English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Saturday, September 4, 2010

Ամառային Ակադեմիա

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՃԱՄԲԱՐ

Վայոց Ձորի մարզում Եղեգիսի Սիրանույշ ճամբարում օգոստոսի 4-ից 25-ը  տեղի ունեցավ մի ծրագիր, որի նպատակն էր համախմբել ուսանողներին, քննարկել էկոլոգիական հիմնախնդիրներ: Ծրագիրը իրականացրեցին Սյունիք բարեգործական հասարակական կազմակերպությունը, գլխավորությամբ Սյունյաց թեմի առաջնորդ` Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի:

Ծրագրին մասնակցում էին ինչպես Եղեգնաձորի բուհերից, ազգային փոքրամասնություններից, այնպես էլ Վրաստանից եկած ուսանողներ: Ճամբարում բացի սեմինարներից, ներկայացվում էին նաև ազգային մշակութային ներկայացումներ,  խաղեր, արշավներ դեպի Վայոց Ձորի գեղատեսիլ վայրեր և այլն:



Ես Խդր Հաջոյանս, որ ներկայացնում էի այնտեղ եզդիական համայնքը, ծրագրից ձեռք բերեցի բավականին շատ տեղեկություններ, ընկերներ: Ինչն էր հետաքրքիր, որ չնայած շփվելու լեզուն ռուսերեն կամ անգլերենն էր,  սակայն ծրագրի շնորհիվ հայկական, նույնիսկ եզդիական առօրյա խոսակցական բավականին շատ բառերով էին խոսում նաև վրացի ուսանողները, ինչպես նաև ես և իմ մյուս ընկերները վրացական բառեր:

Այնտեղ տիրում էր հանդուրժողականությունը, սերը դիմացինի նկատմամբ, այնպիսի մթնոլորտ էր տիրում, այնպիսի ջերմ մթնոլորտ, որ ծրագրի ավարտի ժամանակ մեծ դժվարությամբ հեռացանք ճամբարից, դրանք իմ կյանքիս ամենահիշարժան պահերն էին:
Ինձ համար նաև մեծ ուրախություն էր, որ նաև եզդիերեն իմանալ ցանկացողներ կային և ես մեծ սիրով սովորեցնում էի նրանց: Նման ծրագրերի շնորհիվ դու ձեռք ես բերում ոչ միայն ընկերներ, այլև ճանաչում ես այլ ազգերի մշակութային բազմազանությունները:


Իմ ներկայացման ժամանակ ես ներկայացրեցի եզդիների պատմությունը, ավանդույթները, կրոնը, լեզուն և մշակութային այլ բազմազանությունները, իսկ ամենակարևոր պահը այն էր, որ այնտեղ բեմադրեցինք եզդիական հարսանիք, չնայած դրան, որ միայն ես էի եզդիական համայնքից, սակայն ես չզգացի դա և բոլորը մեծ սիրով ինձ օգնեցին իրականացնել այդ:


Ես հատուկ ցանկանում եմ թվարկել այն բոլոր անձանց անունները ովքեր այնտեղ ճամբարում էին:  Հատուկ շնորհակալություն կազմակերպիչներին  Մերի Սարգսյանին, Գևորգ Պետրոսյանին և Հասմիկ Սարգսյանին, լիդերներին` Արամ Մկրտչյանին, Արսեն Քիշմիրյանին, Գրիգոր Ջանոյանին, Ցիրա Կապանաձեին ու Քրիստինե Պետրոսյանին

և բոլոր ընկերներիս`

Նաիրի Խուդոյան, Դավիթ Խաչատրյան, Լիա Սայադյան, Հասմիկ Գալստյան, Մերի Դանիելյան, Աննա Մկրտչյան, Մելինե Առաքելյան, Անի Հարությունյան, Լիլիթ Կարապետյան, Անի Բաբայան, Իվլիտա, Ջեմմա Կարապետյան, Քրիստինա Մարտիրոսյան, Շուշան Գևորգյան, Սայադ Չոլոյան, Պերճուհի Հարությունյան, Զվիադ Դումբաձե, Շանգելիա Շորենա, Իրակլի Կինցուրաշվիլի, Նատիա Կախաձե, Նատիա Օսիտաշվիլի, Դավիդ Դավիթաձե, Եկատերինե Վասաձե, Ռուզաննա Բաբայան, Սուսաննա Դավթյան, Հերմինե Ավետիսյան, Լուսինե Կարապետյան, Մարիամ Մաթևոսյան, Լուսինե Բաբայան, Պապովյան Ռուբեն, Լաշա Շոտաձե, Դավիդ Ձիձիշվիլի, Անուշ Մկրտչյան, Անիտա Մկրտչյան ինչպես նաև Վան, Նարեկ Կնյազյան, Մանե Անանյան և Մառա:

1 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More