English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Tuesday, January 24, 2012

Մարդու իրավունքներ և բազմազանություն

«Մարդու իրավունքներ և բազմազանություն»


''Մենք հանուն քաղաքացիական հավասարության''ՀԿ-ն հունվարի 20-ից 26-ը Ծաղկաձորում կազմակերպեց ''Մարդու իրավունքներ և բազմազանություն'' խորագրով դասընթացների շարք երիտասարդների համար: Դասընթացները իրականացվում էին'' Երիտասարդների երկխոսություն հանուն բազմազանության'' ծրագրի շրջանակներումորը ֆինանսավորվում է Նիդեռլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարության կողմից: Այս ծրագրի նպատակն է ինտեգրել Հայաստանում բնակվող փոքրամասնությունների խմբերին հայ հասարակություն, նրանց քաջալերել դառնալու հասարակական կյանքի ակտիվ մասնակցիներ, ինչպես նաև փոքրամասնություններ ներկայացնող երիտասարդների շրջանում տարածել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արժեքներն ու գաղափարները:

Խդր Հաջոյան
Եզդիական համայնքը, որպես Հայաստանում բնակվող էթնիկ փոքրամասնություն` թվով ամենամեծը Հայաստանի Հանրապետությունում գրանցված մյուս ազգային փոքրամասնություններից,
նույնպես ներկայացված էր նշված դասընթացին` ի դեմս երեք եզդի ներկայացուցիչների` Խդր Հաջոյան, Մուրազ Շամոյան և Ալեքսանդր Մամոյան: Դասընթացների օրակարգում առանձնահատուկ տեղ էր հատկացված եզդիական համայնքի խնդիրների, կարիքների լուսաբանմանը և մյուս մասնակիցների շրջանում այս էթնիկ փոքրամասնության վերաբերյալ ընդհանուր պատմա-մշակութային տեղեկացվածության բարձրացմանը: Հատուկ այս նպատակով կազմակերպվեց առանձին սեմինար-վարժանք, որը վարում էր ''Եզդիների ազգային միությունը'' նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանը: Նա իր համապարփակ ելույթում ներկայացրեց ''Եզդիների ազգային միությունը'', նրա գործունեությունը, եզդիական համայնքի մշակույթն ու ավանդույթները, կրոնն ու ծագումնաբանությունը, առկա խնդիրներն ու մտահոգությունները

From right Tatevik Khachatryan,
Muraz Shamoyan and Karen  Badalyan
In center Alexandr Mamoyan

Մասնակիցները շատ հետաքրքրված էին լսելու եզդի ազգի պատմությունը: Շատերն անկեղծ խոստովանեցին, որ բազմիցս լսել են եզդիների մասին, հանդիպել փողոցում, հարևանությամբ, տարբեր այլ միջավայրերում, սակայն առիթ չեն ունեցել ծանոթանալու նրանց մշակույթին և պատմությանը: Մեկ անգամ ևս խոսվեց հայ և եզդի ազգերի բարեկամության և եղբայրության մասին, ինչպես նաև համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ` հանուն երկրում առկա խնդիրների համատեղ լուծման: Բացի այդ, ծրագրի գաղափարախոսությունն էր հասարակությունում բազմազանության ապահովումը, որտեղ մարդկանց տարբեր խմբեր ազատ վայելում են իրենց իրավունքներն ու անխոչնդոտ իրագործում են իրենց պարտականությունները` անկախ ազգային պատկանելիությունից, կրոնական համոզմունքներից, սեռից, գենդերից և այլն:

Ներկա էին ներկայացուցիչներ նաև լեհական, ուկրաինական, հունական, հրեական և այլ համայնքներից: Հրավիրվել էին նաև մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում աշխատող երիտասարդ մասնագետներ, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեցան քննարկումներում:

Դասընթացի ընթացքում քննարկվում էին մարդու իրավունքների զարգացման նախադրյալներն ու ուղղությունները, մասնակիցները դասընթացավարի օգնությամբ վերլուծեցին Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը և դրանում ամրագրված իրավունքներն ու նրանց գործնական կիրառումը մեր կյանքում: Դիտարկվեց մի շարք միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, որոնք կարևոր դեր են կատարում մարդու իրավունքների մշակման, զարգացման և պաշտպանության գործում: Որպես թեմատիկ հանձնարարություն տրվեցին վարկածային իրավիճակներ, որոնք մասնակիցները պետք է վերլուծեին` հիմնվելով ուսումնասիրած մարդու իրավունքների և օրենքների հիման վրա:

Հրավիրված էին նաև կրոնական բազմազանության ոլորտի փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության ոլորտից, օրինակ` ''Երիտասարդական Բանկ'', ''Հայ առաջադեմ երիտասարդություն'' ՀԿ, որոնք աշխատում են Հայաստանում ազգային և էթնիկ փոքրամասնությունների համայնքների հետ:

Մասնակիցներն ունեցան նաև հետաքրքիր և բազմաբովանդակալից ժամանց և հագեցած օրեր, որն ուղղված էր խմբի անդմաների հարաբերությունների ամրապնդմանն ու նրանց փոխինտեգրմանը:

Դասընթացի վերջում որոշվեց, որ մասնակիցները պետք է հանդես գան մարդու իրավունքների ոլորտում համատեղ նախաձեռնությամբ` նպատակ ունենալով կրթել իրենց հասակակիցներին, տարածել մարդու իրավունքների գաղափարներն ու համընդհանուր արժեքները: Հատուկ այդ նպատակով, խումբը որոշում կայացրեց Հայաստանի մարզերի երիտասարդների շրջանում կազմկակերպել մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջացառումներ

Եռօրյա դասընթացից հետո մասնակիցները բաժանվեցին մեծ տպավորություններով, դրական լիցքերով և, անշուշտ, գիտելիքների ու հմտությունների մեծ պաշարով:

Մեծ էր նաև կազմակերպիչների ոգևորությունը` տեսնելով ակնհայատ ձեռքբերումները: Բայց մեր համար առավել կարևոր էր նրանց տպավորությունները եզդիական համայնքից: Մեր այս հարցին ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության''ՀԿ-ի նախագահ Կարեն Բադալյանը պատասխանեց.
«Գաղտնիք չէ, որ եզդիական համայնքը, ինչպես նաև Հայաստանում բնակվող մյուս ազգային և էթնիկ փոքրամասնությունները, ունեն բազում խնդիրներ, սակայն հուսադրող փաստն այն է, որ այսօր համայնքի ներսում կան ընդգծված երիտասարդ առաջնորդներ, և նրանց սերունդը նոր դրական փոփոխություններ ու բարելավումներ կբերի համայնքին, իսկ հետագայում նաև ողջ հայ հասարակության կյանքում»:

Կ. Բադալյանը հավելեց նաև, որ կարևոր է համագործակցությունը կազմակերպության և եզդի համայնքի` ի դեմս Եզդիների ազգային միության միջև, որը պետք է կրի շարունակական և կառուցողական բնույթ, քանի որ համատեղ ջանքերով միայն մենք կկարողանանք կառուցել հանդուրժող հայ հասարակություն` ներառված բազմազանության բոլոր արժեհամակարգով:


http://issuu.com/wfcengo/docs/youth_dialogue_2_issue

Tuesday, January 10, 2012

«ԵԱՀ» հուշամեդալով պարգևատրվեցին եզդի նվիրյալներ

ՀՀ Եզդիների ազգային միությունը պր. Ա. Թամոյանի ղեկավարությամբ պարգևատրեց ներքոհիշյալ նվիրյալների` «Եզդիների ազգային հերոս»-ի հուշամեդալներով

2012 թ. հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը ՀՀ  Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի նախագահությամբ և Խդր Հաջոյանի քարտուղարությամբ: Օրակարգում կար մեկ հարց: Պարգևատրումներ Միության գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած, միության հեղինակության բարձրացման նպաստած անձանց, ՀՀ Եզդիների ազգային միության  նախագահ Ա. Թամոյանի հրամանով «ՀՀ Եզդիների ազգային հերոս» կոչումով և մեդալով պարգևատրել ներքոհիշյալ անձանց:

1988թ.,  երբ Հայաստանի եզդիական համայնքը իր արժանավոր զավակի` Ա. Թամոյանի գլխավորությամբ ոտքի կանգնեց և հզոր խորհրդային ռեժիմի առջև պահանջ դրեց` վերականգնելու տասնյակ տարիներ արգելված եզդի ժողովրդի նախահոր Եզիդի անունը, որը այսպես ասած գտնվում էր փակի կամ կալանքի տակ և Եզդիների ազգային միության` ի դեմս նախագահ պր. Ազիզ Թամոյանի ջանքերով Կարմիր Սուլթան Եզիդ անունը ազատվեց կալանքից և սա է պատճառը, որ Ազիզե Ամարին, նույն ինքը` Ազիզ Թամոյանին համարում են երկրորդ Եզիդ, իր կատարած ջանքերի եզդի անվանումը վերականգնելու համար: Այդ նվիրական շարժմանը մասնակցեցին հազարավոր եզդիներ, հասկանալի է, Ա. Թամոյանը պետք է ունենար, և ունեցավ, անմիջական օգնականներ, աջակիցներ ու գաղափարակիցներ:

Ա. Թամոյանը հենց այդ նվիրյալների շնորհիվ եզդիական շարժման գաղափարները հասցրեց և հասցնում է եզդի համայնքի բոլոր անդամներին: Չուրանալով և չմոռանալով եզդի ժողովրդի մեծագույն զավակ Ա. Թամոյանի ներդրումն ու առաջնորդությունը եզդիական շարժման մեջ, բայց պետք է չմոռանալ և չթերագնահատել հենց այն մարդկանց ջանքն ու եռանդը, ովքեր եզդի ժողովրդի անվան վերականգնման գործում ունեն իրենց ուրույն և գնահատման արժանի ներդրումը:

Իհարկե նրանք բոլորն էլ վաղուց էին արժանի ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի հրամանով արժանանալու «Եզդիների ազգային հերոս» պատվաբեր և պարտավորեցնող կոչմանը, սակայն, կարծում ենք հիմա էլ ուշացած չէ ներքոհիշյալ անձանց պարգևատրել և  խրախուսել այս բարձր կոչումով: Ներքոհիշյալ անձինք արժանանալով այս բարձր կոչմանը, մենք հավատացած ենք, որ նրանք իրենց ակտիվությունը չեն թուլացնի և ավելի մեծ եռանդով կնվիրվեն եզդի ժողովրդի նկարագրի պահպանմանը, հատկապես եզդիերեն լեզվի կրթության, ուսուցման, մշակույթի զարգացման ու պահպանման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորելով եզդի ժողովրդի նորընծա հերոսներին, խնդրում և խորհուրդ ենք տալիս նրանց իրենց ամենօրյա աշխատանքով մտածել եզդի ժողովրդի պահպանմանն ու զարգացմանը:
Պարգևատրվեցին հետևյալ անձինք`Ջամալ Չոլոյի Մստոյան, Սահիդ Ագիտի Ավդալյան, Ալիկ Ղաչաղի Խուդոյան, Խատիֆ Ջմոյի Աջամյան:

''Եզդիների ազգային հերոս'' մեդալով պարգևատրվեցին 4 եզդի

ՀՀ Եզդիների ազգային միությունը պր. Ա. Թամոյանի ղեկավարությամբ պարգևատրեց ներքոհիշյալ նվիրյալների` «Եզդիների ազգային հերոս»-ի հուշամեդալներով

2012 թ. հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը
ՀՀ  Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի նախագահությամբ և Խդր Հաջոյանի քարտուղարությամբ: Օրակարգում կար մեկ հարց: Պարգևատրումներ Միության գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած, միության հեղինակության բարձրացման նպաստած անձանց, ՀՀ Եզդիների ազգային միության  նախագահ Ա. Թամոյանի հրամանով «ՀՀ Եզդիների ազգային հերոս» կոչումով և մեդալով պարգևատրել ներքոհիշյալ անձանց:

1988թ.,  երբ Հայաստանի եզդիական համայնքը իր արժանավոր զավակի` Ա. Թամոյանի գլխավորությամբ ոտքի կանգնեց և հզոր խորհրդային ռեժիմի առջև պահանջ դրեց` վերականգնելու տասնյակ տարիներ արգելված եզդի ժողովրդի նախահոր Եզիդի անունը, որը այսպես ասած գտնվում էր փակի կամ կալանքի տակ և Եզդիների ազգային միության` ի դեմս նախագահ պր. Ազիզ Թամոյանի ջանքերով Կարմիր Սուլթան Եզիդ անունը ազատվեց կալանքից և սա է պատճառը, որ Ազիզե Ամարին, նույն ինքը` Ազիզ Թամոյանին համարում են երկրորդ Եզիդ, իր կատարած ջանքերի եզդի անվանումը վերականգնելու համար: Այդ նվիրական շարժմանը մասնակցեցին հազարավոր եզդիներ, հասկանալի է, Ա. Թամոյանը պետք է ունենար, և ունեցավ, անմիջական օգնականներ, աջակիցներ ու գաղափարակիցներ: Ա. Թամոյանը հենց այդ նվիրյալների շնորհիվ եզդիական շարժման գաղափարները հասցրեց և հասցնում է եզդի համայնքի բոլոր անդամներին: Չուրանալով և չմոռանալով եզդի ժողովրդի մեծագույն զավակ Ա. Թամոյանի ներդրումն ու առաջնորդությունը եզդիական շարժման մեջ, բայց պետք է չմոռանալ և չթերագնահատել հենց այն մարդկանց ջանքն ու եռանդը, ովքեր եզդի ժողովրդի անվան վերականգնման գործում ունեն իրենց ուրույն և գնահատման արժանի ներդրումը: 

Իհարկե նրանք բոլորն էլ վաղուց էին արժանի ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի հրամանով արժանանալու «Եզդիների ազգային հերոս» պատվաբեր և պարտավորեցնող կոչմանը, սակայն, կարծում ենք հիմա էլ ուշացած չէ ներքոհիշյալ անձանց պարգևատրել և  խրախուսել այս բարձր կոչումով: Ներքոհիշյալ անձինք արժանանալով այս բարձր կոչմանը, մենք հավատացած ենք, որ նրանք իրենց ակտիվությունը չեն թուլացնի և ավելի մեծ եռանդով կնվիրվեն եզդի ժողովրդի նկարագրի պահպանմանը, հատկապես եզդիերեն լեզվի կրթության, ուսուցման, մշակույթի զարգացման ու պահպանման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորելով եզդի ժողովրդի նորընծա հերոսներին, խնդրում և խորհուրդ ենք տալիս նրանց իրենց ամենօրյա աշխատանքով մտածել եզդի ժողովրդի պահպանմանն ու զարգացմանը:  Պարգևատրվեցին հետևյալ անձինք`Ջամալ Չոլոյի Մստոյան, Խատիֆ Ջմոյի Աջամյան, Սահիդ Ագիտի Ավդալյան, Ալիկ Ղաչաղի Խուդոյան:
Ջամալ Մստոյան
Խատիֆ Աջամյան

Սահիդ Ավդալյան
Ալիկ Խուդոյան

Sunday, January 1, 2012

Եզդի բռնցքամարտիկը հանկարծամահ է եղել



Edo Tamoyan
Ազգությամբ եզդի Էդո Թամոյանը ծնվել է 1989 թվականի մարտի 8-ին Հայաստանում: Ընտանիքում ամենափոքրն էր: 1997 թ. ընտանիքով տեղափոխվում են Գերմանիայի դաշնային Հանրապետություն: Այնուհետև 4 տարի անց տեղափոխվում են Շվեդիա: Էդո Թամոյանը մեծացել է Շվեդիայի հարավ-արևմուտքում գտնվող Հալմսթադ քաղաքում: 2002 թ. սկսում է զբաղվել բռնցքամարտով, իր սկզբնական մարզիչը եղել է Մարիո Լանդոն` ով ստանում է ուղեղի կատված, ինչի պատճառով Էդո Թամոյանը շատ մեծ հիասթափություն է ապրում և ահագին ժամանակ ետ մնում մարզումներից: Ստեղծում է իր անհատական գործը
Edo Tamoyan awards
From right - Edo Tamoyan
From Left - Edo Tamoyan

Որից հետո  նա կրկին զբաղվում է բռնցքամարտով, մարզվում է նիգերիացի մարզիչ Ուգո Ուգոկուռոյի մոտ: Իր մարզիչ Ուգո Ուգոկուռոն իր կարծիքն է հայտնել նրա մասին ասել է. «նա ռինգում ցուցադրում եր իսկական մենամարտ և հանդիսատեսին գրավում էր իր խաղով»:
Էդո Թամոյանը սիրողական բռնցքամարտում ունեցել է 28 մենամարտ, որից 26-ը ավարտել է հաղթանակով և 2-ը պարտությամբ: Մեկ անգամ պարտություն կրելով Շվեդիայում հայտնի բռնցքամարտիկ Թոբիաս Փերսոնից, այնուհետև Էդո Թամոյանը պատասխան մենամարտերի ժամանակ եռակի անգամ հաղթանակ է տանում շվեդ բռնցքամարտիկ Թոբիաս Փերսոնից:

04.02.2007թ. Շվեդիայի առաջնության եզրափակիչ մենամարտում պարտություն կրելով Արամ Բահրամանդից, գրավելով երկրորդ տեղը: Երեք տարվա ընթացքում դառնում է Սկանդինավիայի լավագույն բռնցքամարտիկը: Իրեն իր բռնցքամարտի ակումբում հաճախ կոչում էին ‘’Պրինց Նասին’’ ով հայտնի բռնցքամարտիկ էր: Նա սիրված է եղել ոչ միայն իր ընտանիքի, այլև իր ուսուցիչների և ընկերների կողմից: Նա չափազանց բարի, օժտված էր մարդկային բոլոր լավ հատկանիշներով, օգնության ձեռք եր մեկնում բոլորին և վերջում նոր մտածում իր մասին, այդ իսկ պատճառով նա սիրված էր բոլորի կողմից: Էդո Թամոյանը այնուհետև իր ‘’HBS’’ ակումբից տեղափոխվում է ‘’HAIS’’ ակումբ

Էդո Թամոյանը մահացել է 01.01.2012 թ. Նոր տարվա առավոտյան ժամը 06:00-ին, նրա մայրը նրան գտնում է մահացած իր ննջասենյակում:  

http://www.yezdistan.com  կայքի ադմինիստրացիան հայտնում է խորին ցավակցությունները մեծարգո Թամոյանների ընտանիքին:

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More