English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Wednesday, July 28, 2010

Ղարաբաղյան պատերազմ` եզդիների մասնակցությունը


ԵԶԴԻՆԵՐԻ ՄԵԾ ԱՎԱՆԴԸ

Սադոյան Ագիտ
Ә’гите Ә’мәр
 (1957-1991)
Ագիտ Սադոյանը կարծես ծնվել էր ֆիդայի դառնալու համար: Նրա արտաքինը, հպարտ տեսքը, հաղթելու հավատը ոգևորում էին բոլորին, մղում հաղթանակի: Նա` Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում 1957 թվականին ծնված Ագիտ Սադոյանը, հանրապետության առաջին ֆիդայիներից էր, որը կամավոր մեկնեց Արցախ, մասնակցեց բազմաթիվ մարտերի, դարձավ մարտական ընկերների, բոլորի սիրելին: Նրա համար անընդունելի էր նահանջը, միշտ ձգտում էր հաղթանակի, պատրաստ էր հանուն այդ հաղթանակի զոհաբերել ամենաթանկը` կյանքը:
            Ազատամարտերում հյուծված, առողջությունը կորցրած, վերադառնալով տուն, իր ընտանիքի գիրկը, նա վախճանվեց անժամանակ, 1991 թվականի մայիսի 31-ին, թաղվեց Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում:
            Ագիտ Սադոյանն ամուսնացած էր, ունի չորս երեխա, որոնք սրբությամբ են պահում իրենց հերոս հայրիկի հիշատակը:


<< ՄԵՆՔ ԵԶԴԻ ԵՆՔ >>  Գրքից

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More