ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԵՐԻԿՈՒՄ
From Right - Khdr Hajoyan, Tatevik Khachatryan, Tehmine Babayan, Karen Badalyan |
2012 թվականի փետրվարի 24-ին ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' ՀԿ-ն ''Եզդիների ազգային միության'' հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի գյուղապետարանի աջակցությամբ կազմակերպեց թեմատիկ հանդիպում ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի եզդիների հետ` «ազգային փոքրամասնությունների իրավունքների և բազմազանության խթանումը Հայաստանում» թեմայով: Նշենք, որ Ֆերիկ գյուղը բնակեցված է միայն եզդիներով: Քննարկման հիմնական թեմաներն էին`
1. Ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում:
2. Խթանել ազգային փոքրամասնությունների զարգացմանը, իրավունքների իմացությանը և կարողությունների զարգացմանը:
3. Գենդերային հավասարությանը:
4. Գործընկերություն և Համագործակցություն ՀՀ-ում տարբեր ազգային փոքրամասնությունների միջև:
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալ, ''Էզդիխանա'' թերթի խմբագիր Խդր Հաջոյանը` ներկայացնելով եզդիների ազգային պատմությունը, ինչպես նաև Եզդիների ազգային միության գործունեությունը: Այնուհետև ելույթներ ունեցան ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' ՀԿ նախագահ Կարեն Բադալյանը, փոքրամասնությունների ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը և Թեհմինե Բաբայանը:
Քննարկման ընթացքում խոսվեց նաև գյուղի եզդիական համայնքի խնդիրներից:
0 comments:
Post a Comment