English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Tuesday, January 10, 2012

«ԵԱՀ» հուշամեդալով պարգևատրվեցին եզդի նվիրյալներ

ՀՀ Եզդիների ազգային միությունը պր. Ա. Թամոյանի ղեկավարությամբ պարգևատրեց ներքոհիշյալ նվիրյալների` «Եզդիների ազգային հերոս»-ի հուշամեդալներով

2012 թ. հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը ՀՀ  Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի նախագահությամբ և Խդր Հաջոյանի քարտուղարությամբ: Օրակարգում կար մեկ հարց: Պարգևատրումներ Միության գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած, միության հեղինակության բարձրացման նպաստած անձանց, ՀՀ Եզդիների ազգային միության  նախագահ Ա. Թամոյանի հրամանով «ՀՀ Եզդիների ազգային հերոս» կոչումով և մեդալով պարգևատրել ներքոհիշյալ անձանց:

1988թ.,  երբ Հայաստանի եզդիական համայնքը իր արժանավոր զավակի` Ա. Թամոյանի գլխավորությամբ ոտքի կանգնեց և հզոր խորհրդային ռեժիմի առջև պահանջ դրեց` վերականգնելու տասնյակ տարիներ արգելված եզդի ժողովրդի նախահոր Եզիդի անունը, որը այսպես ասած գտնվում էր փակի կամ կալանքի տակ և Եզդիների ազգային միության` ի դեմս նախագահ պր. Ազիզ Թամոյանի ջանքերով Կարմիր Սուլթան Եզիդ անունը ազատվեց կալանքից և սա է պատճառը, որ Ազիզե Ամարին, նույն ինքը` Ազիզ Թամոյանին համարում են երկրորդ Եզիդ, իր կատարած ջանքերի եզդի անվանումը վերականգնելու համար: Այդ նվիրական շարժմանը մասնակցեցին հազարավոր եզդիներ, հասկանալի է, Ա. Թամոյանը պետք է ունենար, և ունեցավ, անմիջական օգնականներ, աջակիցներ ու գաղափարակիցներ:

Ա. Թամոյանը հենց այդ նվիրյալների շնորհիվ եզդիական շարժման գաղափարները հասցրեց և հասցնում է եզդի համայնքի բոլոր անդամներին: Չուրանալով և չմոռանալով եզդի ժողովրդի մեծագույն զավակ Ա. Թամոյանի ներդրումն ու առաջնորդությունը եզդիական շարժման մեջ, բայց պետք է չմոռանալ և չթերագնահատել հենց այն մարդկանց ջանքն ու եռանդը, ովքեր եզդի ժողովրդի անվան վերականգնման գործում ունեն իրենց ուրույն և գնահատման արժանի ներդրումը:

Իհարկե նրանք բոլորն էլ վաղուց էին արժանի ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի հրամանով արժանանալու «Եզդիների ազգային հերոս» պատվաբեր և պարտավորեցնող կոչմանը, սակայն, կարծում ենք հիմա էլ ուշացած չէ ներքոհիշյալ անձանց պարգևատրել և  խրախուսել այս բարձր կոչումով: Ներքոհիշյալ անձինք արժանանալով այս բարձր կոչմանը, մենք հավատացած ենք, որ նրանք իրենց ակտիվությունը չեն թուլացնի և ավելի մեծ եռանդով կնվիրվեն եզդի ժողովրդի նկարագրի պահպանմանը, հատկապես եզդիերեն լեզվի կրթության, ուսուցման, մշակույթի զարգացման ու պահպանման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորելով եզդի ժողովրդի նորընծա հերոսներին, խնդրում և խորհուրդ ենք տալիս նրանց իրենց ամենօրյա աշխատանքով մտածել եզդի ժողովրդի պահպանմանն ու զարգացմանը:
Պարգևատրվեցին հետևյալ անձինք`Ջամալ Չոլոյի Մստոյան, Սահիդ Ագիտի Ավդալյան, Ալիկ Ղաչաղի Խուդոյան, Խատիֆ Ջմոյի Աջամյան:

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More