YouTube-ում մի հետաքրքիր վիդեո գտա, որտեղ նկարահանումները կատարվել են քրդական հեռուստաընկերության կողմից՝ Իրաքի եզդիների սրբավայրից, հոգևոր առաջնորդից հարցազրույց, որտեղ իհարկե ներկայացվում է եզդիների ավանդույթների, կենցաղի, մշակութային բազմազանությունների մասին հետաքրքիր վիդեո է, բայց մի մեծ պրոբլեմ կա՝ ամեն տեղ եզդիների մասին խոսելիս ասում են՝ «եզդի քուրդ»։
Դա ոչ միայն անընդունելի է, այլ պարզապես հիմար պրոպագանդա է։
Ամենավատն այն է, որ այդ արտահայտությունը գործածում է նաեւ եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թահսին Բեգը, ով Մոսուլի իրադարձություններից հետո դիմեց փախուստի։
Հիշեցնեմ, 2007 թվականի օգոստոսի 14-ից 15-ը Իրաքի քրդերը Մոսուլ քաղաքում իրականացրեցին եզդիների ջարդեր՝ ցեղասպանություն, որին զոհ գնացին մոտ 1000 ավելի եզդիներ, շատերը դիմեցին փախուստի։ Քրդերը ուզում էին սպառնալիքներով եւ ստիպողաբար եզդիներին դարձնել քուրդ՝ ասիմիլիացիայի ենթարկել։
4 comments:
centra
Shat hetaqrqir er!!!Shat nor baner imaca vor chgitei naxkinum!!!!
apres hetaqrqir info tramadrel hamar :)
Shnorhakal em
Post a Comment