English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Thursday, March 22, 2012

Երեկ կեսօրին Արարատի մարզի Ջրաշեն գյուղում ազգությամբ եզդի կնոջ դաժան սպանությունըն

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


Սպանված կինը իր ամուսնու հետ Ջրաշենում ապրել է միայնակ, իսկ նրանց 5 զավակները երկար տարիներ է, ինչ Հայաստանում չեն բնակվում: Նրանց որդիներից մեկը բնակվում է Մոսկվայում, իսկ մյուս որդին և երկու աղջիկները բնակվում են Գերմանիայում, երրորդ աղջիկն էլ Ֆրանսիայում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` տարբեր մարդկանց կողմից երկար ժամանակ է, ինչ այս ընտանիքի հասցեին սպառնալիքներ են հնչում:

Նշենք, որ սպանության ժամանակ 74-ամյա Չինար Խուդոյանին ամուսինը գտել է տանը` սպանված վիճակում, իսկ թե ով կարող է լինել այս սպանության հետևում` առայժմ պարզ չէ:
Սպանելուց հետո հանցագործը նամակ է թողել, որտեղ հայտնել է, որ սպանությունը եղել է նրանց որդու` Ռուբենի պատճառով, ով բնակվում է Գերմանիայում և կուտակված խոշոր չափի պարտքեր ունի: Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ աե :

Նշենք, որ Ռուբեն Խուդոյանը գտնվում է հետախուզման մեջ՝ մի շարք խարդախություններ կատարելու կասկածանքով:

Ի դեպ Slaq.am-ի տեղեկություններով սպանվածի ամուսինը` Թորգոմ Խուդոյանը, ՀՀ նախագահին առընթեր ազգային փոքրամասնությունների անդամ է հանդիսանում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Դեպքի մասին այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հղում`

Նոր մանրամասներ Ջրաշենի դաժան սպանությունից
 
 
 
 

 Yezdistan.com-ը իր ցավակցությունն է հայտնում Չինար Խուդոյանի ընտանիքին

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More