English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Friday, December 30, 2011

Գառնիկ Հայրապետյանը պարգևատրվեց ոսկե մեդալով

 Գառնիկ Հայրապետյանը
պարգևատրվեց ոսկե մեդալով

Այսօր բազմաթիվ եզդի մարզիկներ մեծ հաջողությունների են հասել տարբեր սպորտաձևերում: Նշենք, որ այժմ բազմաթիվ եզդիներ կան ովքեր զբաղվում են քիք-բոքսով, նրանցից շատերը հասել են բազում հաջողությունների: 2010 թ. Հայաստանի Հանրապետության լավագույն թիմն է ճանաչվել «Լիոն» ակումբը, որը ղեկավարում է ազգությամբ եզդի, աշխարհի բազմակի չեմպիոն Ամար Թամոյանը:      Ինչպես նաև «Լիոն» ակումբից Արթուր Մստոյանը, Սուրիկ Հաջոյանը  դարձել են միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող:
Garnik Hayrapetyan
Ազգությամբ եզդի մարզիկների սպորտային դաստիարակության և աջակցության համար իր ավանդն ունի ՀՀ Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը և ահա ՀՀ Եզդիների ազգային միության նախագահի 2011թ. դեկտեմբերի հրաման թիվ 30-ի համաձայն Եզդի մարզիկների դաստիարակության և բարձր արդյունքների ապահովման համար Գառնիկ Սաշայի Հայրապետյանին պարգևատրել «Հայաստանի Հանրապետության Եզդիների ազգային միության հերոս» ոսկե մեդալով: 

Հուշամեդալի հանձնման ժամանակ Եզդիների ազգային միության նախագահ պր. Ա. Թամոյանը ներկաներին նվիրեց «Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» հեղինակային գիրքը:

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More