English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Thursday, December 6, 2012

Եզդիների գիտակցված քրդացո՞ւմ, թե՞ գիտելիքների պակաս



Եզդիների գիտակցված քրդացո՞ւմ, թե՞ գիտելիքների պակաս 

06.12.12  14:42

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հետաքրքիր է՝ եթե որեւէ օտար երկրում հայազգի երեխաներին հայերենի փոխարեն, օրինակ, ճապոներենի դասաժամեր պարտադրվեն, ինչ արձագանք կտա ՀՀ կառավարությունը։ Հուսով ենք՝ ոչ դրական։

Այդ դեպքում առողջ տրամաբանությունից դուրս է մնում, թե ինչու Հայաստանում բնակվող եզդի երեխաների համար մի քանի համայնքների դպրոցներում եզդիերենի փոխարեն անց են կացվում քրդերենի դասաժամեր։ Մի՞թե մեր կառավարության կիրթ եւ գրագետ մասնագետները չգիտեն, որ եզդիերենը եւ քրդերենը տարբեր լեզուներ են, եզդիներն ու քրդերն էլ` տարբեր ազգություններ` այդ թվում նաեւ տարբեր կրոնական պատկանելությամբ։
 
Խոսքը Արագածոտնի մարզի Ռյա-Թազա, Ալագյազ, Ջամշլու, Ճարճակիս, Սիփան եւ Ավշեն համայնքների մասին է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը եզդիներ են, եւ հաշվվում է ընդամենը մի քանի քուրդ ընտանիք։ Ընդհանուր առմամբ, 2011թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում ապրում է 40 620 եզդի եւ միայն 1519 քուրդ։ Վերջինների մեջ լավագույն դեպքում կարող է լինել մոտ 500 դպրոցահասակ երեխա։ ՄինչդեռՍինջար եզդիների ազգային միավորումհ/կ-ի տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության միջոցներով հրատարակվել է քրդերենի մոտ 700 դասագիրք։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ համար։ Եւ այդ գրքերը բաժանվում են եզդիական դպրոցներում։ Արդյունքում՝ նշված եզդիական գյուղերի դպրոցներում, ուր նախկինում դասավանդվել է եզդիերեն, այսօր արդեն դասավանդվում է քրդերեն։

Սինջար եզդիների ազգային միավորումհ/կ նախագահ Բորիս ՄուրազինԺողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Զարմանալի է, ժամանակին այդ գյուղերում դասավանդվում էր եզդիերեն, իսկ հիմա ինչո՞ւ են քրդերեն մտցնում։ Ի վերջո, ՀՀ ԱԺ-ն ընդունել է ե՛ւ եզդիների, ե՛ւ քրդերի իրավունքները։ Այս դեպքում ո՞րն է մի համայնքի հաշվին մեկ այլ համայնք ձեւավորելու փորձերի իմաստը։ Եւ եթե տպագրվել են ավել գրքեր, նշանակում է՝ կա՛մ պետական գումարներն են անտեղի ծախսվել, կա՛մ էլ այդ գրքերի հեղինակների եւ ֆինանսավորողների նպատակը եզդիներին քրդացնելն է։ Չնայած մենք չենք ուզում այդպես մտածել, բայց, ամեն դեպքում, եթե անգամ սա թյուրիմացություն է, պիտի հարթվի։
Այս հարցի առնչությամբ Եզդիների ազգային միության նախագահի տեղակալ Խդր ՀաջոյանըԺողովուրդ”-ի հետ զրույցում հայտնեց, որ Կոտայքի մարզի եզդի ազգաբնակչության շրջանում արդեն ստորագրահավաք է իրականացվել` ընդդեմ Արագածոտնի մարզի եզդիական 6 գյուղերում քրդական դասաժամեր անցկացնելուն։ Եզդիների ազգային միությունն այս իրավիճակը կապում է տվյալ 6 գյուղերի գյուղապետերի եւ դպրոցի տնօրենների հետ, որոնք քրդացել են եւ փորձում են այնտեղ բնակվող եզդիներին նույնպես քրդացնել։

Ճարճակիս գյուղի դպրոցի տնօրեն Ալվարդ Մարգարյանի՝ ՀՀ եզդիների ազգային միությանն ուղղված դիմումի համաձայն՝ տեղի դպրոցում սովորում են եզդի երեխաներ, եւ դասավանդվում է եզդիերեն լեզու եւ գրականություն, իսկ մեկ այլ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանին ուղղված դիմումում նույն դպրոցի տնօրենն ասում է այլ բան` հավաստիացնելով, թե այնտեղ միշտ դասավանդվել է քրդերեն, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը”,-նշեց Հաջոյանը։

Նման ործողությունները, իհարկե, դժվար թե լինեն ինքնաբուխ եւ ենթադրում են ուղղորդում ավելիվերեւիկամ դրսի որոշ ուժերի կողմից։ Խդր Հաջոյանը տվեց նաեւ այս հարցի բացատրությունը. “Այնտեղ գտնվող քրդական կազմակերպությունները բացառապես ֆինանսավորվում են քրդական բանվորական կուսակցության կողմից եւ փորձում են նաեւ հայաստանաբնակ եզդիներին քրդացնել` իրականացնելով իրենց ցանկությունը։ Իրենք նշում են, որ քրդերը քարտեզ են գծել, որով ՀՀ Արագածոտնի մարզը կհամարվի քրդական վարչական տարածք, ինչն աբսուրդ է։ Այժմ փորձում են արհեստական ձեւով եզդիներին քրդացնել։ Եզդիները հայ ժողովրդի հետ եղել են դարավոր բարեկամներ եւ չունենալով պետականություն՝ իրենց հույսը կապում են ՀՀ իշխանությունների հետ։

Նշենք, որ չնայած եզդիների կողմից տեւական ժամանակ բարձրաձայնվող դժգոհությանը, կառավարությունը դեռ որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել. “Սինջար եզդիների ազգային միավորումհ/կ-ն համապատասխան նամակով դիմել է վարչապետին, ի պատասխան՝ կառավարությունից ասել են, որ արդեն զբաղվում են տվյալ խնդրով, եւ հատուկ գրություն է ուղարկվել ԿԳ նախարարին։
Իսկ եթե այս գործընթացում իրոք խառն է քրդական բանվորական կուսակցության մատը, ապա Հայաստանի համար սա արդեն նաեւ ազգային անվտանգության խնդիր է եւ պատկան մարմինների ուշադրության  կարիք ունի։

Հեղինակ` Կարեն Վարդանյան


0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More