Խըդըր Նավի (Խըդըր Էյլազ)
Տոն
Տոն
2012 թվականի Փետրվարի 17-ին Ուրբաթ օրը Խըդըր Նավիի (Խըդըր Էյլազի) տոնն է:
Յուրաքնչյուր տարվա փետրվարի 13-ից հետո եկող շաբաթվա առաջին երկուշաբթի օրը մատաղ են անում, սակայն նոր վախճանվածների ընտանիքները ծոմ են պահում հանգուցյալների համար (բարվա Ռադըվըն), իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորը (ռադըվնը պաշիվե):
Ուրբաթ օրը Խըդըր Նավիի (Խըդըր Էյլազի) տոնն է:
Ծոմի երեք օրերի ընթացքում շեխերից կամ փիրերից մեկը պարտադիր կարգով պետք է այցելի գերեզմանատուն, աղոթք կարդա հանգուցյալների համար (ղավըլ ու բայթ):Ծոմից առաջ, կիրակի լույս երկուշաբթի արթնանում են ժամը 4-5-ը, ուտում-խմում են, չոգտագործելով սակայն կանեփ, կաղամբ խոզի միս: Լույսը չբացված քնում են մինչև առավոտվա 9-10-ը: Մութն ընկնելուց հետո արդեն կարող են ուտել, խմել ուրախանալ: Ծոմ օրերին ցերեկով չի կարելի ուտել, խմել, ծխել, քնել, ծամոն ծամել, չի կարելի շոր լվանալ, լողանալ, տղամարդիկ իրավունք չունեն սափրվելու, կնոջ անկողին մտնելու:
Khdr Navi (Khdr Eylaz) |
Հինգշաբթի օրվա գիշերը բոլորն ուրախանում են, նվագում, զվարճանում, զուռնա-դհոլ են հնչեցնում, և իհարկե մինչև լույս չեն քնում: Այդ գիշերը կոչվում է Լայլա Կադըր: Նույն գիշերը երեխաները տնից-տուն շրջելով` երդիքներից իջեցնում են թելից կապված տոպրակներ, որոնք լցված են մրգերով և քաղցրավենիքներով: Դա կոչվում է Դոլի Դանգ:
Միայն Խըդըր Նավիի` Խըդըր Էյլազի Լայլա Կադըրի գիշերը չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում (տոտկա շոռ), որ երազում տեսնեն իրենց ընտրյալին` ապագա ամուսնուն կամ կնոջը, պատի վրա ալյուրի մեջ թաթախված մատով նշան են անում (նիշանա Խըդըր Նավի), որպես թե նա գալու է, ուստի դիմավորում են:
Երեխաներն ու հիվանդներն ազատվում են բոլոր տեսակի ծիսակատարություններից, որոնք կատարվում են այդ օրերին: Նրանք կարող են ուտել, խմել, շարունակել իրենց առօրյա կյանքը: Տոնի օրը միմյանց տներ այցելելիս պետք է ներկայանալ նվերներով:
Երեխաներն ու հիվանդներն ազատվում են բոլոր տեսակի ծիսակատարություններից, որոնք կատարվում են այդ օրերին: Նրանք կարող են ուտել, խմել, շարունակել իրենց առօրյա կյանքը: Տոնի օրը միմյանց տներ այցելելիս պետք է ներկայանալ նվերներով:
Ուրբաթ օրը բուն տոնն է` Խըդըր Նավի` Խըդըր Էյլազ: Տոնը շարունակվում է շաբաթ օրը` արաֆաթ, որի ընթացքում բոլորը պարտադիր այցելում են գերեզմանատնեը` անպայման իրենց շեխի կամ փիրի հետ: Տոնը շարունակվում է նաև կիրակի օրը` շարաֆաթ: Ժողովուրդն ասում է` բըմբարակ վը այդա մըրիա ու զենդիա, այսինքն` շնորհավոր ապրողների ու հանգուցյալների տոնը:
Այդ Երեք օրվա ծոմերից առաջին օրը պետք է մատաղ անել, երեկոյան`դեռ մութը չընկած սինու մեջ դրված ամանով ճաշ ու մրգեղեն են տանում չքավոր հարևաններին` որպես Խըդըր Նավիի` Խըդըր Էյլազի խեր (պատարագ): Իսկ մեկ օր անց, հինգշաբթի օրը տալիս են հանգուցյալների հաց (նանե խերա մըրիա): Իսկ երբ գիշերները վեր են կենում (երեք գիշեր) նույն ձևով հաց են տալիս` բապիրի պաշիվի:
Khdr Hajoyan |
Կայքի ադմինիստրացիան ի դեմս Խդր Հաջոյանի ևս միանում է շնորհավորանքին:
0 comments:
Post a Comment