Եզդի ուսանողուհիները համախմբվել են «Progress» ուսանողուհիների շարժման շուրջ: Նրանք պնդում են, որ իրենք էլ կարող են իրենց ազգի համար պիտանի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ լինել:
«Շարժումը նորաստեղծ է, մեր նպատակն է՝ հասարակական տարբեր միջոցառումներում լսելի դարձնել եզդի կանանց և հատկապես ուսանողուհիների ձայնը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Progress» շարժման անդամ Բելա Թամոյանը:
Նշենք նաև, որ հայաստանաբնակ եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները, օգտագործելով համացանցի ընձեռած հնարավորությունները, հասարակությանն են ներկայացնում տարիներ շարունակ հայի անվան տակ ներկայացող եզդի քաղաքացիներին՝ երգիչ Էրվին Ամիրյանին, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, «մարտեր առանց կանոնների» մարզաձևի աշխարհի չեմպիոն Ամար Սուլոևին, և այլոց:
0 comments:
Post a Comment