ՀՀ Եզդիների ազգային միությունը պր. Ա. Թամոյանի ղեկավարությամբ պարգևատրեց ներքոհիշյալ նվիրյալների` «Եզդիների ազգային հերոս»-ի հուշամեդալներով
2012 թ. հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը
ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի նախագահությամբ և Խդր Հաջոյանի քարտուղարությամբ: Օրակարգում կար մեկ հարց: Պարգևատրումներ Միության գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած, միության հեղինակության բարձրացման նպաստած անձանց, ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ Ա. Թամոյանի հրամանով «ՀՀ Եզդիների ազգային հերոս» կոչումով և մեդալով պարգևատրել ներքոհիշյալ անձանց:

Իհարկե նրանք բոլորն էլ վաղուց էին արժանի ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի հրամանով արժանանալու «Եզդիների ազգային հերոս» պատվաբեր և պարտավորեցնող կոչմանը, սակայն, կարծում ենք հիմա էլ ուշացած չէ ներքոհիշյալ անձանց պարգևատրել և խրախուսել այս բարձր կոչումով: Ներքոհիշյալ անձինք արժանանալով այս բարձր կոչմանը, մենք հավատացած ենք, որ նրանք իրենց ակտիվությունը չեն թուլացնի և ավելի մեծ եռանդով կնվիրվեն եզդի ժողովրդի նկարագրի պահպանմանը, հատկապես եզդիերեն լեզվի կրթության, ուսուցման, մշակույթի զարգացման ու պահպանման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորելով եզդի ժողովրդի նորընծա հերոսներին, խնդրում և խորհուրդ ենք տալիս նրանց իրենց ամենօրյա աշխատանքով մտածել եզդի ժողովրդի պահպանմանն ու զարգացմանը: Պարգևատրվեցին հետևյալ անձինք`Ջամալ Չոլոյի Մստոյան, Խատիֆ Ջմոյի Աջամյան, Սահիդ Ագիտի Ավդալյան, Ալիկ Ղաչաղի Խուդոյան:
![]() |
Ջամալ Մստոյան |
![]() |
Խատիֆ Աջամյան |
0 comments:
Post a Comment