English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Sunday, March 11, 2012

ԵԶԴԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿԸ

ԵԶԴԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿԸ


Rubik Mamoyan
Ազգությամբ եզդի ծանրամարտիկ Ռուբիկ Սամանդի Մամոյանը ծնվել է 1989 թ. նոյեմբերի 1-ին: Ռուբիկ Մամոյանը սկսել է ծանրամարտով զբաղվել 13 տարեկանից, Հայաստանի բազմակի չեմպիոն է: Հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

2005 թվականից մասնակցում է միջազգային խոշոր մրցաշարերի2006 թ. ՀՀ Կառավարության առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից իրեն տրվել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի, այնուհետև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 16.12.2010թ. 125-Ա/1 հրամանով շնորհվել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:



2005 թ. Բուլղարիայում տեղի ունեցած ծանր­­ամարտի Եվրոպայի պատ­անեկան առաջնությունում գրավել արծաթե մեդալ, 2006 թ. Շվեդիայում երկամարտի արդյունքում նվաճում է արծաթե մեդալ, իսկ 2009 թ. պոկում վարժությունում նվաճում է ոսկե, հրում և երկամարտի արդյունքում` արծաթե մեդալ: 2010 թ. Կիպրոսում ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 62 կգ քաշային կարգում նվաճել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, երկամարտում ցույց տալով 270 կգ:
2010 թ. ծանրամարտի աշխարհի համալսարանական առաջնությունում գրավում է առաջին պատվավոր տեղը:




2011 թ. Ռումինիայում տեղի ունեցած ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճում է արծաթե մեդալ:

Իր հետ զրույցում, Ռուբիկ Մամոյանը ասեց. «հպարտ եմ, որ եզդի եմ, մեր եզդի ժողովրդին ցանկանում եմ համախմբվածություն, սեր, երջանկություն, առողջություն, աշխարհին` խաղաղություն: Հորդորում եմ զբաղվել սպորտով, ինչպես նաև առիթից օգտվելով շնորհակալությունս հայտնել ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պ-ն Գագիկ Ծառուկյանին, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին,  ինչպես նաև իմ անձնական մարզիչ Ֆելիքս Ալիևին»:

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More