English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Tuesday, December 18, 2012

Միջոցառում նվիրված գալիք ''Սուլթան Եզիդ''-ի տոնին


Russian
Мероприятия посвященное 
праздника ''Султана Езида''


18 декабрья в 12:00 в Армении марза Котайка в школе  село Зовуни, было организованна мероприятия мероприятие посвященное праздника ''Султана Езида'', организатором которого является  учительница езидского языка  Балгизар Тамоян, с поддержкой администрации школы и Национального Союза Езидов.

'' Это было весьма информативным и интересным событием в том смысле, что в нем было информация о историческое прошлое Езидов, о том, как они сохраняют  свои национальние традиций. Наиболее впечатляющим было представление Езидских учеников, где они представили как Езиды живут дружно, и в день праздника те Езиды, которые были обижены на друг друга, должны помириться. Езидские дети были одеты в национальном костюмах и представили Езидские народные песни и пляски. Первый заместитель председателя Национального Союза Езидов Хдр Аджоян с помощью новых технологических устройств представил участниками мероприятии историческое прошлое Езидов. Это мероприятия говорит о дружбе Армянов и Езидов и вызвало большое удовольствие зрителем.'' говорит директор школы Вардан Хазарян.

-----------------------------------------------------------------------------------------------
Armenian

Միջոցառում նվիրված գալիք
''Սուլթան Եզիդ''-ի տոնին

Այսօր ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գալիք ''Կարմիր Սուլթան Եզիդ''-ի տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր եզդիերենի ուսուցչուհի Բալգիզար Թամոյանը:

Ուսուցչուհի Բ. Թամոյանը նշում է. ''տոնը նպատակ ունի եզդի երեխաների շրջանում խթանելու սերը դեպի կրթություն, հատկապես իրենց մայրենի լեզվին` եզդիերեն լեզվի և գրականության զարգացմանը, նման միջոցառումները կունենան շարունակական բնույթ: Շնորհակալություն եմ հայտնում Եզդիների ազգային միությանը և Զովունի գյուղի միջնակարգ  դպրոցի տնօրինությանը միջոցառումն օժանդակելու համար'':


''Բավականին հագեցած և հետաքրքիր միջոցառում էր այն առումով, որ մեզ` հայերիս, տեղեկատվություն հաղորդեց եզդիների պատմական անցյալի, տոնի խորհրդի, նրանց ազգային սովորությունների մասին: Շատ տպավորիչ էր եզդի աշակերտների բեմականացումը Եզիդի տոնի համերաշխության խորհրդի մասին, երբ անհաշտ եզդիներին այդ օրը իրենց շեխը` հոգևորը, հաշտեցնում է: Եզդիական ազգային տարազներ հագած աշակերտները ազգային լեզվով ասմունքեցին, ներկայացրին իրենց երգն ու պարը: Համակարգչային տեխնիկական սարքերի օգնությամբ ներկաները ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանի մեկնաբանությամբ էքսկուրս կատարեցին դեպի պատմական անցյալ` 7-րդ դարից առաջ և մինչև մեր օրերը: Միջոցառումը հայ և եզդի ժողովուրդների բարեկամության լավագույն ապացույցներից մեկն էր և մեծ բավականություն պատճառեց ներկաներին'' ասում է դպրոցի տնօրեն Վարդան Ղազարյանը:

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More