English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Thursday, December 6, 2012

Եզդիների գիտակցված քրդացո՞ւմ, թե՞ գիտելիքների պակաս



Եզդիների գիտակցված քրդացո՞ւմ, թե՞ գիտելիքների պակաս 

06.12.12  14:42

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հետաքրքիր է՝ եթե որեւէ օտար երկրում հայազգի երեխաներին հայերենի փոխարեն, օրինակ, ճապոներենի դասաժամեր պարտադրվեն, ինչ արձագանք կտա ՀՀ կառավարությունը։ Հուսով ենք՝ ոչ դրական։

Այդ դեպքում առողջ տրամաբանությունից դուրս է մնում, թե ինչու Հայաստանում բնակվող եզդի երեխաների համար մի քանի համայնքների դպրոցներում եզդիերենի փոխարեն անց են կացվում քրդերենի դասաժամեր։ Մի՞թե մեր կառավարության կիրթ եւ գրագետ մասնագետները չգիտեն, որ եզդիերենը եւ քրդերենը տարբեր լեզուներ են, եզդիներն ու քրդերն էլ` տարբեր ազգություններ` այդ թվում նաեւ տարբեր կրոնական պատկանելությամբ։
 
Խոսքը Արագածոտնի մարզի Ռյա-Թազա, Ալագյազ, Ջամշլու, Ճարճակիս, Սիփան եւ Ավշեն համայնքների մասին է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը եզդիներ են, եւ հաշվվում է ընդամենը մի քանի քուրդ ընտանիք։ Ընդհանուր առմամբ, 2011թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում ապրում է 40 620 եզդի եւ միայն 1519 քուրդ։ Վերջինների մեջ լավագույն դեպքում կարող է լինել մոտ 500 դպրոցահասակ երեխա։ Մինչդեռ “Սինջար եզդիների ազգային միավորում” հ/կ-ի տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության միջոցներով հրատարակվել է քրդերենի մոտ 700 դասագիրք։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ համար։ Եւ այդ գրքերը բաժանվում են եզդիական դպրոցներում։ Արդյունքում՝ նշված եզդիական գյուղերի դպրոցներում, ուր նախկինում դասավանդվել է եզդիերեն, այսօր արդեն դասավանդվում է քրդերեն։

“Սինջար եզդիների ազգային միավորում” հ/կ նախագահ Բորիս Մուրազին “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Զարմանալի է, ժամանակին այդ գյուղերում դասավանդվում էր եզդիերեն, իսկ հիմա ինչո՞ւ են քրդերեն մտցնում։ Ի վերջո, ՀՀ ԱԺ-ն ընդունել է ե՛ւ եզդիների, ե՛ւ քրդերի իրավունքները։ Այս դեպքում ո՞րն է մի համայնքի հաշվին մեկ այլ համայնք ձեւավորելու փորձերի իմաստը։ Եւ եթե տպագրվել են ավել գրքեր, նշանակում է՝ կա՛մ պետական գումարներն են անտեղի ծախսվել, կա՛մ էլ այդ գրքերի հեղինակների եւ ֆինանսավորողների նպատակը եզդիներին քրդացնելն է։ Չնայած մենք չենք ուզում այդպես մտածել, բայց, ամեն դեպքում, եթե անգամ սա թյուրիմացություն է, պիտի հարթվի”։
Այս հարցի առնչությամբ Եզդիների ազգային միության նախագահի տեղակալ Խդր Հաջոյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հայտնեց, որ Կոտայքի մարզի եզդի ազգաբնակչության շրջանում արդեն ստորագրահավաք է իրականացվել` ընդդեմ Արագածոտնի մարզի եզդիական 6 գյուղերում քրդական դասաժամեր անցկացնելուն։ Եզդիների ազգային միությունն այս իրավիճակը կապում է տվյալ 6 գյուղերի գյուղապետերի եւ դպրոցի տնօրենների հետ, որոնք քրդացել են եւ փորձում են այնտեղ բնակվող եզդիներին նույնպես քրդացնել։

“Ճարճակիս գյուղի դպրոցի տնօրեն Ալվարդ Մարգարյանի՝ ՀՀ եզդիների ազգային միությանն ուղղված դիմումի համաձայն՝ տեղի դպրոցում սովորում են եզդի երեխաներ, եւ դասավանդվում է եզդիերեն լեզու եւ գրականություն, իսկ մեկ այլ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանին ուղղված դիմումում նույն դպրոցի տնօրենն ասում է այլ բան` հավաստիացնելով, թե այնտեղ միշտ դասավանդվել է քրդերեն, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը”,-նշեց Հաջոյանը։

Նման ործողությունները, իհարկե, դժվար թե լինեն ինքնաբուխ եւ ենթադրում են ուղղորդում ավելի “վերեւի” կամ դրսի որոշ ուժերի կողմից։ Խդր Հաջոյանը տվեց նաեւ այս հարցի բացատրությունը. “Այնտեղ գտնվող քրդական կազմակերպությունները բացառապես ֆինանսավորվում են քրդական բանվորական կուսակցության կողմից եւ փորձում են նաեւ հայաստանաբնակ եզդիներին քրդացնել` իրականացնելով իրենց ցանկությունը։ Իրենք նշում են, որ քրդերը քարտեզ են գծել, որով ՀՀ Արագածոտնի մարզը կհամարվի քրդական վարչական տարածք, ինչն աբսուրդ է։ Այժմ փորձում են արհեստական ձեւով եզդիներին քրդացնել։ Եզդիները հայ ժողովրդի հետ եղել են դարավոր բարեկամներ եւ չունենալով պետականություն՝ իրենց հույսը կապում են ՀՀ իշխանությունների հետ”։

Նշենք, որ չնայած եզդիների կողմից տեւական ժամանակ բարձրաձայնվող դժգոհությանը, կառավարությունը դեռ որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել. “Սինջար եզդիների ազգային միավորում” հ/կ-ն համապատասխան նամակով դիմել է վարչապետին, ի պատասխան՝ կառավարությունից ասել են, որ արդեն զբաղվում են տվյալ խնդրով, եւ հատուկ գրություն է ուղարկվել ԿԳ նախարարին։
Իսկ եթե այս գործընթացում իրոք խառն է քրդական բանվորական կուսակցության մատը, ապա Հայաստանի համար սա արդեն նաեւ ազգային անվտանգության խնդիր է եւ պատկան մարմինների ուշադրության  կարիք ունի։

Հեղինակ` Կարեն Վարդանյան


Wednesday, December 5, 2012

Եզդիների ցեղասպանություն Իրաքում

Եզդիների Ցեղասպանություն Իրաքում

Saturday, November 24, 2012

CAUCULT IN GEORGIA

CAUCULT IN GEORGIA

В Грузии, в городе Рустави - с 17-23 ноября - состоялся - вторая часть проекта Caucult. Участники проекта были из Армении, Грузии и Азербайджана, и конечно среди участников были и другие национальности. Первый заместитель президента Национального Союза Езидов Хдр Аджоян представил Армению, и Езидов, со сторони ''Националного союза Езидов'' орг.
In Georgia, the city of Rustavi - from November 17-23 - took place - the second part of the project Caucult. Project participants were from Armenia, Georgia and Azerbaijan, and of course the participants were other nationalities. First Deputy President of the National Union of Yezidis Khdr Hajoyan presented Armenia, and the Yezidis, from the'' National Union of Yezidis'' org.

Monday, October 22, 2012

ԴԱՍԸՆԹԱՑ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ԴԱՍԸՆԹԱՑ  ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ 

Մամլո Հաղորդագրություն
22 հոկտեմբերի 2012թ.


Դասընթացն իրականացվել է Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման  և երկխոսությունների միջազգային կենտրոն ՀԿ կողմից CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի շրջանակներում: CAUCULT-ը միջազգային, միջմշակութային ծրագիր է, որը խթանում է Հարավային Կովկասում էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանությանը նպաստող նախաձեռնությունները: Ծրագրի նպատակն է բացահայտել Կովկասում մշակութային բազմազանությունը՝ որպես առաջընթացի և բարգավաճ զարգացման կարևոր նախապայման:

Ծրագրի տևողության 3 տարիների ընթացքում ընտրված մշակութային դերակատարների թիմը կմասնակցի մի շարք դասընթացների և այլ միջոցառումների՝ իրենց հետագա գործունեության մեջ միջմշակութային երկխոսությունը խթանելու նպատակով: CAUCULTը միջազգային ծրագրի է, որը զուգահեռ իրականացվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում և համակարգվում Ավստրիայից և Լիտվայից ներգրավված գործընկերների կողմից:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի՝ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի (Eastern Partnership Culture Programme) շրջանակներում և Ավստրիական զարգացման համագործակցության /Austrian Development Cooperation/ աջակցությամբ:


Եվ ահա հոկտեմբերի 17-21-ը ՀՀ Կոտայքի մարզում գտնվող ''Պարկ Ռեզորթ Աղվերան'' հյուրանոցային համալիրում տեղի էր ունեցել սեմինար-դասընթացներ, որն իրականացվել էր Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման  և երկխոսությունների միջազգային կենտրոն ՀԿ կողմից CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի շրջանակներում:


-----------------------------------------------------------------------------------------------
English

CULTURAL STRATEGIC MANAGEMENT TRAINING COURSE

Press Release
12 October 2012

From the October 17-21 the cultural actors from Vanadzor, Gyumri, Goris and the surrounding communities and Yerevan met in Aghveran for a training course on Strategic Cultural Management. The aim of the training course is to:
  • Empower cultural actors from the selected communities in terms of cultural management;
  • Establish links and strengthen cooperation among organizations from different communities/regions working in the field of culture.

The training course is organized by International Centre for Intercultural Research, Learning and Dialogue (ICIRLD) within the frames of Caucasus Cultural Initiatives Network CAUCULT programme.


CAUCULT is an international, intercultural project promoting local culture-related initiatives that support ethnic, religious and cultural diversity across the South Caucasus. The aim of CAUCULT is to re-discover the cultural diversity in the Caucasus as a key to a creative, progressive and prosperous development of the region.

Throughout the 3 years duration of the programme the selected cultural actors will be trained and empowered to promote cultural diversity and intercultural dialogue within the country. CAUCULT is an international programme, which is implemented in Armenia, Georgia and Azerbaijan parallel/in the same time and coordinated by partners from Austria and Lithuania.
The programme is implemented with the support of the European Commission under the Eastern Partnership Culture Programme and Austrian Development Cooperation.

Thursday, October 18, 2012

The Arrest of the Yezidi Clan Leader


English

The Arrest of the Yezidi Clan Leader Mr. Khoudeida Abraham Fendi by the KRG's Brutal Regime in Sinjar


On October 15, 2012; Mr. Khoudeida Ibrahim Fendi, the clan leader of the Al-Waskan tribe of Sumouqa in Huttin village (Dugorke) was arrested by the KRG’s Asayish (security forces). Mr. Fendi was arrested because he was working and defending the Yezidis rights in Northern Iraq and particularly in Sinjar region, where the Yezidis human rights are being abused by the KRG.

Mr. Fendi’s arrest came, after the KRG’s (KDP headquarter in Sinjar) plan failed to convert Mr. Fendi and push him to join the KDP (Kurdistan Democratic Party) and work for the KRG interests in the Sinjar region and stop defending the Yezidis issue. But despite all the KRG’s financial and logistical offer; Mr. Fendi refused to work for the KRG’s unjust political regime against his own Yezidi people.

Mr. Fendi, is still being held in the KRG’s detention centre that belongs to Barzani’s KDP in Sinjar city. As you know the KRG’s “Psychological warfare” continues against the Yezidis in Northern Iraq since the fall of the previous regime in 2003.

Therefore, we Yezidi Human Rights Organization-International are urgently asking  the International Community to put pressure on the KRG to stop its evil tactics and psychological warfare against the innocent Yezidis in Northern Iraq, who have suffered for centuries under these types of unjust policies of the extremist and radical organizations such as the KRG and Al-Qaeda’s current policies.

If you have any question please do not hesitate to contact: info@yezidihumanrights.org


Yezidi Human Rights Organization-International

-------------------------------------------------------------------------------------
Russian


Арест Лидера Клана Эзидов г. Худеда Ибраим Фенди Зверским Режимом KRG в Синджаре. 


15 октября 2012; г. Худеда Ибраим Фенди, лидер клана племени Симока в деревне Хуттин (Dugorke) был арестован «Asayish» KRG (силы безопасности). Г. Фенди был арестован, потому что он активный защитник Прав Езидов, в Северном Ираке и особенно в области Синджар, где Правами Езидов злоупотребляет KRG. 

Арест г. Фенди произошел, после того, как KRG (KDP штаб-квартира в Синджаре) не осуществил план по его вербовке, они не смогли его вынудить сотрудничать с KDP (Курдистанская Демократическая Партия) и работать для интересов KRG, в области Синджар, и так же не смогли остановить его защищать Права Езидов. KRG Ему было предложено как финансы, так и благополучное социальное положение; Г. Фенди отказался работать на несправедливый политический режим KRG против собственного народа – Езидов!. 

Г. Фенди, все еще находится в исправительном учреждении KRG, которое принадлежит KDP Барзани, в городе Синджар. Поскольку Вы знаете, что “Психологическая война KRG” продолжается против Езидов, в Северном Ираке начиная с самого падения предыдущего режима в 2003. 

Поэтому, мы, Международная Организация Прав Езидов срочно просим, чтобы Международное Сообщество оказало давление на KRG, чтобы остановить его злую тактику и психологическую войну против невинного Езидского народа, в Северном Ираке, которые пострадали в течение многих столетий, под этими типовыми несправедливой политики экстремистских и радикальных организаций, таких как KRG и текущая политика Аль-Каиды. 

Если у Вас есть какой-нибудь вопрос, пожалуйста свяжитесь: info@yezidihumanrights.org 



Ահմեդ Թուրք. «Մեր հայրերի ու պապերի ձեռքին եզդիների արյուն կա, ուստի ներողություն ենք խնդրում բոլոր եզդիներից»

Ահմեդ Թուրք. «Մեր հայրերի ու պապերի ձեռքին եզդիների արյուն կա, ուստի ներողություն ենք խնդրում բոլոր եզդիներից»

Դեմոկրատական հասարակարգ կոնգրեսի համանախագահ, Մարդինից ընտրված պատգամավոր Ահմեդ Թուրքը Դիարբեքիրում մասնակցել է Եզդիների միջազգային կոնֆերանսին, որտեղ իրեն թույլ է տվել հրապարակայնորեն ներողություն խնդրել եզդիներից՝ ժամանակին նրանց նկատմամբ կոտորածների իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

–Մեր հայրերի ու պապերի ձեռքին եզդիների արյուն կա: Եզդիների հարցում մեր պապերի դիրքորոշումը բիծ է մեր բոլորի համար: Անցյալում թույլ տրված սխալների համար ներողություն ենք խնդրում բոլոր եզդիներից:

Sunday, October 14, 2012

Համերգ Էրեբունի-Երևան 2794

Հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Անգլիական այգում տեղի ունեցավ համերգային միջոցառում նվիրված Էրեբունի-Երևան 2794 ամյակին: Որտեղ ՀՀ ազգային փոքրամասնությունները ներկայացնում էին իրենց ազգային երգ-երաժշտությունը: Միջոցառմանը ներկա էին գտնվում պետական պաշտոնյաներ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների փորձագետ Սիաբանդ Բաքոյանը: Եզդիական համայնքը ներկայացնում էր Ազիզ Թամոյանի անվան ''Եզդիստան'' համույթը, եզդիական "Գովընդ", "Բըշերի" եզդիական ազգային պարերով և "Ասմար", "Դալալ", "Ֆինջան" երգերով, երգիչ` Համիկ Թամոյանը, երգչուհի` Մարինա Իբրահիմյան, գեղարվեստական ղեկավար Խդր Հաջոյան:

Էրեբունի-Երևան 2794


Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը այսօր՝ հոկտեմբերի 14-ին նշում է իր հիմնադրման օրը:

Երեւան անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երեւան քաղաքը։ Երեւանը 2794 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից եւ 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: Մայրաքաղաքի ծննդյան օրվա առաջին տոնակատարությունը՝ “Էրեբունի-Երեւան” խորագրով անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր  մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։     Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց  “Էրեբունի-Երեւան” օրհներգը։
Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երեւանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց  “Էրեբունի”, բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց “Էրեբունի” գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում:

Էրեբունի-Երեւանի 2794-ամյակին նվիրված տոնակատարությունն այս տարի անցկացվելու է “Իմ սրտի մայրաքաղաք” խորագրի ներքո: Այն մեկնարկել է հոկտեմբերի 9-ից, իսկ արդեն հոկտեմբերի 14-ի միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ին` Երեւանի փողոցների ջրցան մեքենաների շքերթով, այնուհետ նախատեսվում է քաղաքի հուշարձանների լվացում: Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակում ժամը 12:00-12:30 նախատեսված է թատերականացված ներկայացում, որին կհաջորդի հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ` թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ:

Ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում “Անգլիական այգում” կգործի մանկական բեմ, որտեղ կլինեն տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, որոնք կվարեն ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթային հերոսներ: Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկում նախատեսված է Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն, Բիենալե` Ֆրանսիայի հրապարակում, Հյուսիսային պողոտայում կանցկացվեն “Սթրիթբոլ”-ի մրցումներ, կլինեն թատերական, կրկեսային եւ պոեզիայի բեմեր:

Նախատեսված է նաեւ Մարաթոնյան վազք, հեծանվավազք, ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ: Աշխարհի ազգերի բեմ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթները կատարումներով հանդես կգան  “Անգլիական այգում”, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարեւանությամբ, տարբեր երժշտական ճաշակ ունեցողների համար կլինեն ռոք, ջազ, դասական եւ ազգային երաժշտության համերգներ:

Գլխավոր միջոցառման գլխավոր մասը Հանրապետության հրապարակում է. երեկոյան մայրաքաղաքի սրտում կանցկացվի Գալա համերգ եւ կլինի տոնական հրավառություն, այնուհետ` նաեւ դիսկոտեկ: Միջոցառումների անցկացման համար կհատկացվի 90 մլն դրամ: Տոնակատարությունն անխափան անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին Երեւանի Փոքր կենտրոնում մեքենաների հոսքը  08:30-ից կդադարեցվի, իսկ Երեւանի մետրոպոլիտենն այսօր  կգործի մինչեւ 01:00-ն:

Yezdistan.com-ը շնորհավորում է բոլորին՝ մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ:


Հղում
Henaran.am

Saturday, October 6, 2012

Եզդիների կրթամշակութային կյանքը Հայաստանում ակտիվանում է

Եզդիների կրթամշակութային կյանքը Հայաստանում ակտիվանում է

«Եզդիերեն գրքերը մեզ լուսավորություն են բերելու: Մենք լուսավորություն ենք ուզում տարածել, բոլոր եզդիները պետք է լիարժեք տիրապետեն իրենց մայրենի լեզուն» - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ կառավարության աջակցությամբ եզդիների համար մայրենի լեզվի դասագրքերի լույս տեսնելուն, ասաց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Ա. Թամոյանի համոզմամբ՝ առաջին անգամ է, որ եզդիների կրթա-մշակութային կյանքը ակտիվանում է իրենց 2-րդ հայրենիքում՝ Հայաստանում, և նշեց, որ ՀՀ կառավարության աջակցությամբ հրատարակվել են եզդիերեն այբենարան, ինչպես նաև մինչև 9-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված դասագրքեր, իսկ ուսուցման ծրագիրն այս տարի ամբողջությամբ ներդրվել է եզդիական դպրոցներում:
Նրա խոսքով, ըստ կրթության և գիտության նախարարության հետ ունեցած պայմանագրերի, պետք է հետագայում հրատարակվեն 10 և 11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքեր: Ա. Թամոյանը գոհունակություն հայտնեց, որ 37 գյուղերում դասավանդվում են եզդիերեն լեզուն, պատմությունը, մշակույթը: Միևնույն ժամանակ նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանի 93 գյուղերի եզդի աշակերտները ևս նման հնարավորություն ունենան:

Աշխարհի եզդիների միության նախագահն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, կառավարությանը և ՀՀ նախագահին՝ եզդիներին աջակցելու և օժանդակալու համար: Ա. Թամոյանը ընդգծեց հայերի և եզդիների միջև դարավոր անկեղծ բարեկամության փաստը և որ երկու ժողովուրդների պատմության էջերում որևէ սև էջ չի արձանագրվել:

«Իմ հրամանատարությամբ 500 եզդիների հետ միասին մասնակցել ենք Ղարաբաղյան պատերազմին: Ունեցել ենք 30-ից ավելի զոհ: Հայաստանը մեր հայրենիքն է, մենք պարտավոր ենք հայրենիքին: Նույն պատրաստակամությամբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ 100 հոգով կազմակերպեցինք և տասնյակ հայրենակիցների օգնեցինք դուրս բերել փլատակների տակից»,- նշեց Ա.Թամոյանը՝ հավելելով, որ Հայաստանում երբեք եզդիները որևէ խորթություն չեն տեսել, և միշտ երկու ժողովուրդներով օգնել են միմյանց:

Friday, September 28, 2012

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» «Ьж ә'змaнa се сев Һaтьнә xaре»


«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության եւ բարբառի 4-րդ փառատոնի եզրափակիչ փուլը կանցկացվի սեպտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում: Եզրափակիչի առաջին օրը ելույթ կունենան 13 մասնակից, երկրորդ օրը` 12, իսկ ահա վերջին օրը կլինի մրցանակաբաշխությունը: Փառատոնին կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր սիրում են պատմել իրենց տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի հեքիաթները եւ տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվելու են բացառապես բարբառներով:

Ինչպես  նշեց թանգարանի գիտաշխատող, փառատոնի համակարգող Անի Եղիազարյանը, փառատոնը կլինի յուրատեսակ ճանապարհորդություն դեպի Հայկական լեռնաշխարհ` Վան, Մուսալեռ, Լոռի, Բայազետ, Խոյ, Նոր Ջուղա, Շիրակ, Արցախ եւ այլն: Այս անգամ անմասն չեն մնացել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունները` ասորի, եզդի, հույն, ռուս, քուրդ, ուկրաինացի եւ հրեա, ովքեր կներկայացնեն իրենց ազգային բանահյուսական մշակույթը:

Եզդիական համայնքը կներկայացնի «Նայնա սարե կասե կասա, ուե բե սարե պըսե պըսա», այսինքն` երբևիցե վատություն մի արեք, երբևիցե վատ մի տրամադրվեք այլոց նկատմամբ, որպեսզի այն բումերանգի պես չվերադառնա դեպի ձեզ, եզդիական ժողովրդական հեքիաթը, որն գրի է առել Շավավե Շեխ Տայարեն:

Friday, September 21, 2012

Եզդիների ազգային միության նախագահը շնորհավորում է Հայաստանի անկախության օրը

Եզդիների ազգային միության նախագահը շնորհավորում է Հայաստանի անկախության օրը


Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության անկախության 21րդ տարելիցը և ի փառս Հայ և Եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության, լավագույն մաղթանքներն է հղում ու հաջողություն ցանկանում Հայ ժողովրդին:

-----------------------------------------------------------------------------------------------
Президент Национального Союза Езидов
поздравляет  день независимости Армении

Президент Национального Союза Езидов Азиз Тамоян поздравляет 21-ой годовщине независимости Республики Армения и во славу древней  дружбы Армянского и Езидского народа, пожелает крепкого здоровья, всего наилучшие  Армянскому народу, помощи Всевышнего в ответственных трудах, a всем жителям Армении — благополучия и процветания.

Saturday, September 1, 2012

Բողոքի ակցիա Հունգարիայի հյուպատոսարանի առջև

Բողոքի ակցիա Հունգարիայի հյուպատոսարանի առջև

Ժամը 11:30-ից Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց հավաքվել էին 70-ից ավել երիտասարդներ և իրենց բողոքում էին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ: Հավաքված երիտասրադները Հունգարիայի ղեկավարությանը անվանեցին «ծախու» և անսկզբունք: Ցույցի մասնակիցները պահանջում էին եվրոպական կառույցներին հրապարակել այն գինը, որը պետք է վճարվի Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման համար .-«Ասեք թե՞ որքան է ձեր գինը, մենք բոլոր հայերով կհավաքնեք այդ գումարը և կնետենք ձեզ, որ փակեք բերաններտ» - իր խոսքում ասաց մասնակիցներից մեկը: Բողոքի ակցիային մասնակցելու էին եկել նաև եզդի երիտասարդները, ովքեր միանալով հայկական կողմի պահանջներին խնդրում էին արտասահմանում գործող եզդիական կազմակերպություններին ամեն գնով աջակցել հայերին, այս հարցի արդարացի լուծման համար: Մասնակիցները մետաղադրամներ և ձվեր նետեցին հյուպատոսարանի ուղությամբ՝ ի նշան բողոքի:: Ավելացնենք, որ Հունգարիայի դրոշը հյուպատոսարանի վրայից հանվել էր դեռ երեկ, իսկ այսօր այն մասնակիցերի կողմից այրվեց:

հղում`

Sunday, August 26, 2012

«Բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ»

«Բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ»


Հուլիսի 13-ից նոյեմբերի 30-ը  «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի աջակցությամբ  իրականացնում է «Բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է  աջակցել Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների  և մեծամասնության  26 երիտասարդ առաջնորդներին ակտիվ մասնակցել համայնքային կյանքին:
Ծրագրով նախատեսվում է `
1. Ուսուցողական դասընթաց - օգոստոսի 19-25 -Աղավնաձորում /
2. Սցենարների մշակում և սոցիալական հոլովակների նկարահանում-օգոստոս
3. Համայնքի կարիքների վերլուծություն- օգոստոս-սեպտեմբեր
4. Հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ-սեպտեմբեր-հոկտեմբեր
5. Գնահատման հանդիպում Երևանում-հոկտեմբեր

Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում Հայաստանում բնակվող ազգային փոքարմասնությունների և մեծամասնության երիտասարդ առաջնորդները, ովքեր ակտիվ են իրենց համայնքներում, կազմակերպությունում, ակումբներում և կենտրոններում, ովքեր հանդես կգան որպես բազմակրողներ և կփոխանցեն ծրագրի ընթացքում ստացած գիտելիքներն և հմտությունները:
Ծրագրին մասնակցում են 26 երիտասարդներ: Ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր համայնքից 2 մասնակից /11 համայնք 22 մասնակից/ և 4 մասնակից մեծամասնությունից: 


Օգոստոսի 19-25-ը Աղավնաձորում տեղի ունեցած ծրագրի ուսուցողական դասընթացը ավարտվեց և մասնակիցները մեծ գոհունակությամբ վերադարձան Երևան: Ծրագրում նաև նախատեսված էր մշակութային մաս, որտեղ եզդիական համայնքը ներկայացնում էր իր ազգային տարազը, երգը, գովընդ պարը, ինչպես նաև ծրագրի մասնակիցների կողմից մեծ հետաքրքրության արժանացավ եզդիական տոնական գաթան (որում դրված էր կոպեկ), այն պատրաստեցին ‘‘Սինջար’’ ՀԿ-ի նախագահ` Բորիս Թամոյանը և Եզդիների ազգային միության փոխնախագահ` Խդր Հաջոյանը: Ծրագրի մասնակիցների կողմից նաև մշակվեց սոցիալական հոլովակի սցենար, որն այժմ գտնվում է պատրաստման փուլում:

Saturday, August 18, 2012

Миша поблагодарил Езидского народа

Российский боксер - по национальности Езид Миша Алоян в этом видео поблагодарил  Езидского   народа  за поддержку, а мы Езиды в свою очередь благодарим его за победу и за то, что он истинный Езид.

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔԸ ԻՐԱՔՈՒՄ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔԸ ԻՐԱՔՈՒՄ


Բորիս Թամոյան

Օգոստոսի 14-ին լրացավ Իրաքում 1000 եզդիների զանգվածային սպանդի 5-ամյակը, որտեղ հալածանքները դեռ շարունակվում են, իսկ հետեւանքըՙ 500.000 եզդի այժմ արտագաղթում է իր պատմական բնօրրանից, որի մասին «Ազգ» -ի հետ զրույցում ասաց «Սիջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը եւ հավելեց. «Քրդական իշխանությունների նպատակն է Իրաքի եզդիաբնակ տարածքները դատարկել եզդի ազգաբնակչությունից, քանի որ այդ տարածքների եզդիներով բնակեցված լինելը «խանգարում» է քրդերի տնտեսական եւ քաղաքական շահերին: Իրաքում եզդիները զրկված են ամենաանհրաժեշտ իրավունքներից, անգամ դատարանում վկայի դերում չեն կարող հանդես գալ, քանի որ ըստ իրաքյան սահմանադրության` վկան պարտադիր պետք է երդվի Ղուրանի վրա, իսկ եզդիները, ինչպես հայտնի է, մուսուլման չեն: Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները եզդիներին ստիպողաբար գրանցում են որպես քուրդ»: «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը դատապարտում է քրդերի նման գործողությունները եւ պահանջում հարգել եզդիների իրավունքները:

Նշենք, որ 2007 թվականին օգոստոսի 14-ին Հյուսիսային Իրաքի երկու եզդիաբնակ գյուղեր հարձակման ենթարկվեցին քուրդ ահաբեկիչների կողմից: Ահաբեկչության հետեւանքով զոհվեցին 1000 ազգությամբ եզդիներ, այդ թվումՙ կանայք եւ երեխաներ, վիրավորվեցին 1500-ը:

Բ. Թամոյանը «Ազգ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Հայաստանում անտարբեր չեն լինի. «Իրաքում եզդիների համար այս անտանելի վիճակի դեմ պետք է պայքարի քաղաքակիրթ աշխարհը: Նման վայրագությունների վրա աչք փակելը բերում է ավելի մեծ դժբախտությունների, ինչպիսին հայերի կոտորածն էր Օսմանյան Թուրքիայում»: Ընդգծենք, որ «Սիջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ կուսակցություններին, որոնցից, ինչպես Բորիս Թամոյանը հաղորդեց, արձագանքել է միայն «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը իր Facebook սոցցանցի էջում` հետեւյալ գրառմամբ. «Շուրջ 50.000 եզդիներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են եւ ունեն բոլոր իրավունքները մեր պետության կողմից իրենց շահերը պաշտպանելու, այդ թվումՙ Հայաստանի տարածքից դուրս, արտաքին գերատեսչության խողովակներով: Տարիներ շարունակ Իրաքի հյուսիսում բնակվող եզդիները ենթարկվում են հալածանքների իրենց ազգային, կրոնական պատկանելության համար: Սա մի յուրահատուկ «սպիտակ» եղեռն է, ավելի քան 500.000 եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը:

Եզդիների իրավունքներն առաջին հերթին խախտվում են նորաստեղծ Քուրդիստանի ղեկավարության կողմից: Քրդական իշխանությունների նպատակն է արտաքսել բոլոր եզդիներին եզդիաբնակ քաղաքներից ու գյուղերից: Կարծում եմ հանձինս եզդիների Հայաստանը ոչ միայն ունի լավ քաղաքացիներ իր սահմաններից ներս, այլեւ կարող է ձեռք բերել վստահելի եւ հավատարիմ դաշնակից իր սահմաններից դուրսՙ Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում, Իրանում եւ Վրաստանում եւ Ռուսաստանում: Սակայն դրա համար անհրաժեշտ է սրտացավ եւ հոգատար վերաբերմունք տարածաշրջանի այս հինավուրց ժողովրդի հանդեպ: Հայաստանի Հանրապետությունը պետք է գործադրի բոլոր ջանքերըՙ թույլ չտալու համար, որ Հյուսիսային Իրաքը ամբողջապես դատարկվի եզդիներից»:

Բ. Թամոյանը անդրադարձավ նաեւ եզդի ժողովրդի հանդեպ պարբերաբար կրկնվող հալածանքներին, որը 2003 թ.-ից ավելի դաժան եւ մեծ ծավալ է ստացելՙ 2003 թվականին ազգությամբ եզդիներին թույլատրվում էր ընդհանուր շուկաներից առեւտուր կատարել եւ օգտվել հանրային նշանակության օբյեկտներից` հատուկ սահմանված ժամերի: 2007 թվականի ապրիլի 23-ին քուրդ ծայրահեղականները, Հյուսիսային Իրաքում, Մոսուլ քաղաքից ոչ հեռու, կանգնեցնելով բանվորական ավտոբուսը` իջեցրել էին ազգությամբ եզդի 23 ուղեւորի եւ տեղում գնդակահարել` ազգային պատկանելության համար, սպանվածների թվում կային նաեւ կանայք:

2007 թվականի օգօստոսի 14-15-ը Հյուսիսային Իրաքի տարածքում, Մոսուլ քաղաքից 15 մղոն հեռու եզդիաբնակ երկու գյուղ հարձակման ենթարկվեցին, որի հետեւանքով զոհվեց ավելի քան 1000 եզդի, այդ թվում` կանայք ու երեխաներ: 2011 թվականի դեկտեմբերի 2-ին կրկին եզդիաբնակ շրջանները ենթարկվեցին հարձակումների` կրկին քրդերի կողմից: Այս հարձակման ընթացքում հայտնի չդարձավ մարդկային կորուստների չափը, սակայն տեղի եզդիներին եւ ասորիներին հասցվեց նյութական մեծ վնաս, քանի որ հարձակման էին ենթարկվել հիմնականում մշակութային, առեւտրային եւ բիզնես նշանակություն ունեցող օբյեկտներ:
Այսօր եւս շարունակվում են ազգությամբ եզդի ակտիվ հասարակական-քաղաքական գործիչների ձերբակալությունները, ահաբեկումները եւ սպանությունները Իրաքում:

Այսօր էլ բազմաթիվ եզդիներ դեռ վախենում են բացահայտ խոսել իրենց ազգային պատկանելության մասին:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Friday, August 17, 2012

ԵԶԴԻՆԵՐԸ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

ԵԶԴԻՆԵՐԸ    ՄԵՐՕՐՅԱ    ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

Լրացավ Արցախյան շարժման 15 ամյակը: Հերոսական բազմաթիվ էջեր գրվեցին: Արցախյան գոյամարտը, իրոք Հայաստանում ապրող եզդիների համախմբման, հավաքական ուժ դառնալու, հայ ժողովրդին սատար կանգնելու իսկական փորձաքար էր:


Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը չափազանց կարճ ժամանակամիջոցում, շարժման առաջին օրերից համախմբեց եզդի երիտասարդներին: Նրա նախաձեռնությամբ Զովունի գյուղում միության կազմակերպված ընդլայնված նիստում առաջին անգամ պաշտոնապես հնչեց ահազանգ-կոչը` ոտքի կանգնել պաշտպանելու հայոց հողը, կանգնել հայ եղբայրների կողքին: Հաջորդ օրը Երևանի պետական համալսարանում կազմակերպեց մեծ հանրահավաք, որին մասնակցում էին շուրջ 500 եզդի երիտասարդներ: Նրանք ոգևորված արձագանքեցին ազգային միության կոչին` եզդի ազատամարտիկների ղեկավար ընտրելով:

Շուտով ստեղծվեց ղարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե, որի նախագահը դարձյալ Ազիզ Թամոյանն է: Եզդիների միության առընթեր ստեղծված ռազմանակ շտաբը ռազմաճակատ ուղարկելու համար ընտրում էր առավել տոկուն երիտասարդների: Եզդիները կռվում էին Հայաստանի սահմանամերձ, ղարաբաղյան բոլոր ռազմաճակատներում` կռվում անձնուրաց, արժանանալով հայ ազատանարտիկների, մարտական ջոկանտների հրամանատարների բարձր գնահատականին...

Եզդիների միության ակտիվիստների ջանքերով հայոց բանակի համար հանգանակվեց վեց միլիոն ռուբլի, որը տրանադրվեց Ղարաբաղի օգնության հիմադրամին, ազատամարտիկների ընտանիքներին: Ազգային միության Նաիրիի շրջանային կոմիտեի նախագահ Սուրիկ (Սուտո) Ավդալյանն իր անձնական ունեցվածքից տասնմեկ տոննա միս ուղարկեց ռազմաճակատ: Այդպիսի նվիրյալներից են Ուսկե Շաբաբյանը, Աբաս Ուսոյանը, Ամարե Բագեն, Մհե Կակեն և շատ ուրիշներ, որոնք իրենց անշահախնդիր օգնությամբ նպաստեցին հաղթանակի գործին: Իսմայիլ Շարոյանի (Իսո), Թեմուր Զեյդինյանի, Գագիկ Հաջոյանի աճյուններն ամփոփված են Եռաբլուրում: Հերոսի լուսապսակով են զարդարված Օմար Ավդալյանի, Մուսա  Բաքիրյանի, Ագիտ Սադոյանի, Սահիդ Միրզոյանի, Բրո Գալոյանի, Բարզանի Խուդոյանի, Ղուլիխան Սուլթանյանի և մյուս զոհված ազատամարտիկների անունները, մարտիկներ, որ անմահացան կռվի ճամփեքում, դարձան հավերժի ճամփորդներ: Ազիզ Թամոյանին այսօր մտահոգված է ոչ միայն զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու հարցերով, այլև զգալի աշխատանք է տանում զոհված եզդիների անունով փողոցներ, դպրոցներ, նույնիսկ գյուղ անվանակոչելու ուղղությամբ:

Ձախից` Եզդի Արաբ Սուրիկ
Նա շեշտում է այն մեծ դերը, որ ունեն ազգային միության առընթեր ռազմական շտաբը, եզդի զինվորականների հետ տարվող ընտանիքների գծով հանձնաժողովը. միջոցառումներ կապված հայոց բանակում այսօր ծառայող եզդիների արցախյան հերոսամարտի բովով անցած Անդրանիկ Կասոյանի (Արտաշատ), Ասո Հասանյանի (Արաքսավան), Օնիկ Խուդոյանի (Այգեստան), եղբայրներ Քալաշ, Զահար, Ֆերո Մստոյանների (Նորաշեն), Սարո, Ահմադ Թամոյանների, Քյարամ Միրզոյանի (Բերքանուշ), Արցախում վիրավորված Մշիրե Խուդեդայի, Ուսուբե Աթերի, Ալիկ Թամոյանի, ճանաչված ազատամարտիկ, ռազմաճակատում ոտքը կորցրած Ասյայի և մյուսների հետ: Աշխատանքներն ու մտահղացումները  բազմաբնույթ և բազմաթիվ են, որոնք եզդիների ազգային միությունը և ռազմական շտաբը կենսագործում են առանձին նվիրումով:

Ալբերտ    Փարսադանյան

Tuesday, August 14, 2012

Ազիզ Թամոյանը դատապարտում է 2007 թ. եզդիների կոտորածը

Ազիզ Թամոյան

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը դատապարտում է 2007 թվականի օգոստոսի 14-15-ին քուրդ ահաբեկիչների կողմից իրականացրած եզդիների կոտորածն: Թամոյանը նշում է, որ եզդիները չունեն պետականություն և իրենց բնօրրան` Իրաքի հյուսիսում ենթարկվում են հալածանքների ու միջազգային խոշոր կազմակերպությունները  չեն արձագանքում: Դիմում ենք աշխարհին այն մասին, որպեսզի տեր կանգնեն եզդի ժողովրդի իրավունքներին, կանխելով նման ոճրագործությունները, քանի որ եզդիները համարվում են աշխարհի ամենահնագույն ազգերից մեկը, ունեն իրենց ուրույն, հետաքրքիր և գեղեցիկ ավանդույթները:

Հիշեցնենք, որ 2007 թվականի օգոստոսի 14-15-ին Իրաքի Հյուսիսային մասում գտնվող Սինջարի տարածքում քուրդ ահաբեկիչները եզդիական երկու գյուղեր  հողին հավասարեցրին, հազարից ավելի եզդի կոտորվեց: Որից հետո ապրիլ ամսին 23 եզդիներ գնդակահարվեցին: Նշենք նաև, որ Իրաքի Հյուսիսային հատվածում է գտնվում եզդիների գլխավոր սրբավայր Լալըշը:

Saturday, August 11, 2012

Олимпиада-2012: новокузнецкий боксер Миша Алоян завоевал бронзовую медаль

Олимпиада-2012: новокузнецкий боксер Миша Алоян завоевал бронзовую медаль

From right Misha Aloyan
Только что закончился полуфинальный бой в весовой категории до 52 кг. В полуфинале турнира в Лондоне Езид Михаил Алоян встречался с Тугстсогт Ньямбаяр (Монголия) и потерпел поражение со счетом (6:5, 5:4, 4:2) 15:11.

К сожалению в этом бою Михаил не продемонстрировал все свои боксерские качества. Миша в этом бою был сам на себя не похож, отчаянные атаки не помогли выйти в финал турнира. Соперник был совсем не удобен для Алояна, с ним он  встречался в полуфинале Чемпионата мира в Милане, где потерпел досадное поражение 8:7.

Не стоит огорчаться – это первая Олимпиада для Михаила в которой он завоевал Бронзовую медаль! Все победы еще впереди! Желаем удачи Михаилу!

http://www.aloyan.ru/

Wednesday, August 8, 2012

Олимпиада 2012: Миша Алоян - в полуфинале

Олимпиада 2012: Миша Алоян - в полуфинале


Российский боксер Миша Алоян (до 52 кг) - по  национальности Езид, вышел в полуфинал олимпийского боксерского турнира в Лондоне, победив в четвертьфинале пуэрториканского боксера Хэйвьера Синтрона Окасио со счетом 23:13 (по раундам - 5:2, 8:5 и 10:6). В третьей трехминутке рефери отсчитал нокдаун представителю Пуэрто-Рико.

В полуфинале Алоян - действующий чемпион Мира, уже обеспечивший себе как минимум бронзу, побьется  с монголом Тугцогтом Ниямбаяром. Алояна в полуфинале станет монгол Тугстсогт Ньямбаян из Монголии, победивший в четвертьфинале узбека Жасурбека Латипова со счетом 15-10. Бой Алоян - Ньямбаян состоится во время вечерней сессии  10-го августа.



PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More