English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label Embassy. Show all posts
Showing posts with label Embassy. Show all posts

Tuesday, July 23, 2013

Meeting with the Ambassador of Germany to the Armenia

Հայերեն

Աշխարհի Եզդիների ազգային միության նախագահ, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս՝ Ազիզ Թամոյանը 23.07.2013 թ., ժամը 10:12-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան՝ պարոն Ռայներ Մորելիի հետ: Նշենք, որ Գերմանիայում ապրում է մոտ 200 հազար եզդի: Հանդիպման ընթացքում պարոն Ա. Թամոյանը դեսպանին ներկայացրել է եզդիների հետ կապված մի շարք կարևոր խնդիրներ: Ա. Թամոյանը դեսպանին ներկայացրել է իր հիմնական խնդրանքը, այն է, որպեսզի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պետականորեն ճանաչի այնտեղ ապրող եզդիներին, որպես առանձին էթնիկ ազգություն: Ինչպես նաև ունենան իրենց մայրենի լեզվով ռադիոհաղորդում, թերթ, եզդիաբնակ համայնքներում դասավանդվի եզդիերեն լեզու եւ գրականություն, ունենան դպրոցական դասագրքեր: 

"Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից այդ խնդիրներին ուշադրություն դարձնելու և լուծելու դեպքում այն շատ կարևոր նշանակություն կունենա աշխարհի ամենահնագույն ազգերից մեկի՝ եզդիների, մշակույթի պահպանման և զարգացման առումով" նշել է Ա. Թամոյանը: Դեսպանը խոստացավ, որ Գերմանիայում եզդիների խնդիրները կներկայացնի համապատասխան մարմիններին: Հանդիպումը կայացել է ջերմ և բարեկամական մթնոլորտում:

Русский

23 июля 2013 – го года в 10:12 президент Национального Союза Езидов Мира, академик Международной академии духовного единства народов мира – Азиз Тамоян встретился с послом Федеративной Республики Германии в Армении (ФРГ) – господином Райнером Морели. Отметим, что в Германии живёт около 200 тесяч езидов. Во время встречи А. Тамоян представил послу ряд важных вопросов связанных с езидами. А. Тамоян представил Р. Морели свою основную просьбу, связанную с тем, чтобы ФРГ официально признало езидов проживающих в ФРГ, как отдельную национальность. А также чтобы езидам была предоставлена возможность иметь радиопередачу транслирующуюся на их родном языке, газету на езидском, чтобы в общинах, где проживают езиды преподавался езидский язык и литература, чтобы издавались школьные учебники на ездиском. "Рассмотрение и решение этих вопросов со стороны ФРГ сыграет большую роль в сохранении и развитии культуры одного из древних народов мира – Eзидов" - подметил А. Тамоян. Р. Морели пообещал, что вопросы езидов будут представленны в соответствующие инстанции. Встреча прошла в тёплой и дружеской атмосфере.

Tuesday, July 9, 2013

Կոնֆերանս-հանդիպում

Վերջերս Հայաստանի Հանրապետություն էին եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից 30 հոգանոց մի պատվիրակություն, որոնց հետաքրքրում էին տեղում բնակվող ազգային-էթնիկ փոքրամասնությունները: Բազում հարցերից զատ նրանք ցանկություն ունեցան հանդիպելու նաև տեղում բնակվող, ազգային փոքրամասնություն կազմող` Եզդի համայնքի հետ, որը միավորում է Եզդիների ազգային միությունը, հանձինս պր. Ա. Թամոյանի: Եզդիների ազգային միության նախագահ` Ա. Թամոյանի, ''Էզդիխանա''


պարբերականի խմբագիր` Խդր Հաջոյանի, Եզդիների ազգային միության Արմավիրի մարզի Մասիսի տարածքային համայնքի ղեկավար` Քյարամ Սլոյանի և վերոնշյալ պատվիրակության հետ հանդիպումը կայացավ 2013 թ. հուլիսի 9-ին Երևանում: Պր. Ա. Թամոյանը հյուրերին ներկայացրեց իր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ճշմարտացի տեղեկություններ, խորին շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ արտերկրում հետաքրքրվում են իրենց հոգսերով ու խնդիրներով, ինչպես նաև ազգային ավանդույթներով ու ծիսակատարություններով: Այնուհետև վերջինս խնդրեց նրանց, որպեսզի իրենք, իրենց երկրում գործող տարբեր լրատվամիջոցներում եզդիներին ներկայացնեն որպես առանձին էթնիկ ազգություն, այսինքն տրամադրեն ճիշտ տեղեկատվություն եզդի ժողովրդի պատմության մասին: Հանդիպումը անցավ ջերմ ու բարեկամական տպավորիչ միջավայրում:

Wednesday, March 30, 2011

ՀԱՆԴԻՊՈՒՄ


 Հանդիպում

2011 թվականի մարտի 16-ին Աշխարհի Եզդիների Ազգային Միության նախագահ` Ազիզ Թամոյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ, ներկա էր նաև Էզդիխանա թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, քննարկվեցին մի շարք հարցեր:

Խոսվեց նաև այն մասին, որ եզդիների նախահայրենիքը Հնդկաստանն է եղել, նաև արծարծվեցին կրոնական, էթնիկական մի շարք խնդիրներ և ուրախալի է դեսպանը խոստացավ Հայաստանաբնակ եզդիներին նվիրել Մալաքե Թաուսի սինջակ` եզդիների Նոր տարվա կապակցությամբ: Հանդիպումը անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում:

------------------------------------------------------------------------
Заседание

2011 году 16 Марта президент  Национального союза езидов мира Азиз Тамоян  встретился с Чрезвычайным и Полномочным Посолом Республикой Индией в Армении Ачала Кумара Малхотрой, также присутствовал  редактор газеты Эздихана  Хдр Аджоян, много вопросов были обсуждены.

Посмотрели на то, что прородина езидов было Индия,  также говарили о религиозных и этнических проблем  и самое хорошое то, что посол обещал  подарит езидов Армении  Синджак Малаке Тауса в Езидсий ''Новый год'' тоисть  в день Малаке Тауса. Заседание было в сердечной и дружественной атмосфере.

Хдр Аджоян

Tuesday, November 16, 2010

Հանդիպում

2010 թվականի նոյեմբերի 15-ին Աշխարհի Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանը ջերմ բարեկամական մթնոլորտում հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թոդոր Ստայկովի, դեսպանի օգնական տիկին Մարիա Թադևոսյանի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մարդու իրավունքների հարցերով պատասխանատու պարոն Վլադիմիր Չունտուլովի հետ, քննարկվեցին մի շարք հարցեր, խոսվեց նաև Օսմանյան բռնապետության ներքո ապրող հայ, բուլղար, հույն, եզդի, ասորի ժողովուրդների ցեղասպանության պատմության մասին, միաժամանակ արծարծվեցին հայաստանաբանակ եզդիների հետ կապված մի շարք խնդիրներ, հիմնականապես կրթամշակութային հարցերին վերաբերվող:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More