2012թ. մարտի 30-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ արտասահմանում և Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների ցուցահանդես: Միջոցառմանը ներկայացված էին Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Շվեդիայի, Շվեյցարիայի և այլ երկրների կազմակերպություններ: Ցուցահանդեսին ներկայացված էր նաև Եզդիների ազգային միություն կազմակերպությունը, որը ներկայացնում էր կազմակերպության գործունեությունը, նպատակները, ինչպես նաև արդյունքները (ազգային թերթ ''Էզդիխանա'' դպրոցական 1-8 դասարանների դասագրքեր, ազգային դրոշը, եզդիների ազգային հերոսների պաստառ, ազգային տարազ և այլն):
0 comments:
Post a Comment