ԲԱՆԱՎԵՃ ԿՐՈՆԱԿԱՆ
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԵՄԱՅՈՎ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փետրվարի առաջին շաբաթը հռչակել է Միջկրոնական ներդաշնակության համաշխարհային շաբաթ: Այս առիթով փետրվարի 8-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կազմակերպվել էր քննարկում-բանավեճ`կրոնական հանդուրժողականության թեմայով:
Բանավեճը վարում էր Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Քննարկմանը մասնակցում էին 60-ից ավելի երիտասարդներ,որոնց մեջ կային տարբեր կրոնական կազմակերպությունների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ավետիք Իշխանյանի գնահատմամբ`կրոնական հանդուրժողականության թեման Հայաստանում շատ հրատապ է, անհանդուրժողականության այս մթնոլորտը կարող է վտանգավոր լինել և նույնիսկ նպաստել ազգի պառակտմանը,կարծում է իրավապաշտպանը:
«Տպավորությունս այնպիսին է, որ այն ճանապարհը, որ անցել է Եվրոպան մինչև 20-րդ դար,մենք կարծես թե նոր ենք անցնում այդ ճանապարհը, սա արդեն նման է խորը միջնադարին,խավարին, որտեղ մարդկանց ստիպում էին հավատալ միայն մի բանի, հավատաքննություն էր իրականացվում: Իհարկե, ժամանակները փոխվել են, հիմա խարույկի վրա որևէ մեկին չեն բարձրացնում,բայց, ըստ էության, այդ հալածանքներն ու բանավոր խոսքը նույնպես կարող են շատ ուժեղ խոցել մարդկանց: Դա կարող է հիմք հանդիսանալ նաև արտագաղթի համար,արդյոք մենք դա պետք է թույլ տանք»,-նշում է Ավետիք Իշխանյանը:
Խդր Հաջոյան |
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը նշում է, որ երիտասարդների հետ տարբեր թեմաներով նմանատիպ քննարկումներ նախատեսում են կազմակերպել նաև հետագայում:
հղում`
http://www.armhels.com/index.php?id=1739&menu1=13&menu2=13
0 comments:
Post a Comment