Սուրիկ Հաջոյան
Սուրիկ Հաջոյանը, ով 6 տարեկանից զբաղվում է քիք-բոքսինգով, իր հաղթանակների գրավականը համարում է ցանկությունը և սերը մասնագիտության հանդեպ: Հետագայում զբաղվել է Շիդոկան կարատեով` դառնալով <<միջազգային առաջնության>> չեմպիոն, չնայած, որ Հայաստանի Հանրապետության դրոշի տակ էր հանդես գալիս, սակայն հաղթանակի ժամանակ ձեռքին հպարտությամբ թափահարում է եզդիների ազգային դրոշը:
Հետագայում նա ուղին շարունակեց քիք-բոքսինգում: Անցյալ տարի սեպտեմբերի 25-26-ին 2009 թվականին այն ակումբը, որտեղ նա հանդես է գալիս` <<ԼԻՈՆ>> մարզիչ Ամար Թամոյան (միջազգային կարգի վարպետ), դառնում է Հայաստանի լավագույն ակումբ 2009:
Սուրիկը վերջերս հունիսի 21-27-ը Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաքում տեղի ունեցած <<Աշխարհի առաջնությանը>> գրավում է 3-րդ մրցանակային տեղը` հաղթելով լիբանանցի, գերմանացի, կուբացի մարզիկներին, սակայն վերջում վնասվածքի պատճառով պարտություն է կրում ուկրաինացի մարզիկից: http://wpka.wwwlb.net/images/wc.2010-lightresult.pdf
Հուլիսի 17-18-ին դինամո մարզադահլիճում տեղի ունեցավ քիք-բոքսինգի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ>>, որին մասնակցում էին տարբեր մարզերից եկած մարզիկներ: Սուրիկ Հաջոյանը կրկին ապացուցեց, որ իր քաշային կարգում միակն է` հաղթելով չորս մարզիկներին դառնում է Հայաստանի բազմակի չեմպիոն:
Այն փաստը, որ նա ազգությամբ եզդի է, նա հպարտությամբ ասում է Մլըտե մըն էզդի, զըմանե մըն էզդիկի, դինե մըն Շըրֆըդին (ազգությունս եզդի, լեզուս եզդիերեն, կրոնս Շարֆադին):
Զրույցի ընթացքում պարզվեց, որ նա Սահիդ Թամոյանի որդին է, ով մասնակցել է Արցախյան հերոսամարտին: Հայրիկի թողած նամակում գրված այն խոսքերը. <<թող որդիս ինձ նման դառնա առյուծ>>, նա նվիրումով իրականացնում է հայրիկի ցանկությունը:
2 comments:
Հալալա Սուրոիս,թոզ միշտ տենց շարունակի.
Apris Art jan
Post a Comment