English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Sunday, July 25, 2010

Եզդիական ավանդույթը` ժողովրդագրական խնդիր


Հունվարի 12-ին 2010թ. ընկերս ինձ հաղորդագրություն է ուղարկում, ով գտնվում է Շվեդիայում, ազգությամբ հայ, որտեղ ասում է.


<<Խդր ջան այստեղ Շվեդիայում ունեմ մի եզդի ընկեր, ով շատ հրաշալի մի անձնավորություն է: Այստեղ մեզ մոտ եզդիներ շատ կան Սիրիայից և Իրաքից, հա ի դեպ Խդր ջան ինձ այն զարմացրեց, որ նրանց մեծ մասը դեռ չեն ամուսնացել, համարյա բոլորը 31-34 տարեկան ու գիտես զարմանալին ինչն է, որ նրանք ոչ թե չեն ցանկանում ամուսնանալ, այլ դրա հնարավորությունը չունեն ու գիտես ընկերս ինձ ասաց, որ ինքը նույնիսկ հնարավորություն չունի գնալ Հայաստան, կամ Վրաստան որտեղ կկարողանա ամուսնանալ, այդ ժամանակ հարցրեցի թե ինչ տարբերություն` այստեղ թե Հայաստան կամ Վրաստան, նա ասաց, որ մեզ մոտ կա մի ավանդույթ, հարսի դիմաց վճարվում է գումար` ղալին, որը ինքը չի կարող վճարել ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում ղալինը չի օգտագործվում>>:


Ինչ եմ ցանկանում ասել, որ ղալինի պատճառով պակասում է եզդիների թվաքանակը:


2010 թվականի հուլիսի 15-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ` նախագահության հերթական նիստ, որին բացի միության անդամներից, մասնակցում էին նաև ՀՀ մարզերի, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Նախագահության նիստում կար մեկ հարց.

ԿՈՉ
Համայն աշխարհի եզդիներին

Քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում, մեր ազգին ոչ վայել հետամնաց այն ավանդույթը, որը դարեր շարունակ շարունակվել է և շարունակվում է առ այսօր, կապված հարսի համար տրվող գլխագնի` ղալինի հետ (Qәльне Буке), քանի որ հազարավոր եզդի երիտասարդներ չեն կարողանում ամուսնանալ ֆինանսական խնդիրների պատճառով, դրա համար մեր կոչն ու խնդրանքն է` հարգել աստծու անունը, Թաուսի Մալակի, յոթ հրեշտակ ձիավորների, Շիխադու 40 սուրբ տղամարդկանց, մեր նախահայր Կարմիր Սուլթան Եզիդի, Շարֆադինին, սուրբ Լալըշին և մեր շեխերի ու փիրերի սրբերին (бьгьрьн qәдре наве Хwәде, qәдре Мәләк’е Таус, qәдре һәр һ’әвт сйаре мала Адиа, qәдре чьл мере диwана Шихади, qәдре Сьлт’ан Эзиде Сор, qәдре дине мә Шәрфәдин, qәдре Лальша Нурани у qәдре ощахе шех-п’ире мә) և այս օրվանից վերացնել ղալինը, միայն թողնել դարմալը (Darmal, НАВ QӘЛЬН – 500-1000$), իսկ փեսայի ծնողները իրենց ցանկությամբ կարող են ինչպես հարսին, այնպես էլ հարսի ծնողներին, բարեկամներին տարբեր տեսակի նվերներ բերել, այս խնդիրը շատ խիստ կարևոր է և արդիական է եզդի ժողովրդի թվաքանակի աճի ավելացման, ազգապահպանության հերոսական մեծ կարևոր և անհրաժեշտ խնդիր է:


Չնայած Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում վերացվել է տվյալ ավանդույթը (Qәльн), սակայն դեռ շարունակվում է Իրաքի հյուսիսային մասում Եզդիստան (Սինջար) կոչվող վայրում, Թուրքիայում, Սիրիայում և եվրոպական մի շարք երկրներում:
Նախագահության մասնակիցները կոչով և խնդրանքով դիմել աշխարհի վերը նշված երկրների եզդիներին, լիովին վերացնել և արմատախիլ անել ղալինը (Qәльн):

‹‹Ազգությունս` եզդի,
Կրոնս` Շարֆադին,
Լեզուս`Էզդիկի:

‹‹Հոլա˜ Հոլա˜ Հոլա˜ Սլթան Էզիդե Սորը››

Նիստի նախագահ`

Աշխարհի եզդիների ազգային միության պրեզիդենտ, եզդիների պատմագիտության և աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր, եզդիների ազգային կրկնակի հերոս`

Ազիզ Թամոյան



0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More