


Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը այսօր՝ հոկտեմբերի 14-ին նշում է իր հիմնադրման օրը:

Երեւան անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երեւան քաղաքը։ Երեւանը 2794 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից եւ 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: Մայրաքաղաքի ծննդյան օրվա առաջին տոնակատարությունը՝ “Էրեբունի-Երեւան” խորագրով անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր  մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։     Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց  “Էրեբունի-Երեւան” օրհներգը։
Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երեւանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց  “Էրեբունի”, բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց “Էրեբունի” գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում:

Էրեբունի-Երեւանի 2794-ամյակին նվիրված տոնակատարությունն այս տարի անցկացվելու է “Իմ սրտի մայրաքաղաք” խորագրի ներքո: Այն մեկնարկել է հոկտեմբերի 9-ից, իսկ արդեն հոկտեմբերի 14-ի միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ին` Երեւանի փողոցների ջրցան մեքենաների շքերթով, այնուհետ նախատեսվում է քաղաքի հուշարձանների լվացում: Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակում ժամը 12:00-12:30 նախատեսված է թատերականացված ներկայացում, որին կհաջորդի հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ` թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ:

Ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում “Անգլիական այգում” կգործի մանկական բեմ, որտեղ կլինեն տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, որոնք կվարեն ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթային հերոսներ: Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկում նախատեսված է Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն, Բիենալե` Ֆրանսիայի հրապարակում, Հյուսիսային պողոտայում կանցկացվեն “Սթրիթբոլ”-ի մրցումներ, կլինեն թատերական, կրկեսային եւ պոեզիայի բեմեր:

Նախատեսված է նաեւ Մարաթոնյան վազք, հեծանվավազք, ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ: Աշխարհի ազգերի բեմ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթները կատարումներով հանդես կգան  “Անգլիական այգում”, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարեւանությամբ, տարբեր երժշտական ճաշակ ունեցողների համար կլինեն ռոք, ջազ, դասական եւ ազգային երաժշտության համերգներ:

Գլխավոր միջոցառման գլխավոր մասը Հանրապետության հրապարակում է. երեկոյան մայրաքաղաքի սրտում կանցկացվի Գալա համերգ եւ կլինի տոնական հրավառություն, այնուհետ` նաեւ դիսկոտեկ: Միջոցառումների անցկացման համար կհատկացվի 90 մլն դրամ: Տոնակատարությունն անխափան անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին Երեւանի Փոքր կենտրոնում մեքենաների հոսքը  08:30-ից կդադարեցվի, իսկ Երեւանի մետրոպոլիտենն այսօր  կգործի մինչեւ 01:00-ն:

Yezdistan.com-ը շնորհավորում է բոլորին՝ մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ:


Հղում
Henaran.am

Sunday, August 26, 2012

«Բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ»

«Բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ»


Հուլիսի 13-ից նոյեմբերի 30-ը  «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի աջակցությամբ  իրականացնում է «Բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է  աջակցել Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների  և մեծամասնության  26 երիտասարդ առաջնորդներին ակտիվ մասնակցել համայնքային կյանքին:
Ծրագրով նախատեսվում է `
1. Ուսուցողական դասընթաց - օգոստոսի 19-25 -Աղավնաձորում /
2. Սցենարների մշակում և սոցիալական հոլովակների նկարահանում-օգոստոս
3. Համայնքի կարիքների վերլուծություն- օգոստոս-սեպտեմբեր
4. Հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ-սեպտեմբեր-հոկտեմբեր
5. Գնահատման հանդիպում Երևանում-հոկտեմբեր

Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում Հայաստանում բնակվող ազգային փոքարմասնությունների և մեծամասնության երիտասարդ առաջնորդները, ովքեր ակտիվ են իրենց համայնքներում, կազմակերպությունում, ակումբներում և կենտրոններում, ովքեր հանդես կգան որպես բազմակրողներ և կփոխանցեն ծրագրի ընթացքում ստացած գիտելիքներն և հմտությունները:
Ծրագրին մասնակցում են 26 երիտասարդներ: Ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր համայնքից 2 մասնակից /11 համայնք 22 մասնակից/ և 4 մասնակից մեծամասնությունից: 


Օգոստոսի 19-25-ը Աղավնաձորում տեղի ունեցած ծրագրի ուսուցողական դասընթացը ավարտվեց և մասնակիցները մեծ գոհունակությամբ վերադարձան Երևան: Ծրագրում նաև նախատեսված էր մշակութային մաս, որտեղ եզդիական համայնքը ներկայացնում էր իր ազգային տարազը, երգը, գովընդ պարը, ինչպես նաև ծրագրի մասնակիցների կողմից մեծ հետաքրքրության արժանացավ եզդիական տոնական գաթան (որում դրված էր կոպեկ), այն պատրաստեցին ‘‘Սինջար’’ ՀԿ-ի նախագահ` Բորիս Թամոյանը և Եզդիների ազգային միության փոխնախագահ` Խդր Հաջոյանը: Ծրագրի մասնակիցների կողմից նաև մշակվեց սոցիալական հոլովակի սցենար, որն այժմ գտնվում է պատրաստման փուլում:

Wednesday, May 9, 2012

Молодые представители нацменьшинств Армении провели шествие в Ереване


Ազգային փոքրամասնությունների 
երիտասարդները երթ են անցկացրել Երեւանում


«Հայասա» եւ «Հայրենապաշտ» երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, մայիսի 8-ի երեկոյան ժամը 20:00-ին, հավաքվել են Երեւանի Կասկադի համալիրում իրենց հարգանքի տուրքը մատուցելու Շուշիի ազատագրման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հերոսաբար զոհվածների անմահ հիշատակին: Նրանք Կասկադ համալիր-Հաղթանակի զբոսայգի երթուղով, անցկացրել են դրոշներով, մոմերով ու ծաղիկներով երթ: «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ելույթ է ունեցել Հայաստանում ռուսական համայնքի ղեկավար Յուրի Յակովենկոն, «Հայասա» կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաեւ «Հայրենապաշտ» միության նախագահության անդամ Արման Կարապետյանը:

Ըստ «Հայասա» կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանի երթին մասնակցող երիտասարդների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը խոսում է ներկայիս երիտասարդության ակտիվության եւ ազգասիրության մասին: Երթը ամփոփվեց ներկաների հայրենանվեր երգերով, ողջույններով եւ արտասանությամբ:
Հիշեցնենք, որ «Հայասա» երիտասարդական կազմակերպությունը միավորում է Հայաստանում գրանցված 12 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Նշենք, որ հայրենական մեծ պատերազմին մասնակցել են նաև եզդիները, հատկապես հատկանշական է հիշատակել ազգությամբ եզդի Սամանդ Սիաբանդովին, ով արժանացել սովետական միության հերոսի կոչման: Ինչպես նաև այն, որ Եզդիները Ազիզ Թամոյանի գլխավորությամբ մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին տալով 30-ից ավելի զոհեր:


-----------------------------------------------------------------------------------------------
Русский

Молодые представители нацменьшинств Армении провели шествие в Ереване

Представители молодежных общественных организаций «Айаса» и «Айренапашт» 8 мая в 20:00 собрались у комплекса «Каскад» в центре Еревана, чтобы воздать дань уважения вечной памяти героев, павших во время Второй мировой войны и при освобождении Шуши. Участники мероприятия организовали шествие от «Каскада» к Парку победы; они несли в руках флаги, свечи и цветы. Возле памятника «Мать Армения» выступили руководитель русской общины в Армении Юрий Яковенко, основатель и председатель молодежной организации «Айаса», объединяющей членов национальных меньшинств, проживающих на территории Армении, Сурен Мкртчян, а также член президиума союза «Айренапашт» Арман Карапетян.

По словам Мкртчяна, из года в год количество участников шествия растет, что говорит об активности современной молодежи и ее любви к своему народу.
Шествие завершилось приветствиями, патриотическими песнями и чтением стихов наизусть в исполнении присутствующих.


Надо отметить, что в Великой Отечественной войне участвовали и Езиды, особенно надо вспомнить  Саманд Сиабандова, по национальности езид, который был удостоен звания ''Героя Советского Союза''. А также отметим, что Езиды приняли участие в Карабахском войне во главе президента Национального Союза Езидов  Азиза Тамояна,  Езиды дали более 30 жертв.

-----------------------------------------------------------------------------------------------
English
Representatives of Armenia’s ethnic minorities honor memory of soldiers



Hayasa and Hayrenapasht NGOs young representatives gathered together on Tuesday in downtown Yerevan to honor the memory of martyrs perished during Shushi liberation and World War II. Russian community head Yuri Yakovenko, Hayasa president Suren Mkrtchyan and Hayrenapasht union president Arman Karapetyan delivered speeches in the Victory Park. Hayasa includes representatives of 12 ethnic minorities in Armenia.

On May 9 Armenia and Nagorno-Karabakh Republic celebrate the Victory Day in the World War II (Great Patriotic War) as well as the Liberation of Shushi and the anniversary of Nagorno-Karabakh Defense Army.


It should be noted that in World War II and participated the Yezidis, especially we must remember Samand Siabandov, the nationality Yezid, who was awarded the title ''Hero of the Soviet Union''. Also note that the Yezidis took part in the Karabakh war, headed by the President of the National Union of Yezidis Aziz Tamoyan, Yezidis have given more than 30 victims.


http://news.am/arm/news/104815.html

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More