English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Showing posts with label հեքիաթ. Show all posts
Showing posts with label հեքիաթ. Show all posts

Friday, September 28, 2012

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» «Ьж ә'змaнa се сев Һaтьнә xaре»


«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության եւ բարբառի 4-րդ փառատոնի եզրափակիչ փուլը կանցկացվի սեպտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում: Եզրափակիչի առաջին օրը ելույթ կունենան 13 մասնակից, երկրորդ օրը` 12, իսկ ահա վերջին օրը կլինի մրցանակաբաշխությունը: Փառատոնին կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր սիրում են պատմել իրենց տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի հեքիաթները եւ տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվելու են բացառապես բարբառներով:

Ինչպես  նշեց թանգարանի գիտաշխատող, փառատոնի համակարգող Անի Եղիազարյանը, փառատոնը կլինի յուրատեսակ ճանապարհորդություն դեպի Հայկական լեռնաշխարհ` Վան, Մուսալեռ, Լոռի, Բայազետ, Խոյ, Նոր Ջուղա, Շիրակ, Արցախ եւ այլն: Այս անգամ անմասն չեն մնացել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունները` ասորի, եզդի, հույն, ռուս, քուրդ, ուկրաինացի եւ հրեա, ովքեր կներկայացնեն իրենց ազգային բանահյուսական մշակույթը:

Եզդիական համայնքը կներկայացնի «Նայնա սարե կասե կասա, ուե բե սարե պըսե պըսա», այսինքն` երբևիցե վատություն մի արեք, երբևիցե վատ մի տրամադրվեք այլոց նկատմամբ, որպեսզի այն բումերանգի պես չվերադառնա դեպի ձեզ, եզդիական ժողովրդական հեքիաթը, որն գրի է առել Շավավե Շեխ Տայարեն:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More